Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն

Քաղաքականություն

ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ 2025-ին բավական լայն թափով սկսվել է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակավորման ծրագիրը:

«Պիտի ասեմ, որ մոտ 40 հազար Ղարաբաղի մեր հայրենակիցներ արդեն ստացել են ՀՀ քաղաքացիություն, և մենք շուրջ 50 միլիարդ դրամի՝ բնակարանի ապահովման գծով հատկացումներ ենք իրականացրել, և արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ և բնակավորվել են, նաև առաջիկա 10 տարում պլանավորում ենք շուրջ 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որպեսզի արմատապես այդ խնդիրը լուծենք»,- ասաց վարչապետը:

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն

Քաղաքականություն

2026 թ. խորհրդարանի ընտրությունում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Իմ անկեղծ շնորհավորանքները, հարգելի Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Անհամբեր սպասում եմ՝ միասին շարունակելու սկսած աշխատանքը՝ մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ, ի շահ մեր ժողովուրդների, ի նպաստ Հայաստանի խաղաղության և ինքնիշխանության, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի զարգացման»,- գրել է Մակրոնը Իքսի իր էջում:

Փետրվարի 7-ից ստացվել է 599 հաղորդում, 349 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Դատախազություն

Հայաստան

Ի լրումն Գլխավոր դատախազության՝ 2026 թվականի հունիսի 7-ի հրապարակման՝ Դատախազությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում:

599 հաղորդումներից՝

210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում: Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն:
Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում:

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում հունիսի 8-ին

Հայաստան

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 8-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Գաջեգործների, Դավիթ Բեկի, Տուն 70-111/1, Նոր Արեշի 7-րդ, 11-րդ, 22-րդ, 24-րդ, 26-րդ, 28-րդ, 30-րդ, 32-րդ, 34-րդ, 36-րդ, 38-րդ, 40-րդ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը

Քաղաքականություն

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների ԿԸՀ-ն արձանագրում է, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 507 հազար 216 է:
 
«Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 477 հազար 736:
 
Ընդհանուր ընտրողների թվից հաշված տոկոսային արտահայտություն՝ 58.94:
 
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 2 մլն 605 հազար 100:
 
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204 հազար:
 
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպված կտորնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 474 հազար 41:
 
Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2368:
 
Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 476 հազար 409:
 
Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 201 123:
 
Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1 մլն 128 հազար 918:
 
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17 հազար 97»,- նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին. Քրիստեն Միխալ

Քաղաքականություն

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին։ Ես անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ բարեփոխումների, նորարարության և ավելի անվտանգ Եվրոպայի շուրջ՝ միաժամանակ կառուցելով մեր երկրների միջև էլ ավելի ամուր գործընկերություն»։