Հանդիպել են Թուրքիայի և ինքնահռչակ ՀԿԹՀ-ի առաջնորդները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության (ՀԿԹՀ) նախագահ Թուֆան Էրհյուրմանին:

Ինչպես հայտնում է հանրային կապերի վարչությունը՝ օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը:

Էրդողանը գործընկերոջ հետ զրույցում անհրաժեշտ է համարել, որ Իրանում տեղի ունեցած պատերազմի պատրվակով որոշ եվրոպական երկրների կողմից կղզի ուղարկված ռազմական տարրերի ներկայությունը մշտական բնույթ չկրի: Վերջինս նաև հավելել է, որ Թուրքիան ինքնահռչակ թուրքական հանրապետության պաշտպանության համար պատրաստ է յուրաքանչյուր քայլի:

Հավելենք նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը, արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և նախագահի գլխավոր խորհրդական Զաֆեր Չուբուքջուն:

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *