Պատերազմից հետո Հորմուզի նեղուցով տարանցումը պետք է ընթանա Իրանի սահմանած նորմերով․ ՊՆ

ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի ըստ այն նորմերի, որոնք կապահովեն Իրանի անվտանգությունը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Tasnim» գործակալությանը, հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Տալաինիկը։

«Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ», – Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների նիստի ժամանակ ասել է Տալաինիկը՝ նշելով, որ տարանցումը վերաբերելու է առևտրային նավերին, որոնք պետք է առաջնորդվեն Իրանի անվտանգությունը չվտանգող արձանագրություններով։

Պատերազմից հետո Հորմուզի նեղուցով տարանցումը պետք է ընթանա Իրանի սահմանած նորմերով․ ՊՆ

ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի ըստ այն նորմերի, որոնք կապահովեն Իրանի անվտանգությունը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Tasnim» գործակալությանը, հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Տալաինիկը։

«Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ», – Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների նիստի ժամանակ ասել է Տալաինիկը՝ նշելով, որ տարանցումը վերաբերելու է առևտրային նավերին, որոնք պետք է առաջնորդվեն Իրանի անվտանգությունը չվտանգող արձանագրություններով։

Պատերազմից հետո Հորմուզի նեղուցով տարանցումը պետք է ընթանա Իրանի սահմանած նորմերով․ ՊՆ

ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի ըստ այն նորմերի, որոնք կապահովեն Իրանի անվտանգությունը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Tasnim» գործակալությանը, հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Տալաինիկը։

«Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ», – Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների նիստի ժամանակ ասել է Տալաինիկը՝ նշելով, որ տարանցումը վերաբերելու է առևտրային նավերին, որոնք պետք է առաջնորդվեն Իրանի անվտանգությունը չվտանգող արձանագրություններով։

Ով է «փուռը» տվել կամանադիրին․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Նախօրեին Սամվել Կարապետյանի կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվեց 2 ամսով։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վերջինս ընտրակաշառքի խոստումներ է տվել արցախահայերին։

Արցախցիների շրջանում տարածված լուրերի համաձայն,«կամանդիրին» փուռն են տվել հենց արցախահայերը, որոնց հետ վերջինս Կարապետյանին միանալուց հետո սկսել է դիստանցիայով շփվել, իսկ որոշների հետ մի այլ կարգի «շոկոլադնի» հարաբերությունների մեջ է, ինչը դուր չի եկել արցախահայ շատ հայրենակիցների։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 29․ 04․ 26

Իրանը խնդրում է ԱՄՆ-ին շտապ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Իրանը խնդրում է ԱՄՆ-ին շտապ բացել Հորմուզի նեղուցը, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ գտնվում է «փլուզման» վիճակում։ Նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը՝ մինչ նրանք փորձում են կարգավորել իրավիճակը իրենց ղեկավարության հետ (ինչը, կարծում եմ, նրանք կանեն)»,- գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial-ում։

Զելենսկին Իսրայելին սպառնացել է պատժամիջոցներով

Գողացված հացահատիկ տեղափոխող երկրորդ նավի Իսրայել ժամանումից հետո Ուկրաինան սկսել է պատրաստել նոր պատժամիջոցների փաթեթ այս սխեմայի հետ կապված ընկերությունների դեմ։

Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram ալիքին։

«Բոլոր նորմալ երկրներում գողացված ապրանքների ձեռքբերումը գործողություն է, որը ենթադրում է իրավական պատասխանատվություն։ Սա վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի կողմից գողացված հացահատիկին։ Նման հացահատիկ տեղափոխող մեկ այլ նավ ժամանել է Իսրայելի նավահանգիստ և պատրաստվում է բեռնաթափվել», – նշել է Զելենսկին։

Ըստ նրա՝ սա մաքուր բիզնես չէ և չի կարող լինել։ Իսրայելի իշխանությունները չեն կարող անտեղյակ լինել, թե որ նավեր և ինչ բեռով են ժամանում երկրի նավահանգիստներ։

«Ուկրաինան պատրաստում է համապատասխան պատժամիջոցների փաթեթ, որը կվերաբերի ինչպես այս հացահատիկը տեղափոխողներին, այնպես էլ այս հանցավոր սխեմայից շահույթ ստանալ փորձողներին։ Մենք կհամակարգենք մեր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ համապատասխան անձինք ներառվեն եվրոպական պատժամիջոցների ռեժիմներում», – ասաց Զելենսկին։

Զելենսկին Իսրայելին սպառնացել է պատժամիջոցներով

Գողացված հացահատիկ տեղափոխող երկրորդ նավի Իսրայել ժամանումից հետո Ուկրաինան սկսել է պատրաստել նոր պատժամիջոցների փաթեթ այս սխեմայի հետ կապված ընկերությունների դեմ։

Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram ալիքին։

«Բոլոր նորմալ երկրներում գողացված ապրանքների ձեռքբերումը գործողություն է, որը ենթադրում է իրավական պատասխանատվություն։ Սա վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի կողմից գողացված հացահատիկին։ Նման հացահատիկ տեղափոխող մեկ այլ նավ ժամանել է Իսրայելի նավահանգիստ և պատրաստվում է բեռնաթափվել», – նշել է Զելենսկին։

Ըստ նրա՝ սա մաքուր բիզնես չէ և չի կարող լինել։ Իսրայելի իշխանությունները չեն կարող անտեղյակ լինել, թե որ նավեր և ինչ բեռով են ժամանում երկրի նավահանգիստներ։

«Ուկրաինան պատրաստում է համապատասխան պատժամիջոցների փաթեթ, որը կվերաբերի ինչպես այս հացահատիկը տեղափոխողներին, այնպես էլ այս հանցավոր սխեմայից շահույթ ստանալ փորձողներին։ Մենք կհամակարգենք մեր գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ համապատասխան անձինք ներառվեն եվրոպական պատժամիջոցների ռեժիմներում», – ասաց Զելենսկին։

Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել Արամ Գրիգորյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, երկամսյա կալանքի է տարել Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացված դատավոր Արամ Գրիգորյանը։

Նշենք, որ Գրիգորյանը հայտնի է մի շարք աղմկահարույց քրեական գործերով։ Նրա վարույթում են մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հարազատների գործեր, մասնավորապես՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ կապված վարույթները։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է մի շարք աղմկահարույց գործեր քննող դատավոր Արամ Գրիգորյանի հրապարակային հայտարարագրային տվյալները՝ հասկանալու համար, թե ինչ ունեցվածք ունի նա և ինչպես է այն ձևավորվել պետական համակարգում աշխատելու տարիների ընթացքում։

Դատավորը երկար տարիներ աշխատել է դատախազական և քննչական համակարգերում, իսկ ներկայում զբաղեցնում է Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը՝ մասնագիտացած լինելով կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում։

Կենսագրություն և աշխատանքային ուղի
Արամ Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1984-1991 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

Ուսման տարիներին և դրանից հետո նա ունեցել է նաև տարբեր աշխատանքային փորձ․ սկզբում աշխատել է որպես բանվոր, այնուհետև ծառայել է խորհրդային բանակում։

Իրավաբանական համակարգում նրա կարիերան սկսվել է 1991 թվականից, երբ նա աշխատել է որպես իրավախորհրդատու մասնավոր կազմակերպությունում։ Հետագայում նա անցել է դատախազական համակարգ՝ տարբեր մարզերում զբաղեցնելով քննիչի և ավագ քննիչի պաշտոններ՝ Վայքում, Սևանում, Գեղարքունիքում և Երևանում։

1997-2007 թվականներին Գրիգորյանը աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում, որտեղ սկզբում եղել է քննիչ, ապա՝ ավագ քննիչ և դատախազի օգնական։ Հետագայում ծառայել է նաև ՀՀ գլխավոր դատախազությունում և Հատուկ քննչական ծառայությունում՝ զբաղեցնելով հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոններ։
2018-2022 թվականներին նա եղել է ՀՔԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի խորհրդական, իսկ 2022 թվականի հուլիսի 30-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Հայտարարագրած գույքն ու եկամուտները

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած հայտարարագրերի համաձայն՝ դատավոր Արամ Գրիգորյանը վերջին տարիներին հայտարարագրել է հետևյալ գույքն ու ֆինանսական միջոցները։
Նա ունի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ստացել է ժառանգությամբ։ Բացի այդ, հայտարարագրել է նաև 90 օր և ավելի տիրապետվող ավտոտնակ և ավտոկայանատեղի։

Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։

Ֆինանսական միջոցների մասով 2024 թվականի հայտարարագրում նշված է, որ դատավորի բանկային հաշիվներին առկա է շուրջ 6,600 ԱՄՆ դոլար և 2,445,000 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են 5,000 եվրո և 15,000 ԱՄՆ դոլար։

15,9 միլիոն դրամ աշխատավարձ
Դատավորի հիմնական եկամուտը ձևավորվում է պետական աշխատավարձից․ ըստ հայտարարագրի՝ նա ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից ստացել է շուրջ 15,9 միլիոն դրամ աշխատավարձ։
Բացի այդ, հաշվետու տարում նա հայտարարագրել է նաև շուրջ 4,8 միլիոն դրամի ծախսեր՝ կապված ճանապարհածախսի և կեցության հետ։

Նախորդ տարիների տվյալներ
2023 թվականին Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 18,2 միլիոն դրամ աշխատավարձ, ինչպես նաև բանկային և կանխիկ միջոցներ՝ ներառյալ դոլար և եվրո։

2022 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 10 միլիոն դրամ, որը ներառում է աշխատավարձ, կենսաթոշակ և այլ պետական վճարումներ։ Այդ տարվա ընթացքում նա ունեցել է նաև շուրջ 6,800 դոլար կանխիկ միջոց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կառավարությունը միլիարդներ է ներդրել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար, բայց չի հաշվարկել՝ այդ տներում արդյոք մարդիկ ապրում են, թե ոչ։

«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 35 մլրդ դրամ վարկերի և 6.8 մլրդ դրամ բյուջետային աջակցության դիմաց պետությունը դեռ չգիտի՝ սահմանին քանի մարդ է բնակեցվել։ Թվերը կան, բնակեցման արդյունքը՝ ոչ։

16 մլն դրամով կառուցված տներից քանիսն են բնակեցվել
Խոսքը «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» այն ծրագրի մասին է, որի շրջանակում քաղաքացիներին տրամադրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ սահմանամերձ բնակավայրերում բնակելի տուն կառուցելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղղել կառավարությանը՝ պահանջելով հստակ տվյալներ՝ քանի մարդ է դիմել, քանիսն են դարձել շահառու, որքան գումար է հատկացվել, որ մարզերում և որ բնակավայրերում են կառուցվել տներ, և ամենակարևորը՝ այդ տներից քանիսն են բնակեցված։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է, որ աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր ընդգրկվել է 2319 շահառու։ Նույն պատասխանում նշվում է, որ «ծրագրի 2319 շահառուներից 2272-ն արդեն վարկավորվել են (առնվազն 1 փուլ), որոնց ընդհանուր առմամբ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվել է շուրջ 35 մլրդ դրամ կառուցապատման վարկ, որի գծով ամսական մարումներին ծրագրի մեկնարկից մինչ օրս ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 6.8 մլրդ դրամ»։

Այսինքն՝ պաշտոնական տվյալներով ծրագիրն արդեն անցել է խոշոր ֆինանսական շրջանառության փուլ․ բանկային համակարգով տրամադրվել է շուրջ 35 միլիարդ դրամ կառուցապատման վարկ, իսկ պետական բյուջեից միայն ամսական մարումների ուղղությամբ արդեն հատկացվել է մոտ 6 միլիարդ 800 միլիոն դրամ։ Այսինքն՝ վերցված վարկերի ամսական վճարումները քաղաքացիների փոխարեն անում է կառավարությունը։ Եթե թվերը բաժանենք վարկավորված 2272 շահառուների վրա, ապա կստացվի, որ մեկ շահառուի հաշվով կառուցապատման վարկի միջին չափը կազմել է մոտ 15.4 մլն դրամ։ Թվերը փոքր չեն, բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը՝ այս միլիարդների դիմաց պետությունը կոնկրետ ինչ արդյունք է ստացել։
Ում համար են կառուցվում տները, եթե մարդիկ չեն ապրում այնտեղ
Պատասխանը, մեղմ ասած, անհանգստացնող է։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե քանի տուն է կառուցվել և քանի տուն է բնակեցված, նախարարությունը բառացիորեն պատասխանել է․ «կառուցված տան բնակեցված լինելու փաստը չի մտնում ծրագրին մասնակցության պարտադիր պայմանների մեջ»։ Ավելին՝ նույն պատասխանում նախարարությունը նաև արձանագրել է․ «դեռևս չեն իրականացվել համապատասխան ուսումնասիրություններ կամ մոնիթորինգ՝ ավարտական ակտը ներկայացրած շահառուների կողմից կառուցված տներում բնակվելու փաստը ստուգելու համար, քանի որ ծրագիրը գտնվում է ակտիվ շարունակման փուլում, իսկ տների մեծ մասը դեռ կառուցման փուլում են»։

Սա արդեն պարզապես տեխնիկական բաց չէ։ Սա ծրագրի բովանդակային ամենաթույլ կետն է։
Ինչ է ստացվում․ պետությունը միլիարդներ է մտցրել ծրագրի մեջ, բայց չի ստուգել դրա հիմնական արդյունքը՝ կառուցված տունը բնակեցվա՞ծ է, թե՞ ոչ։ Մինչդեռ այս ծրագրի իմաստը միայն տուն կառուցելը չէ, և տրամաբանական հարց է առաջանում՝ այդ տները, որ կառուցվել են, ում համար են կառուցվել։ Ի վերջո՝ ծրագրի քաղաքական, սոցիալական և անվտանգային իմաստը սահմանին մարդ պահելն է, սահմանամերձ գյուղերում բնակեցում ապահովելն է, համայնքները դատարկվելուց պաշտպանելն է։

