COP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումից


Բիզնես


Գործադիրն ընդունել է «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP17) համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիներին, որոնց համար գործում է վիզային ռեժիմ ազատել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման (մինչև 21 օր) համար նախատեսված պետական տուրքի վճարումից։

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշման մեջ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է թափոնների հաշվառման կարգը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթներին՝ հստակեցնելով թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվություններով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, վտանգավոր թափոնների առաջացման վերաբերյալ տվյալներից բացի թափոնների պետական հաշվառման կարգում սահմանելով նաև թափոնների պահման, օգտահանման կամ հեռացման վերաբերյալ տվյալների ներկայացման պահանջ։ Արդյունքում՝ կապահովվի թափոնների գոյացման, պահման, օգտահանման կամ հեռացման վերաբերյալ համապարփակ տվյալների ստացումը, ինչը հիմք կհանդիսանա թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության ճիշտ մշակման և իրականացման համար։

Թվայնացումը կբարձրացնի տվյալների հասանելիությունը Վիճակագրական կոմիտեի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար:



Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան


Հայաստան


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր և պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխազ Ղազարյանի ու Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվել շրջանառության մեջ, որով ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախկինում նախատեսված պատիժը կփոխվի։

«Մինչև 8 տարի նախատեսվող պատիժն ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ։ Վերցնելու համար՝ մինչև 7 տարվա փոխարեն՝ մինչև 9 տարի»,- ասել է նա։

«Հիմա գնացեք մտածեք՝ արդյոք արժի՞ 100 հազար կամ 200 հազար դրամի հեռուստացույցի, շալվարի, քյաբի դիմաց գնալ և բավականին երկար ժամանակ անցկացնել ուղղիչ աշխատանքային գաղութում, ունենալ դատվածություն, մտնել այս ամենի մեջ և նաև հարվածի տակ դնել մեր պետականությունը»,- նշել է ԱԺ նախագահը։



Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան


Հայաստան


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իր և պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխազ Ղազարյանի ու Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվել շրջանառության մեջ, որով ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախկինում նախատեսված պատիժը կփոխվի։

«Մինչև 8 տարի նախատեսվող պատիժն ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ։ Վերցնելու համար՝ մինչև 7 տարվա փոխարեն՝ մինչև 9 տարի»,- ասել է նա։

«Հիմա գնացեք մտածեք՝ արդյոք արժի՞ 100 հազար կամ 200 հազար դրամի հեռուստացույցի, շալվարի, քյաբի դիմաց գնալ և բավականին երկար ժամանակ անցկացնել ուղղիչ աշխատանքային գաղութում, ունենալ դատվածություն, մտնել այս ամենի մեջ և նաև հարվածի տակ դնել մեր պետականությունը»,- նշել է ԱԺ նախագահը։



Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի | Top-News.am


Հայաստան


Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-19-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում, մայիսի 16-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 14-ի երեկոյան, 15-19-ը՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։



Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի | Top-News.am


Հայաստան


Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-19-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում, մայիսի 16-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 14-ի երեկոյան, 15-19-ը՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։



Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը


Քաղաքականություն


Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։ 

«Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին։ Սա նշանակալի իրադարձություն է նրանց միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը նաև ապացուցվում է 2026 թվականի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպմամբ՝ երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով, որը մենք ողջունել ենք։

Այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի, ինչպես նաև Եվրամիության վրա։

Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել աշխատել միասին, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Մայիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մեկնարկի մասին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության այդ հայտարարությունը՝ նշելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էլ իր հերթին ծանուցել էր հայ գործարարներին, որ նրանք արդեն կարող են ուղիղ առևտուր իրականացնել Թուրքիայի հետ՝ առանց վերաձևակերպումների։ Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ մանրամասնելով, որ նախկինում Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։ Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։ ՊԵԿ-ը հստակեցրել էր, որ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների։



Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիս


Քաղաքականություն


Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ տարածելով խորհրդարանի խոսնակին ուղղված նրա հրաժարականի դիմումը։ Վարչապետի հետ միասին հրաժարական է տալիս նաև ամբողջ նախարարական կաբինետը։ Հրաժարականն ուժի մեջ է մտնելու մայիսի 14-ից։

Հրաժարականի պատճառները տնտեսական աճող խնդիրներն ու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպն էր։ Հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ Էվիկա Սիլինան ասել է․ «Իմ նպատակը հստակ էր՝ պետության զարգացումը, ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունը, որպեսզի մեր երեխաները գնահատեն իրենց տունը, իրենց երկիրը՝ Լատվիան։ Կուսակցություններն ու կոալիցիաները փոխվում են, բայց Լատվիան մնում է»։

Սիլինան հրաժարականի մասին հայտարարել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից հետո, որը տեղի էր ունեցել Լատվիայի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի խոցումից հետո։



Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է


Հայաստան


Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ավելացել է մոտ 20 հազարով։

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 96.9 հազար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 3 մլն 76.2 հազար մարդ էր։

Բնակչության մեծամասնությունը՝ 1մլն  980.7 հազարը քաղաքային բնակչությունն է, որից 1 մլն 147.7 հազարը՝ Երևանում։ Իսկ 1 մլն 116.2 հազարը գյուղական բնակչությունն է։



Առևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալ


Մամուլ


Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝  Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Ա.Բ.-ն և Ս.Ս.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և, քննությամբ չպարզված հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում:

Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը:

 



Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ


Հայաստան


Վարչական դատարանի՝ 2026 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հասցեում գտնվող՝ 422.5 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի Հանրապետության պաշտպանական մարզատեխնիկական» հասարակական կազմակերպության անվամբ 2002 թվականի մայիսի 2-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Անշարժ գույքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 17 միլիոն 370 հազար դրամ է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել Վայք քաղաքի Երիտասարդական փողոց հրաձգարան հասցեի նկատմամբ 2002 թվականի մայիսի 2-ի՝ հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը կվերականգնվի 422.5 քմ մակերեսով անշարժ գույքի նկատմամբ: