Սույն փաստը վերստին հավաստում է, որ իշխանության ֆեյսբուքյան կառավարումը գործում է իրական կառավարումից անկախ և միմյանցից անտեղյակ ռեժիմով։
Օրինակ, հանրության համար 44-օրյա պատերազմում և հաջորդող ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների անվանացանկը իշխանությունը շարունակում է չհրապարակել, իսկ թիվը անընդհատ փոփոխում է․ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ զոհերի թիվը 3755 է։ 
Սակայն «Զինապահ» հիմնադրամը բոլորովին այլ թիվ է ներկայացնում։
Ըստ հիմնադրամի, որը փոխհատուցում է տրամադրում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին, 2016 թվականից հետո ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 4568 մարդ։ 
Եթե այս թվից հանենք Քառօրյա պատերազմում և 2022 թ․ սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհվածների թվերը՝ համապատասխանաբար 93 և 207 զոհերի թիվը, կկազմի 4055, որը 513 զոհով պակաս է Սիմոնյանի հրապարակած թվից։
Հավելենք նաև, որ 251 անհայտ բացակայողների թիվը ևս չափազանց տարօրինակ է։