Կառուցված և կառուցվող տները՝ ըստ մարզերի

«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցված պաշտոնական պատասխանի համաձայն՝ ծրագիրն իրականացվել է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի 77 գյուղական բնակավայրերում։ Կցված ցանկում, ըստ բնակավայրերի, ներկայացված են հաստատված, վարկավորված և ավարտական ակտ ներկայացրած շահառուների թվերը։ Ընդհանուր տողով նշված է՝ 2319 հաստատված շահառու, 2272 վարկավորված, 272 ավարտական ակտ ներկայացրած շահառու։
Սա նշանակում է, որ առնվազն մեկ փուլով վարկավորված 2272 շահառուներից ավարտական ակտ է ներկայացրել ընդամենը 272-ը։ Այսինքն՝ պաշտոնապես ավարտված համարվող արդյունքը կազմում է մոտ 12 տոկոս։ Այլ խոսքով՝ վարկավորվածների շուրջ 88 տոկոսը դեռ ավարտված տուն չունի։

Իհարկե, նախարարությունը նշում է, որ ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, և տների մեծ մասը կառուցման փուլում է։ Բայց նույնիսկ այդ դեպքում լուրջ հարց է առաջանում՝ արդեն հատկացված միլիարդների դիմաց ինչ արագությամբ է ծրագիրը վերածվում իրական, ավարտված բնակելի ֆոնդի։

Տավուշ
Օրինակ՝ Տավուշի մարզում որոշ բնակավայրերում ծրագրի արդյունքը համեմատաբար ավելի տեսանելի է։ Այգեհովիտում 179 վարկավորված շահառուից ավարտական ակտ է ներկայացրել 56-ը, Սևքարում՝ 174-ից 41-ը, Սարիգյուղում՝ 118-ից 36-ը, Կողբում՝ 276-ից 29-ը, Բերդավանում՝ 180-ից 17-ը, Այգեձորում՝ 29-ից ոչ մեկը, Ազատամուտում՝ 42-ից 2-ը, Վազաշենում՝ 8-ից 2-ը։ Կան նաև բնակավայրեր, որտեղ հաստատված կամ վարկավորված շահառուներ կան, բայց ավարտական ակտ գրեթե չկա կամ չկա ընդհանրապես։

Վայոց ձոր
Վայոց ձորում Արենիում 221 վարկավորված շահառուից ավարտական ակտ ներկայացրել է 18-ը, Խաչիկում՝ 40-ից 9-ը, Գոմքում՝ 22-ից ոչ մեկը, Սերսում՝ 6-ից ոչ մեկը, Խնձորուտում՝ 2-ից ոչ մեկը, Նոր Ազնաբերդում՝ 7-ից ոչ մեկը։

Սյունիք
Սյունիքում պատկերը ևս խիստ անհավասար է։ Խնձորեսկում 39 վարկավորված շահառուից ավարտական ակտ ոչ մեկը չունի, Քարահունջում՝ 15-ից ոչ մեկը, Տեղում՝ 32-ից 1-ը, Սյունիքում՝ 9-ից ոչ մեկը, Նռնաձորում՝ 10-ից ոչ մեկը։ Մի շարք բնակավայրերում՝ Կոռնիձոր, Որոտան, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դիցմայրի, Կաղնուտ, Ներքին Հանդ, Սզնակ, Սրաշեն, Ուժանիս, Արավուս, Խնածախ, Շուռնուխ, տվյալները զրոյական են։

Գեղարքունիք
Գեղարքունիքում ամենախոշոր թվերից մեկը գրանցված է Սոթքում՝ 746 հաստատված շահառու, բայց վարկավորվածների և ավարտական ակտ ներկայացրածների թիվը զրոյական է։ Ազատում կա 15 հաստատված և 14 վարկավորված շահառու, բայց ավարտական ակտ չկա, Կութում՝ 8 հաստատված, 3 վարկավորված, ավարտական ակտ չկա, Վահանում՝ 86 հաստատված, 5 վարկավորված, ավարտական ակտ նույնպես չկա, իսկ Նորաբակում տվյալները զրոյական են։

