Երևանում թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է կայանված Mazda-ին. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ վիրավորը «Mazda»-ի վարորդն է, «Mazda»-ն էլ եղել է կայանված, երբ ավտոբուսը բախվել է նրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է․ Մարիաննա Ղահրամանյան

Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Armat Media-ում, Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է: Այս մասին հայտնում է Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

«Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա։ Սա ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն է, բայց այս ամենին մնացել է ընդամենը 2 օր»,- գրել է նա։

Էս իշխանությունից ուրիշ բան սպասել չի լինի, նրանք իրենց տան նկատմամբ էլ են անտարբեր, զզվելի. հարցում

Մայր Աթոռը քննադատում է քրեակատարողական հիմնարկներ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մուտքի արգելքը: Էջմիածինը հայտարարել է, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի նման որոշումն ապօրինի է։

Ըստ Մայր Աթոռի՝ ՔԿՀ պետը նման կերպ շրջանցել է ոչ միայն Էջմիածնին, այլև անտեսել իրավական կարգավորումները և անհատ եկեղեցականների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր:

«Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ Զինված ուժերում և կրթական ոլորտում», – ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:

Նուբարաշենում 16 տարի հոգևոր ծառայություն իրականացնող Գրիգոր քահանան ավելի վաղ պատմել էր, որ իրեն արգելում են բանտ մտնել, զրուցել իր հավատացյալների հետ: Բանտերում հոգևոր ծառայության պատասխանատու Իսահակ վարդապետն էլ ասել էր, որ Վանաձորի բանտում էլ խնդիր կա, խոսել էր, որ տասնամյակների համերաշխ աշխատանքից հետո այժմ Քրեակատարողական ծառայությունը խնդիրներ է ստեղծում հոգևորականների համար:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին. «Նորմա՞լ եք համարում, որ իշխանությունն արգելել է հոգևորականների մուտքը կալանավայրեր»։

Քաղաքացիների մեծ մասը դա նորմալ չի համարել։

Մի տղամարդ ասաց․ «Էս իշխանությունից ուրիշ բան սպասել չի լինի, նրանք իրենց տան նկատմամբ էլ են անտարբեր, զզվելի»,- ապա հավելեց. «Թող Աստված կանչենք, որ չվերարտադրվեն, թե չէ վա՜յ մեր ազգին»։

Մեկ այլ տղամարդ կտրուկ արձագանքեց․ «Էշություն ա»։

Մի կին նշեց․ «Հոգևորականները պիղծ են»։

Մեկ այլ կին էլ հստակ դիրքորոշում ուներ. «Կալանավորներին հոգևոր աջակցություն պետք է»։

Փիլիսոփայական մոտեցում ունեցող մի տղամարդ ընդգծեց․ «Ճիշտ խոսքն ունի խորություն, դիպուկ ա և իրականությանը ուղղված։ Դառը ճշմարտությունը լավ է, քան քաղցր սուտը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Հանդիպել են Թուրքիայի և ինքնահռչակ ՀԿԹՀ-ի առաջնորդները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Թուֆան Էրհյուրմանին:

Ինչպես հայտնում է հանրային կապերի վարչությունը՝ օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը:

Էրդողանը գործընկերոջ հետ զրույցում անհրաժեշտ է համարել, որ Իրանում տեղի ունեցած պատերազմի պատրվակով որոշ եվրոպական երկրների կողմից կղզի ուղարկված ռազմական տարրերի ներկայությունը մշտական բնույթ չկրի: Վերջինս նաև հավելել է, որ Թուրքիան ինքնահռչակ թուրքական հանրապետության պաշտպանության համար պատրաստ է յուրաքանչյուր քայլի:

Հավելենք նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և նախագահի գլխավոր խորհրդական Զաֆեր Չուբուքջուն:

Աղբյուր՝ Ermenihaber

ԱՄՆ-ն Իրանից ուրան կարդյունահանի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն կհամագործակցի Իրանի հետ՝ հարստացված ուրանը վերականգնելու և այն Միացյալ Նահանգներ արդյունահանելու համար։

«Մենք այն հավաքելու ենք։ Մենք Իրանի հետ աշխատելու ենք՝ հաճելի, հանգիստ տեմպերով։ Գնալու ենք ու սկսենք փորել մեծ մեքենաներով։ Մենք ուրանը կվերադարձնենք Միացյալ Նահանգներ»,- ասել է Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ։

ԱՄՆ-ն Իրանից ուրան կարդյունահանի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն կհամագործակցի Իրանի հետ՝ հարստացված ուրանը վերականգնելու և այն Միացյալ Նահանգներ արդյունահանելու համար։

«Մենք այն հավաքելու ենք։ Մենք Իրանի հետ աշխատելու ենք՝ հաճելի, հանգիստ տեմպերով։ Գնալու ենք ու սկսենք փորել մեծ մեքենաներով։ Մենք ուրանը կվերադարձնենք Միացյալ Նահանգներ»,- ասել է Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ։

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, երբ ՀՀ Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները. Հաջիև

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները:

Այս մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ, այդ թվում՝ Բաքվիի և Երևանի միջև երկկողմ առևտրային կապերի զարգացման համար։

«Այս համատեքստում արդեն սկսվել են նաև երկկողմ առևտրային հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնականաբար, դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանք կապված են Հայաստանի Սահմանադրության հետ։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։

Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը

Թուրքիայում հերթական ընդդիմադիր համայնքապետն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։

Ուշաք նահանգի Էշմե շրջանի ղեկավար Յըլմազ Թոզանը, ով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ է, ձերբակալվել է «կաշառք/ապօրինի եկամուտ ստանալու» հանցագործության հատկանիշներով հարուցված հետաքննության շրջանակում։

Նրա հետ միասին ձերբակալվել է նաև կինը՝ Բուրջու Թոզանը և ևս 3 անձ։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել համայնքապետարանում՝ առգրավելով թվայնացված նյութեր։ Քրեական գործով մեկ անձ դեռևս որոնվում է։ Քննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարբեր քրեական գործերի շրջանակում ձերբակալվել էր «ԺՀԿ»-ի 2 ներկայացուցիչ. Իզմիրի Բորնովա շրջանի քաղաքապետ Օմեր Էշքին ձերբակալվել էր «բանկոմատի աշխատակիցների» գործով, իսկ Անկարայում ԺՀԿ-ի նահանգային կառույցի ղեկավար Ումիթ Էրքոլը՝ «İZBETON» ընկերության հետ անչվող «համագործակցային խախտումների» մասով հարուցված հետաքննության շրջանակում։

Ermenihaber

S-400-ների շուրջ ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունը շուտով կարող է լուծվել

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ռուսական արտադրության «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունը շուտով կարող է լուծվել։

«Անթալիայի դիվանագիտական համաժողովում» նա նշել է, որ Վաշինգտոնի տեսանկյունից Թուրքիայի վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին խնդիր չէ։

Բարաքը կարևորություն է տվել Թուրքիայի տարածաշրջանային դերին՝ երկիրը որակելով «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) «գործող հիմնական խաղացող»։ Նա անդրադարձել է նաև Թուրքա-Իսրայել հարաբերություններին՝ նշելով, որ երկրների միջև առկա լարվածությունը հիմնականում հռետորական բնույթ ունի։

Հիշեցնենք, որ Անկարան 2017-ին Մոսկվայի հետ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել 2 միավոր «S-400» համալիրի ձեռքբերման համար։ Համակարգերը մատակարարվել էին 2019-ին, ինչի արդյունքում Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել էր «F-35»-ի ծրագրից և կիրառել «CAATSA» պատժամիջոցներ։

Ermenihaber

Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը իրականացրել է ուսումնասիրություն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 35-րդ համարում ընդգրկված, «Ուրախ ավտոբուսի» ներկայացուցիչ Արաքսյա Վարդանյանի վերաբերյալ։ Պարզվեց, որ Արաքսյա Վարդանյանը հանդես է գալիս որպես Փարաքար համայնքի ավագանու անդամ և ՔՊ կուսակցության ակտիվ ներկայացուցիչ։ Հատկանշական է, որ երկարատև որոնումների արդյունքում նրա մասնագիտական կենսագրության վերաբերյալ բաց աղբյուրներում գրեթե տվյալներ չկան։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ միայն պաշտոնական հայտարարագրերն են հնարավորություն տալիս պատկերացում կազմել նրա աշխատանքային գործունեության և եկամուտների մասին։

Հայտարարագրերում նշված են նրա աշխատատեղերը՝
• «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն
• «Ավելիաց» կազմակերպություն
2024 թվականի հայտարարագրի տվյալներ
Ըստ 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Արաքսյա Վարդանյանի գույքն ու եկամուտները․
• Անշարժ գույք՝ բնակելի տուն Փարաքարում (համատեղ սեփականություն, 2013թ.),
• Հողամաս Փարաքարում (2019թ.),
• 2024-ին ձեռք բերված անավարտ շինություն Երևանում՝ 27,060,000 դրամ,
• Տրանսպորտային միջոց՝ HONDA (2018, ձեռքբերում՝ 01/07/2023),
• Թանկարժեք զարդ՝ 15,000,000 դրամ արժեքով,
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 2,645,320 դրամ,
• Կանխիկ միջոցներ՝ 1,000,000 դրամ,
• Վարկային պարտավորություն՝ 23,000,000 դրամ (բնակարան)։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7,842,313 դրամ՝ ստացված «Ձորակ» և «Ավելիաց» կազմակերպություններից։

2023 թվականի տվյալներ և փոփոխություններ
2023 թվականի հայտարարագրում արձանագրվում են զգալի տատանումներ․
• Թանկարժեք զարդ, սակայն այստեղ նշված է արդեն 20,000,000 դրամ,
• Տարվա սկզբում՝ HYUNDAI (2012),
• Տարվա ընթացքում ձեռք բերված HONDA (2018)՝ 5,820,000 դրամ,
• Տարվերջին նշվում է միայն HONDA մեքենան,
• Բանկային հաշիվներ՝ բացակայում են,
• Կանխիկ միջոցներ՝ 4,000,000 դրամ,
• Եկամուտներ՝ 3,836,730 դրամ («Ձորակ» կենտրոն)։
Հատկանշական է, որ տարվա ընթացքում մեքենայի օտարման վերաբերյալ տվյալ չի նշվում, սակայն տարվա վերջում Hyundai-ն այլևս չի երևում հայտարարագրում։

2022–2021 թվականների տվյալներ
2022 թվականի հայտարարագրում ընդհանրապես տրանսպորտային միջոց չի նշվում, բանկային հաշիվներ նույնպես բացակայում են, իսկ կանխիկ միջոցները կազմում են 4,000,000 դրամ։
2021 թվականի սկզբնական հայտարարագրում, պաշտոն ստանձնելու պահին, նշված է․
• 4,000 եվրո բանկային մնացորդ,
• 4,900,000 դրամ կանխիկ միջոց,
• եկամուտներ՝ բացակայում են։

Հատկանշական է՝ 2021 թվականին մեքենա հայտարագրված է։
Հակասություններ հայտարարագրերում
Տարբեր տարիների հայտարարագրերի համադրությամբ նկատվում են մի շարք անհամապատասխանություններ․
• Տրանսպորտային միջոցների շարժի և օտարման վերաբերյալ տվյալները ամբողջական չեն համընկնում,
• Բանկային հաշիվների մնացորդները կտրուկ տատանվում են՝ երբեմն զրոյից մինչև միլիոնավոր դրամներ,
• Թանկարժեք զարդի գնահատման արժեքը փոփոխվում է՝ 15 մլն-ից մինչև 20 մլն դրամ,
• Կանխիկ միջոցների չափը նույնպես զգալի տատանումներ ունի առանց բացատրական հիմնավորման։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ տարբեր տարիների տարեկան հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս մի շարք էական անհամապատասխանություններ և չբացատրված փոփոխություններ գույքային և ֆինանսական տվյալներում։ Մասնավորապես, արձանագրվում են տրանսպորտային միջոցների առկայության և բացակայության չհամընկնող տվյալներ, բանկային հաշիվների մնացորդների կտրուկ տատանումներ, ինչպես նաև կանխիկ միջոցների և թանկարժեք գույքի արժեքների փոփոխություններ։ Եվ ամենակարևորը՝ թանկարժեք զարդն ինչ է, ինչ ծագում ունի, նվեր է ինչի դիմաց, թե գնում՝ ինչ միջոցներով։

Միաժամանակ, հայտարարագրերում նշված եկամուտների և ձեռքբերումների կառուցվածքը տարբեր տարիներին զգալիորեն փոխվում է՝ առանց հստակ բացատրական հիմնավորումների, ինչը առաջացնում է տվյալների համադրելիության և թափանցիկության վերաբերյալ հարցեր։

Ընդհանուր առմամբ, ներկայացված հայտարարագրերի վերլուծությունը վկայում է ֆինանսական ցուցանիշների անկանոն շարժերի մասին, որոնք պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ և վերահսկող մեխանիզմների առավել հստակ կիրառում Հայաստանի կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովի կողմից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։