Հերքում. Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է


Հայաստան


Երեկ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ, որոնք Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացնում են շինարարական աշխատանքներ, դիմել են Ոստիկանություն՝ իրենց գործատուի կողմից աշխատավարձը չվճարելու հարցով:

Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, չեն համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված ու մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը։ 



Սյունիքի մարզպետը քվեարկել է հանուն երեխաների հարատեւ ժպիտի ու խաղաղության


Քաղաքականություն


Օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված։

Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը։

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության և տեղեկատվական-հոգեբանական ճնշման փորձեր, որոնց նպատակն է խաթարել բնականոն ընտրական գործընթացը, հասարակության մեջ տարածել անհանգստություն և անվստահություն, ինչպես նաև ծանրաբեռնել պետական կառույցների աշխատանքը։

ՆԳՆ ոստիկանությունը և իրավապահ համակարգը լիովին վերահսկում են իրավիճակը։ Քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ապատեղեկատվությանը, չտարածել չստուգված տեղեկություններ և նման հաղորդագրություններ ստանալիս անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին։



Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 08:19-ին, թիվ 20/56 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձ Ա.Ս.-ն կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը «կրկնակի քվեարկության փորձ» գրառմամբ կտրոն է տպել: Ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից կտրոնը վերցվել է ԿԸՀ ներկայացնելու համար, որից հետո Ա.Ս.-ն դուրս է հրավիրվել ընտրատարածքից և ներկայացվել է ոստիկանության ծառայողին:

Ա.Ս.-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է:

  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-214-րդ հոդվածի 1-ին մասով (մեկից ավելի անգամ քվեարկելը):

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Միջադեպեր չեն գրանցվել | Top-News.am


Քաղաքականություն


Երևանի 9/50 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Լուսինե Վարդանյանի գնահատմամբ, չնայած ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությանը, ընդհանուր առմամբ  տեղամասում իրավիճակը հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել։ Հնարավոր կուտակումների դեպքում փորձում են սահմանափակել։ 
Ժամը 13։20-ի դրությամբ 9/50 ընտրատեղամասում 1474  ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից գրանցվել և քվեարկել են 487-ը: 

Top-news.am



Ժամը 11-ի դրությամբ՝ ՆԳՆ-ն ստացել է 17 ահազանգ


Հայաստան


Հունիսի 7-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գժին ստացվել է 17 ահազանգ։

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 615 անձ։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 662 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 290 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 113 քաղաքացու։



Միրզոյանը՝ ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա ընտրությունների հնարավոր ազդեցության մասին


Քաղաքականություն


Ընտրությունների արդյունքը բեկումնային է լինելու այն առումով, որ ընտրություններին ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ կքվեարկի խաղաղությանը: Այս առումով ևս մեկ անգամ Հայաստանի ժողովուրդն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ կիսում է խաղաղության օրակարգը, նվիրված է խաղաղությանը: Այդ մասին քվեարկությանը մասնակցելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընտրությունների արդյունքը կարող է բեկումնային լինել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման գործընթացի ընթացակարգերի վրա:

«Բայց [կա] նաև մյուս շերտը. խաղաղությունը միայն խաղաղություն չէ, խաղաղությունը նաև բերում է իր հետ ավելի ամուր ինքնիշխանություն, խաղաղությունը բերում է իր հետ նաև տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: Այս առումով, այո՛, բեկումնային կլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքի ազդեցությանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքի վրա, Արարատ Միրզոյանը նշեց՝ իր քաղաքական թիմը հանդես է գալիս ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման օգտին, ուստի այդ առումով քվեարկությունը նշանակություն կունենա:

Անդրադառնալով Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին՝ Միրզոյանը հայտարարեց. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն, և մենք հույս ունենք ընտրություններից հետո հատկապես մեր ռուսաստանցի գործընկերների հետ առողջ, կառուցողական մթնոլորտում առողջացնել, քննարկել եղած խնդիրները, որոնք ցանկացած երկու հարաբերություններում լինում են ժամանակ առ ժամանակ, նաև գտնել լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն և՛ ՀՀ-ին, և՛ ՌԴ-ին»:

«Ռուսաստանցի մեր գործընկերները պետք է, ինչպես իրենք՝ մեր, այնպես էլ մենք իրենց ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվեն, ավելի կառուցողական մոտեցում ունենան»,- ասաց նա՝ հավելելով, որ հարաբերությունների լարվածությունը արհեստական են:



Այս ընտրությունը Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին է


Քաղաքականություն


Այս ընտրությունը Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին է: Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներ իրականացվում, «Ուժեղ Հայաստան»-ին փորձեցին հանել ընտրապայքարից, վարչապետը պատասխանել է.

«Սրանք գործընթացներ են, որոնք ընթանում են Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն: Ցավոք, շատ փաստեր կան ընտրական կոռուպցիայի մասին, և, իհարկե, ՀՀ պետական մարմինները պետք է արձագանքեն»:

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, վստա՞հ եք, որ կհաղթեք, Փաշինյանն ասել է. «Վստահ եմ, որ ժողովուրդը կհաղթի: Սա անձնական հարց չէ: Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կհաղթեն»:



Այս ընտրությունը Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին է


Քաղաքականություն


Այս ընտրությունը Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման մասին է: Այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ են ընդդիմության նկատմամբ ռեպրեսիաներ իրականացվում, «Ուժեղ Հայաստան»-ին փորձեցին հանել ընտրապայքարից, վարչապետը պատասխանել է.

«Սրանք գործընթացներ են, որոնք ընթանում են Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն: Ցավոք, շատ փաստեր կան ընտրական կոռուպցիայի մասին, և, իհարկե, ՀՀ պետական մարմինները պետք է արձագանքեն»:

Վրաստանի Հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, վստա՞հ եք, որ կհաղթեք, Փաշինյանն ասել է. «Վստահ եմ, որ ժողովուրդը կհաղթի: Սա անձնական հարց չէ: Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները կհաղթեն»:



Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ ընտրությունների


Քաղաքականություն


ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ.-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ և հոգալ տեղափոխման հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ հերթական ընտրություններում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նշված փաստական հանգամանքների հիման վրա Ա.Գ.-ն քննիչի որոշմամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին:

Քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվում են մի շարք վարութային և ապացուցողական այլ գործողություններ՝ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Ընտրողների մասնակցությունը ժամը 11:00-ի դրությամբ կազմել է 14.48%


Քաղաքականություն


11:00-ի դրությամբ, ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 362 հազար 657-ը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48%-ը, հայտնում են ԿԸՀ-ից։

Ըստ Երեւանի եւ մարզերի մասնակցության պատկերը ժամը 11։00-ին այսպիսին է.
Երեւան՝ 14.46%
Արագածոտն՝ 14.79%
Արարատ՝ 14.33%
Արմավիր՝ 12.63%
Գեղարքունիք՝ 12.98%
Լոռի՝ 14.44%
Կոտայք՝ 16.02%
Շիրակ՝ 12.60%
Սյունիք՝ 17.55%
Վայոց ձոր՝ 15.82%
Տավուշ՝ 17.84%