Արարատ
Արարատի մարզում ամենացայտուն օրինակը Երասխն է․ այստեղ պաշտոնապես կա 757 հաստատված շահառու, բայց վարկավորվել է ընդամենը 25-ը, իսկ ավարտական ակտ ներկայացրած չկա։ Պարույր Սևակում կա 70 հաստատված շահառու, բայց վարկավորում և ավարտական ակտ չկա, Տիգրանաշենում տվյալները զրոյական են։

Այս թվերը ցույց են տալիս, որ ծրագիրը մարզերից մարզ, գյուղից գյուղ աշխատում է տարբեր արդյունավետությամբ։ Մի տեղ այն հասնում է շինարարական արդյունքի, մյուս տեղում մնում է հաստատված հայտերի մակարդակում, երրորդ տեղում անգամ վարկավորման փուլ չի մտնում։

Սակայն այս ամբողջ պատմության ամենախնդրահարույց հատվածը մնում է անփոփոխ․ կառավարությունը չի կարող ասել, թե ավարտված 272 տներից քանիսում է իրականում կյանք կա, որովհետև չի ստուգել։

Սա նշանակում է, որ ծրագիրը չափվում է ոչ թե իրական սոցիալական ազդեցությամբ, այլ վարչարարական փուլերով։ Այսինքն՝ հայտը կա, վարկը կա, թուղթը կա, բայց արդյունքը՝ մարդը սահմանին մնացե՞լ է, թե՞ ոչ, պետության համար փաստացի չչափված ցուցանիշ է։
Եթե կառուցված տունը չի բնակեցվել, ապա միլիարդների հաշվետվությունը դեռ չի նշանակում իրական անվտանգային և ժողովրդագրական արդյունք։ Սա նման է մսխված գումարների, որոնք չեն էլ փորձել վերահսկել։ Իրականում «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, որ շատ շահառուներ վերցված գումարի մի մասով կառուցել են տներ, որոնք երբեք չեն կարող բնակեցվել։ Միայն դրսից են նորակառույց տուն երևում։ Բայց դեռ սպասում ենք ծրագրի ավարտին։

Ծրագրի արդյունավետությունը չչափած՝ նոր ֆինանսավորում է արվել
Ու թեև կառավարությունը չի ներկայացրել գնահատումը, արդեն որոշել է ծրագիրն ընդլայնել։ Նախարարությունը հայտնել է, որ «2026 թվականի մարտի 19-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում հաստատվել է թիվ 307-Լ որոշումը, որով նախատեսված է 1417 նոր քվոտա հատկացնել ծրագրի շրջանակում վերոնշյալ որոշմամբ սահմանված նոր պահանջներին բավարարող շահառուների համար»։
Այսինքն՝ գործադիր իշխանությունը ծրագրին ավելացնում է ևս 1417 նոր քվոտա, այն պայմաններում, երբ գործող փուլի արդյունավետությունն ամբողջությամբ գնահատված չէ, բնակեցման փաստը ստուգված չէ, իսկ մոնիթորինգ ընդհանրապես չի իրականացվել։

Կարելի է արձանագրել, որ ծրագիրը ամբողջությամբ ձախողված չէ, որովհետև այն իրոք ստեղծել է լայն շահառուների հոսք, բերել է վարկային մեծ ծավալներ և որոշ բնակավայրերում հասցրել է նաև ավարտական փուլերի։ Հատկապես Տավուշի մի շարք գյուղերում որոշակի առարկայական շարժ նկատվում է։
Բայց նույնքան ակնհայտ է նաև հակառակ փաստը՝ այս փուլում ծրագիրը ապացուցված արդյունավետություն չունի։ Ինչու՞։ Որովհետև կառավարությունը չի ստուգել բնակեցման փաստը, ուրեմն չի կարող ապացուցել նաև ծրագրի արդյունավետությունը։ 272 ավարտական ակտը, մեղմ ասած, գոհացուցիչ ցուցանիշ չէ։»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս պահին 19 քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել, թե որտեղից են մեկնարկելու և ինչ ձևաչափով։

Մենք տեղեկություններ ունենք, որ ընդդիմադիրները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։

Իշխանությունները ևս պլան են գծում, թե ինչպես են սկսելու քարոզարշավը։ Ի դեպ, հստակ է, որ ՔՊ-ականներն էլի ավտոբուսներով են շրջելու տարբեր մարզերում՝ Նիկոլ Փաշինյան-ի սոցիալական էջով ուղիղ եթերի ֆորմատով։

Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավի մեկնարկն էլ Նիկոլ Փաշինյան-ն ու ՔՊ-ականները իրենց կոչած «ուրախ ավտոբուսով» շրջել են ՀՀ տարբեր մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում և քարոզարշավ իրականացրել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: