Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում


Հարեվաններ


Այսօրվա դրությամբ Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում, ինչը կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը եղբայրական երկրներ են։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը և նրա ղեկավարությունն այժմ գտնվում են խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Սա կարևոր է մեզ համար, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Ըստ նրա՝ Մոսկվային և Երևանին միավորում է լավ ինտեգրացիան, որը նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի աճին, և ԵԱՏՄ-ն Հայաստանի լավագույն ընտրությունն է ինտեգրացիոն միավորումների շարքում։

Պեսկովը շեշտել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան։ «Մենք կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ, մենք շատ ընդհանրություններ ունենք։ Մենք լուրջ ներդրող ենք Հայաստանում, ուստի շատ բան կա անելու, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։



«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է | Top-News.am


Աշխարհ


Բուդապեշտում կայացած գագաթնաժողովում Չեխիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Հունգարիայի ղեկավարները հայտարարել են տարածաշրջանային դաշինքի վերագործարկման մասին։

Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարի նախաձեռնությամբ կողմերը պայմանավորվել են ամրապնդել տնտեսական ու մշակութային համագործակցությունը, այդ թվում՝ նոր երկաթուղային նախագծերի և ԵՄ բյուջեի շուրջ համատեղ դիրքորոշումների միջոցով։

Վերջին երկու տարվա ընթացքում Ուկրաինայում ռազմական գործողությունների շուրջ եղած տարաձայնությունների պատճառով դաշինքը գործնականում անգործության էր մատնվել։

Այժմ առաջնորդները ձգտում են վերականգնել փոխադարձ վստահությունը՝ նպատակ ունենալով ընդլայնել «քառյակը»՝ հրավիրելով նաև եվրոպական այլ երկրների, որպեսզի դաշինքը դառնա Եվրամիության առանցքային ուժերից մեկը։



Համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն


Աշխարհ


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրեններին և Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Ալկիս Դրակինոսին և Ջորջ Ախալկացիին՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ կատարված արդյունավետ և կարևոր աշխատանքի համար։  




Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք


Հարեվաններ


IHA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի բնակավայրերում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք: 200 կգ-ից ավելի կշռող սարքից մեկն անկումից հետո հրդեհվել է: Իրավապահ մարմինները հետաքննում են անօդաչու թռչող սարքերի ծագման երկիրը։

Սա Թուրքիայում դրոնների հայտնվելու առաջին դեպքը չէ: Հունիսի 14-ին մարտական ​​անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Սև ծովի ափին գտնվող Կասպիշյու լողափում։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները տարհանել են լողափի հանգստացողներին և խստացրել անվտանգության միջոցառումները շրջակայքում:

Հինգ օր անց մեկ այլ ԱԹՍ է հայտնաբերվել թուրքական Չակրազ լողափում։ Երկու անօդաչու թռչող սարքի ծագումը ճշտվում է:

Մայիսին էլ թուրքական BirGün թերթը հաղորդել էր, որ դրոն է ընկել երկրի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքի փողոցներից մեկում: Ավելի ուշ Doğru Haber-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ խոցված անօդաչու թռչող սարքը պատկանում է Ուկրաինային։



Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար


Հարեվաններ


Ըստ The Wall Street Journal-ի՝ Մոսկվան 2026 թվականի սկզբից ակտիվորեն ճնշում է գործադրում Մինսկի վրա՝ Բելառուսի տարածքը որպես ռազմական պլացդարմ օգտագործելու նպատակով։

Ռուսաստանը պահանջում է թույլատրել Ուկրաինայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել, ռազմաճակատը դեպի արևմուտք տեղափոխել և ուկրաինական ուժերին շեղել արևելյան առաջնագծից։

Բելառուսի պաշտպանության նախարարությունը տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։



ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել


Հայաստան


ՀՀ Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի միջնորդությունը՝ պահանջելով տրամադրել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած անձանց ամբողջական տվյալները՝ այն անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն ու քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և որոնց ընդհանուր թիվը կազմում է 16 738 անձ։

ՍԴ-ի աշխատակարգային որոշմամբ՝ նշված տվյալները ՆԳՆ-ն պետք է տրամադրի մինչև այսօր՝ ժամը 18:00-ը։

