Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական կուսակիցների հետ փակ հանդիպմանը ենթարկվել է կտրուկ քննադատության՝ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Դա տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ նրա վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ հակամարտության ծախսերը հոգալու համար տասնյակ միլիարդավոր դոլարներ հատկացնելու խնդրանքով։

Ըստ Reusters-ի՝  Թրամփը վեճի է բռնվել հանրապետական սենատոր Բիլ Քեսիդիի հետ։ Վերջինս հայտարարել է, որ վարչակազմը պետք է բացատրի անցյալ շաբաթ Թրամփի ստորագրած շրջանակային համաձայնագիրը։ Այն ֆինանսական խթաններ է նախատեսում Իրանի համար, սակայն չի հասնում այն նպատակներից և ոչ մեկին, որոնք նախագահը մատնանշել էր պատերազմի սկզբում։

«Ամերիկացի ժողովուրդը պետք է ավելին իմանա, քան մեզ ասում են»,- լրագրողներին հայտարարել է Քեսիդին։ «Թեև չեմ կարող հաստատապես պնդել, բայց թվում է, թե իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես մեզ ասում էին»։

Թրամփը չի հիշատակել Քեսիդիի հետ ունեցած խոսակցությունը, սակայն ավելի ուշ քննադատել է Սենատի քվեարկությունը։

«Իրանը տեսնում է սա և հարցնում՝ «ի՞նչ է սա ընդհանրապես նշանակում»։ Իսկ հիմա դուք հասկանում եք, որ դա անիմաստ է, այնպես չէ՞»,— Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Մի քանի ժամ անց Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ պատերազմի ծախսերը հոգալու համար 70 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով, ինչը ԱՄՆ ռազմական բյուջեն հասցրել է 867 միլիարդ դոլարի։



Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական կուսակիցների հետ փակ հանդիպմանը ենթարկվել է կտրուկ քննադատության՝ Իրանի հետ պատերազմի պատճառով։ Դա տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ նրա վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ հակամարտության ծախսերը հոգալու համար տասնյակ միլիարդավոր դոլարներ հատկացնելու խնդրանքով։

Ըստ Reusters-ի՝  Թրամփը վեճի է բռնվել հանրապետական սենատոր Բիլ Քեսիդիի հետ։ Վերջինս հայտարարել է, որ վարչակազմը պետք է բացատրի անցյալ շաբաթ Թրամփի ստորագրած շրջանակային համաձայնագիրը։ Այն ֆինանսական խթաններ է նախատեսում Իրանի համար, սակայն չի հասնում այն նպատակներից և ոչ մեկին, որոնք նախագահը մատնանշել էր պատերազմի սկզբում։

«Ամերիկացի ժողովուրդը պետք է ավելին իմանա, քան մեզ ասում են»,- լրագրողներին հայտարարել է Քեսիդին։ «Թեև չեմ կարող հաստատապես պնդել, բայց թվում է, թե իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես մեզ ասում էին»։

Թրամփը չի հիշատակել Քեսիդիի հետ ունեցած խոսակցությունը, սակայն ավելի ուշ քննադատել է Սենատի քվեարկությունը։

«Իրանը տեսնում է սա և հարցնում՝ «ի՞նչ է սա ընդհանրապես նշանակում»։ Իսկ հիմա դուք հասկանում եք, որ դա անիմաստ է, այնպես չէ՞»,— Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Մի քանի ժամ անց Թրամփի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ պատերազմի ծախսերը հոգալու համար 70 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով, ինչը ԱՄՆ ռազմական բյուջեն հասցրել է 867 միլիարդ դոլարի։



Արարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնի | Top-News.am


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
 
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հունիսի 26-ից հուլիսի 10-ը ներառյալ։
 
2. Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս 2026 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, հունիսի 28-ին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հունիսի 29-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը»,- ասված է որոշման մեջ։



Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. Ռուբիո


Քաղաքականություն


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին: Նա հստակեցրել է, որ հանդիպումը կանցկացվի փորձագիտական մակարդակով։ Դրան կմասնակցեն տարբեր հարցերով աշխատանքային խմբեր, այդ թվում՝ Պետքարտուղարության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ:

Ռուբիոն նաև հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ թույլ տա միջուկային տեսուչների մուտքը երկիր: Նա նշել է, որ դա իրանական կողմի տված խոստումն է, և այն պետք է կատարվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկացի տեսուչները կմիանան ԱԷՄԳ-ի փորձագետներին՝ իրանական հարստացված ուրանի պաշարները գտնելու համար: Միևնույն ժամանակ, Թրամփը հստակեցրել է, որ այդ հարցում չեն շտապում: 

Թեհրանը, իր հերթին, հերքել է, որ որևէ պարտավորություն է ստանձնել տեսուչներին երկրում ընդունելու հարցում:



Քրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք


Տեսանյութեր


Երևան քաղաքի, Շիրակի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի քրեական ոստիկանների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված բացատրական աշխատանքի վերջին շրջանի արդյունքները ներկայացնենք մեկ տեսաշարով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կամավոր հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, պայթուցիչով յոթ նռնակ, մարտականի ձևափոխված ատրճանակ, մեկական օդաճնշիչ և մեկնարկային ատրճանակ, մեկ հրացան և տարբեր տրամաչափերի 371 փամփուշտ։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հանձնել են՝ երեք ինքնաձիգ, չորս ատրճանակ, պայթուցիչով երկու նռնակ և մեծ քանակի տարբեր տրամաչափերի փամփուշտ։

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, երկու հրացան, պայթուցիչով երկու նռնակ, չորս պահունակ և 180 փամփուշտ։

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, երկու արկ, երկու նռնակ, փամփուշտներ և այլ զինամթերք։

Ոստիկանության բացատրական աշխատանքն այս ուղղությամբ շարունակական է։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող ձենք-զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

https://www.youtube.com/watch?v=l-1aoaQnzLs



Վենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանք


Աշխարհ


Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների և վիրավորների մասին։ Ըստ վերջին տվյալների՝ հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանք, իսկ վիրավորների թիվը հասել է 700-ի։

Երկրաշարժերի հետևանքով մայրաքաղաքում փլուզվել են բազմաթիվ շենքեր, ինչպես նաև դադարեցվել է երկրի գլխավոր օդանավակայանի աշխատանքը։ Ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված՝ Ռոդրիգեսը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։

Իշխանությունները ակտիվորեն համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ փրկարարական աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Ռոդրիգեսը տեղեկացրել է, որ առաջիկա ժամերին Վենեսուելա կժամանեն տարբեր երկրների փրկարարական խմբեր։ 

Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ երկրաշարժից տուժած Վենեսուելային օգնություն առաջարկելու համար։



Զելենսկու գործերը վատ չեն. Թրամփ


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։

«Զելենսկու գործերը վատ չեն: Լսե՛ք, ինչպես էլ նայեք, նրա գործերը վատ չեն: Համենայն դեպս, նա դիմանում է. երկու կողմից էլ շատ մարդ է զոհվում: Բայց ես կարծում եմ, որ նրա գործերը վատ չեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկին հաղթում է այս կռվում։



Քննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթությունները


Աշխարհ


ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնի Կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Կենսաբազմազանության վարկերի միջազգային խորհրդատվական հանձնաժողովի (International Advisory Panel on Biodiversity Credits – IAPB) փոխգործադիր տնօրեն Կամիլ Մակլեի հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է COP17-ի նախապատրաստական գործընթացը, մասնավորապես՝ ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման և վերականգնման համար մասնավոր ֆինանսական հոսքերի ներգրավման նորարարական գործիքները։
 
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության կողմից մշակվող նախաձեռնությունները և քննարկել IAPB-ի հնարավոր ներգրավվածությունը դրանց իրականացման գործընթացին։
 
Կարևորվել է միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր հատվածի և կառավարությունների միջև համագործակցության խորացումը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման նոր աղբյուրների ձևավորման և բնապահպանական նպատակների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։
 
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ աշխատանքային փոխգործակցությունը COP17-ի նախապատրաստական փուլում։



ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել


Հայաստան


ՆԳՆ Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ծառայողները հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացրել Ներքին Կարմիրաղբյուր և Դովեղ խոշորացված համայնքներում:

Դպրոցներում խաղարկվել են երկու տարբեր սցենարներ.

•  Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում՝ հրդեհաշիջման և տարհանման ուսումնավարժություն՝ գրադարանում առաջացած կրակի դեպքում,
•  Դովեղի դպրոցում՝  փլուզման ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացում:

Ուսումնավարժությունների հիմնական նպատակն էր համատեղ գործողությունների միջոցով ձևավորել և ամրապնդել ինչպես դպրոցի անձնակազմի, այնպես էլ փրկարարական ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհի, փլուզման և այլ արտակարգ իրավիճակներում: 

Ուսումնավարժությունների ընթացքում փրկարարները և դպրոցների անձնակազմը կատարելագործել են տարհանման, որոնողափրկարարական աշխատանքների և առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները՝ ներգրավելով շուրջ 139 մասնակցի՝ ուսուցիչներ, աշակերտներ և փրկարարական ծառայողներ:

Ուսումնավարժությունները նպատակ ունեն բացահայտել առկա խնդիրներն ու թերությունները փրկարարական աշխատանքների կազմակերպման գործում, կատարելագործել տարհանման մեխանիզմները, ապահովել երեխաների և աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը սահմանամերձ գոտում անվտանգության ռիսկերի վերաբերյալ:



Դատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարան


Հայաստան


Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:

Հիշեցնենք, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ: 

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը: Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը, վնասել է տան ներքին հարդարումը, այդ թվում հոսանքալարերը, ներքին պատերի և առաստաղի հարդարումը, ամբողջությամբ ապամոնտաժել է սալիկները, մանրահատակը, վնասել է բակի ջրավազանը և տան տանիքի ծածկը:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում, պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի վնաս:

2026 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կ.Գ.-ի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով և 20 միլիոն դրամ գրավը:

Պետությանը պատճառված վնասի՝ շուրջ 229 միլիոն դրամի վերաբերյալ, դատախազը գույքային հայց կներկայացնի դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: