Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:
Գերմանիայի Հագեն քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) վայրի խոզերը դարձել են լուրջ գլխացավանք 190,000 բնակիչների համար՝ աստիճանաբար կորցնելով վախը մարդկանցից և բնակելի թաղամասեր այցելելով նույնիսկ ցերեկային ժամերին:
Բնակիչների կողմից նկարահանված կադրերը փաստում են, թե ինչպես են տասնյակից ավելի կենդանիներ ազատ շրջում տների մոտ, ինչի պատճառով մարդիկ այժմ վախենում են նույնիսկ շներին զբոսանքի հանել:
Իրավիճակը սրվում է նրանով, որ որոշ բնակիչներ, հակառակ մասնագետների հորդորների, պատշգամբներից կերակրում են կենդանիներին, ինչն ավելի է գայթակղում նրանց մնալ քաղաքում:
Տեղացի անտառապահ Մարտին Հոլը նշում է, որ բնակելի տարածքներում որսն անհնար է և վտանգավոր, իսկ հատուկ հոտերով նրանց անտառ վերադարձնելու փորձերը հազիվ թե հաջողվեն:
Նա կարծում է, որ բնակիչները պետք է սովորեն համակեցության կանոնները. չմոտենալ կենդանիներին, դրսում սնունդ չթողնել և խոզին հանդիպելիս բարձր ձայներով կամ ծափերով նախապես տեղեկացնել սեփական ներկայության մասին, քանի որ վայրի խոզերը հարձակվում են միայն վախեցած կամ անակնկալի եկած մարդկանց վրա։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։
Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ապրիլի 12-ին և 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին,15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 12-ին և 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։
Իրանը և Միացյալ Նահանգները չեն կարողացել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում։
ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը Իսլամաբադից հեռացել է 21 ժամ տևած լարված քննարկումներից հետո՝ հայտարարելով, որ թեև երկխոսությունն էական էր, սակայն խաղաղության համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվել։
Վենսի խոսքով՝ սա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան ԱՄՆ-ի, քանի որ Թեհրանը հրաժարվել է ընդունել ամերիկյան կողմի պայմանները։
Բանակցությունների տապալման հիմնական պատճառը եղել է միջուկային զենքի խնդիրը. Վենսը շեշտել է, որ նախագահ Թրամփի վարչակազմի գլխավոր նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, սակայն Իսլամաբադում իրանական կողմը որևէ հստակ պարտավորություն այդ ուղղությամբ չի ստանձնել։
Այս ձախողումը նշանակում է, որ պատերազմական գործողությունները շարունակվելու են, քանի դեռ կողմերը չեն գտել փոխզիջման եզրեր ռազմավարական նշանակություն ունեցող այս հարցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը կին է։
Թրամփը կոշտ և հուզական քննադատություն է արտահայտել իր նախկին դաշնակիցների դեմ պահպանողական լրատվամիջոցներում՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ առաջացած վիճահարույց իրավիճակի ֆոնին։ Նրանց թվում էին Թաքեր Կարլսոնը, Քենդիս Օուենսը, Մեգին Քելլին և Ալեքս Ջոնսը։ «Նրանք հիմար են, նրանք գիտեն դա, նրանց ընտանիքները գիտեն դա, և բոլորը գիտեն դա»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նա հատուկ անդրադարձել է Քենդիս Օուենսին, որը նախկինում վիճահարույց պնդումներ էր տարածել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի մասին։ Մասնավորապես, Օուենսը պաշտպանում էր այն տեսությունները, որ Բրիջիտը իրականում տղամարդ է և ենթարկվել է սեռի փոփոխության վիրահատության։ Այս տեսությունները հերքվել են և դատական հայցի առարկա են։ ««Խենթ» Քենդիս Օուենսը, որը պնդում է, որ Ֆրանսիայի բարձր հարգված առաջին տիկինը տղամարդ է, մինչդեռ այդպես չէ»։ «Հուսով եմ (Բրիջիտ Մակրոնը) մեծ գումար կշահի ներկայիս դատական գործընթացում։ Իրականում, իմ կարծիքով, Ֆրանսիայի առաջին տիկինն անհամեմատ ավելի գեղեցիկ կին է, քան Քենդիսը»։
Այսօր՝ աօրիլի 11-ին, Էջմիածնի գլխավոր հրապարակում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան:
1 անձ ձերբակալվել է:
Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էջմիածնի գլխավոր հրապարակում: Դեպքի վայրում հայտնաբերվել էին բազմաթիվ կրակված պարկուճներ:
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են փորձագիտական մակարդակով առերես բանակցությունների փուլը։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Իրանական և ամերիկյան բանակցող պատվիրակությունների փորձագիտական թիմերը, որոնք շաբաթ օրը մի քանի ժամ շարունակ ներգրավված են եղել քննարկումներում, առերես բանակցությունների փուլն ավարտելուց հետո այժմ իրականացնում են քննարկվող թեմաների վերաբերյալ գրավոր տեքստերի փոխանակում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ավտոերթ կազմակերպելու մասին և հրավիրել քաղաքացիներին մասնակցելու։ Նա նշել է, որ ապրիլի 19-ին ավտոերթով նախատեսվում է նշել Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Գյումրի տանող հատվածի պաշտոնական բացումը՝ կոչ անելով միանալ անձնական մեքենաներով և նախապես գրանցվել։
Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Նիկոլ Փաշինյանը հրավիրում է ավտոերթի դեպի Գյումրի, կմիանա՞ք նրան»։
Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։
«Սիրով կմասնակցեի, բայց իմ աշխատանքը էնպես ա, որ չեմ կարող չգնալ աշխատանքի»,- նշեց մի կին։
«Եթե մեքենա ունենայի՝ մեծ սիրով»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
«Չէ, էս տարիքում ինչ ավտոերթ»,- արձագանքեց մի կին։
«Չէ, ես Թիֆլիս եմ գնում»,- նշեց մեկ ուրիշը։
«Հնարավոր ա, ես իրան շատ եմ հարգում»,- ասաց մի տղամարդ։
«Ավտո չունեմ, որ մասնակցեմ»,- ասաց մի կին, իսկ հարցին՝ եթե ունենար՝ կմասնակցե՞ր, պատասխանեց՝ ոչ։
Շատերն էլ կտրուկ արձագանքեցին՝ պարզապես նշելով, որ չեն մասնակցի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը քվեարկել է «Քուրդիստանի հայրենասիրական միություն» կուսակցության թեկնածու Նիզար Ամիդիին նոր նախագահ ընտրելու օգտին։ Այս մասին հայտնել է իրաքյան INA գործակալությունը։
Ըստ ստացված տեղեկատվության՝ նրա թեկնածության օգտին քվեարկել է 227 պատգամավոր, երկրորդ թեկնածուն՝ Մութաննա Նադիրը, ստացել է 15 ձայն, իսկ 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրի գործող նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդը որոշում է կայացրել դուրս գալ նախագահական մրցապայքարից։
57-ամյա Ամիդին 2022-2024 թվականներին զբաղեցրել է Իրաքի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը և ավելի քան 15 տարի աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում, այդ թվում՝ որպես ավագ խորհրդական և նախագահական գրասենյակի ղեկավար։