ՌԴ-ն դատապարտում է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությունը. ԱԳՆ

Մոսկվան դատապարտում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանի աշխատակցի սպանությունը և ցավակցություն հայտնում հանգուցյալի ընտանիքին ու մտերիմներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակից է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Խստորեն դատապարտում ենք այս ոճրագործությունը։ Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին և հարազատներին»,- ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։

Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի սպանությամբ շարունակում է ցույց տալ իր արյունալի և հանցավոր էությունը։

«Կիևի ռեժիմը շարունակում է ի ցույց դնել իր արյունալի և հանցավոր էությունը», – նշվում է մեկնաբանության մեջ:

Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։

Էրդողանը զորակցություն է հայտնել Թրամփին՝ Վաշինգտոնում Սպիտակ տանը թղթակիցների ընթրիքի ժամանակտեղի ունեցած հարձակման փորձի կապակցությամբ։

Էրդողանը հայտարարել է, որ տեղի ունեցածը ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ ուղղված նողկալի/ստոր գործողություն է և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորված անվտանգության աշխատակցին։

Ermenihaber

Պատերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը․ Արաղչի

Պատերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի ընկերներ և դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը Արաղչիի հետ հանդիպամն ժամանակ նշել է, որ անցյալ շաբաթ նամակ է ստացել Իրանի Գերագույն առաջնորդից։

«Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հնարավորինս արագ հաստատելու համար»,-ընդգծել է նախագահը։

Իրանը դիտարկում է ԱՄՆ–ի հետ բանակցությունների հնարավորությունը. Արաղչի

Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին բանակցություններ է առաջարկել, Թեհրանն այժմ դիտարկում է այդ հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։

«Այդ դեպքում ինչո՞ւ է նա (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) բանակցություններ առաջարկել։ Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին, ահա թե ինչու է նա բանակցություններ խնդրում, և մենք հիմա դիտարկում ենք այդ տարբերակը»,- ասել է նա՝ մեկնաբանելով այն փաստը, որ Թրամփն իրեն «հաղթող» է անվանել։

Պատերազմից հետո Ուկրաինան կարող է կորցնել իր տարածքի մի մասը. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ենթադրել է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում իր տարածքների մի մասը կարող է մնալ Կիևի վերահսկողությունից դուրս։

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նա նման զիջումները կապել է Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների հետ։

«Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի համաձայնագիրը, իսկ ավելի ուշ, հուսով եմ, նաև խաղաղության պայմանագիրը։ Այդ ժամանակ կարող է այնպես լինել, որ Ուկրաինայի տարածքի մի մասը դադարի լինել ուկրաինական»,- երկուշաբթի օրը Մարսբերգի Կառլոս Մեծի անվան գիմնազիայի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է Մերցը։

«Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է սա հասցնել իր ժողովրդին, ստանալ մեծամասնության աջակցությունը և այդ հարցով հանրաքվե անցկացնել, ապա նա պետք է միաժամանակ ասի մարդկանց. «Ես ձեր առջև բացել եմ դեպի Եվրոպա տանող ճանապարհը»»,- հավելել է Մերցը։

Ուկրաինան ներկայումս ունի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Գերմանիայի կանցլեր Մերցը հորդորել է զերծ մնալ արագ անդամակցության վերաբերյալ չափազանց մեծ լավատեսությունից՝ հայտարարելով, որ Ուկրաինան չի կարող միանալ միությանը, քանի դեռ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Նա ընդգծել է, որ Կիևը նախ պետք է կատարի ԵՄ անդամ երկրներին ներկայացվող որոշակի պայմաններն ու պահանջները, որոնք վերաբերում են նաև իրավունքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին։

«Զելենսկին ցանկանում էր ԵՄ-ին միանալ 2027 թվականի հունվարի 1-ին։ Դա չի ստացվի։ Նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ն դա անիրատեսական է»,- Reuters-ը մեջբերում է Մերցի խոսքերը։
Գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը արգելակվում էր նաև Հունգարիայի անհամաձայնության պատճառով, սակայն այն կարող է արագանալ հիմա, երբ Վիկտոր Օրբանի իշխող կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում:

Տեխասում nւժեղ ամպրոպների և տորնադոների հետևանքով առնվազն 2 մարդ է զnhվել

Ամպրոպի հետևանքով առաջացած տորնադոյի պատճառով Տեխասի հյուսիսում գտնվող Ռանավեյ Բեյ քաղաքում առնվազն երկու մարդ է զոհվել, և առնվազն 20 ընտանիք մնացել է անօթևան: Բազմաթիվ տներ լուրջ վնասներ են կրել, կիրակի օրը հայտնել են իշխանությունները: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Ուայզ շրջանի դատավոր Ջեյ Դի Քլարկի խոսքով՝ փրկարարներն աշխատել են փլատակների մաքրման ուղղությամբ, որպեսզի հասնեն վնասված տներին և ցուցաբերեն անհրաժեշտ բժշկական օգնություն:

«Մուտքը դժվարացած է փակված ճանապարհների և խզված հաղորդակցությունների պատճառով, սակայն բրիգադները շարունակում են առաջ շարժվել՝ կարիքավորներին հասնելու համար», — ասել է Քլարկը:

Բացի այդ, նշվում է, որ տորնադոն հասել է նաև Սփրինգթաուն քաղաք, որտեղ ևս մեկ մարդ է զոհվել, իսկ ենթակառուցվածքները զգալի վնասներ են կրել:

Բացի այդ, հաղորդվում էր, որ ապրիլի 24-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգի հյուսիսում տորնադոյի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ: Բնական աղետը դիպել է Գարֆիլդ շրջանին և չնչին վնաս հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Վենս» բազային:

Պակիստանը թույլատրել է ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով

Պակիստանը որոշում է կայացրել թույլատրել ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով՝ անդրսահմանային առևտրի ընդլայնման նպատակով։ Այս մասին հայտնում է պակիստանյան Express Tribune թերթը՝ հղում անելով իսլամական հանրապետության առևտրի նախարարությանը։

Նշվում է, որ «Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին, 2026» որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։ Այն թույլ է տալիս երրորդ երկրներից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով և դրանք հասցնել Իրանի տարածքում նշված կետեր, ինչը կարևոր քայլ է անդրսահմանային առևտրի ընդլայնման ճանապարհին։

Ինչպես հստակեցնում է պարբերականը, այս որոշման իրականացման համար Պակիստանի դաշնային կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի «Իմպորտի և էքսպորտի վերահսկողության մասին» օրենքում՝ դրանով իսկ ապահովելով տարանցիկ համաձայնագրի իրավական հիմքը։

Ըստ պաշտոնյաների, որոնց վկայակոչում է թերթը, որոշումը կիրառվելու է այն ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվել են Պակիստանի սահմաններից դուրս և Պակիստանի տարածքով տարանցիկ տեղափոխվում են Իրան։

Նշվում է, որ ծովային և ցամաքային անցակետերից առանցքային կդառնան Գվադարը, Կարաչին և Պորտ-Քասիմը, որոնք կծառայեն որպես հիմնական տարանցիկ կետեր՝ ապահովելով ճկունություն առևտրականների և լոգիստիկ օպերատորների համար։