ՆԳՆ-ից նաև պահանջվել է ներկայացնել, թե համապատասխան ընտրական ցուցակներում բնակության վայրի հաշվառումից ժամանակավորապես քանի անձ է հանվել, այդ անձանցից քանիսի տարիքային խումբն է համապատասխանել 18–23 տարեկանին, ինչպես նաև՝ ինչ իրավական, տեխնիկական և կազմակերպական վերահսկողական մեխանիզմներ են գործել՝ բացառելու համար այդ անձանց կողմից երկու կամ ավելի անգամ քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը։

Մեկ այլ աշխատակարգային որոշմամբ՝ ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ դիմել է ԱԱԾ-ին՝ պահանջելով տվյալներ Հայաստանի Հանրապետության սահմանը հատած անձանց վերաբերյալ, մասնավորապես՝ ՀՀ մուտք գործած և 18 տարին լրացած քաղաքացիների թվային տվյալները։

radar armenia.am



Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել


Հայաստան


Մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ անդրադառնալով Ավետիք Չալաբյանի գործին:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Չ․-ն հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ա.Չ.-ն:

Ա․Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։

Ա․Չ.-ն ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Գերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունը


Հայաստան


Հունիսի 23-ի ուշ երեկոյան, ամբողջ Գերմանիայում մոտ 2- 2,5 ժամով գրեթե ամբողջությամբ կանգ է առել երկաթուղային երթևեկությունը։ Պատճառը GSM-R (Global System for Mobile Communications–Railways) համակարգի խափանումն էր։

Սա երկաթուղու փակ, պաշտպանված թվային կապի ցանցն է, որով մեքենավարները, դիսպետչերները և կառավարման կենտրոնները մշտապես հաղորդակցվում են միմյանց հետ։ Առանց այդ կապի գնացքների երթևեկությունն անվտանգ չի համարվում։

 Խափանման պահին Deutsche Bahn-ը հրահանգել է կանգնեցնել բոլոր հեռագնաց, տարածաշրջանային, S-Bahn և նույնիսկ բեռնատար գնացքները։ Հազարավոր ուղևորներ մնացլ են կայարաններում, տեղեկատվական կետերի մոտ մեծ հերթեր են գոյացել, իսկ որոշ քաղաքներում նույնիսկ հյուրանոցային տեղեր չեն եղել։

Ընկերությունը գիշերվա ընթացքում վերականգնել է համակարգի աշխատանքը՝ գործարկելով նաև արտակարգ պահուստային համակարգը։ Սակայն նույնիսկ դրանից հետո ժամեր շարունակ պահպանվել են ուշացումները և չեղարկումները։



Գերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունը


Հայաստան


Հունիսի 23-ի ուշ երեկոյան, ամբողջ Գերմանիայում մոտ 2- 2,5 ժամով գրեթե ամբողջությամբ կանգ է առել երկաթուղային երթևեկությունը։ Պատճառը GSM-R (Global System for Mobile Communications–Railways) համակարգի խափանումն էր։

Սա երկաթուղու փակ, պաշտպանված թվային կապի ցանցն է, որով մեքենավարները, դիսպետչերները և կառավարման կենտրոնները մշտապես հաղորդակցվում են միմյանց հետ։ Առանց այդ կապի գնացքների երթևեկությունն անվտանգ չի համարվում։

 Խափանման պահին Deutsche Bahn-ը հրահանգել է կանգնեցնել բոլոր հեռագնաց, տարածաշրջանային, S-Bahn և նույնիսկ բեռնատար գնացքները։ Հազարավոր ուղևորներ մնացլ են կայարաններում, տեղեկատվական կետերի մոտ մեծ հերթեր են գոյացել, իսկ որոշ քաղաքներում նույնիսկ հյուրանոցային տեղեր չեն եղել։

Ընկերությունը գիշերվա ընթացքում վերականգնել է համակարգի աշխատանքը՝ գործարկելով նաև արտակարգ պահուստային համակարգը։ Սակայն նույնիսկ դրանից հետո ժամեր շարունակ պահպանվել են ուշացումները և չեղարկումները։



Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին


Քաղաքականություն


Թուրքիայի Ազգային մեծ  ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։ 

Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ այդ գործընթացը կհանգեցնի երկու երկրների միջև տևական և կայուն խաղաղության հաստատմանը։

Անդրադառնալով տարածաշրջանային այլ զարգացումներին՝ խորհրդարանի նախագահը նաև ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների դրական ընթացքը՝ շեշտելով դրանց կարևորությունը Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովելու և Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում։