Ֆիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվել


Աշխարհ


Չորեքշաբթի երեկոյան Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են լսվել, երբ իշխանությունները փորձել են ձերբակալել Միջազգային քրեական դատարանի կողմից մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող սենատոր Ռոնալդ դելա Ռոսային, հայտնել է Associated Press-ը։

Դելա Ռոսան մեղադրվում է մարդկության դեմ հանցագործության համար՝ 2016 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի ապրիլի վերջը «առնվազն 32 անձի» սպանության համար: Այդ ժամանակ նա ղեկավարել է ազգային ոստիկանությունը և իրականացրել այն ժամանակվա նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ թմրամիջոցների դեմ պայքարի արշավը, որի ընթացքում սպանվել են հազարավոր կասկածյալներ, հիմնականում՝ երկրորդական դերակատարներ։

Դեռևս պարզ չէ, թե ինչն է կրակոցների պատճառը, և արդյոք կան տուժածներ Սենատում, մինչ Ֆիլիպինների իշխանությունները փորձում էին ձերբակալել սենատորին և հնարավոր է՝ նրան հանձնել Միջազգային քրեական դատարանին։

64-ամյա Դելա Ռոսան երդվել է պայքարել ՄՔԴ-ի ձերբակալման որոշման դեմ և ասել է, որ կդիմի բոլոր իրավական միջոցներին։ Նա նաև կոչ էր արել իր կողմնակիցներին չորեքշաբթի երեկոյան հավաքվել Սենատում՝ կանխելու, ըստ նրա, իր մոտալուտ ձերբակալությունը։



Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը


Քաղաքականություն


Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել ԵՄ ընդհանուր բանակ ստեղծելու նախաձեռնությանը։ Այս մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

«Եկեք էներգիա չվատնենք՝ խոսելով եվրոպական բանակի և ՆԱՏՕ-ի դաշինքը կրկնօրինակող այլ ձևաչափերի մասին»,- ասել է նա։

«Մենք պետք է կենտրոնանանք ՆԱՏՕ-ի բոլոր երկրների և միաժամանակ ամբողջ Եվրոպայի ռազմական կարողությունների ամրապնդման ու պատրաստման վրա։ Դա մեզ թույլ կտա ավելի լավ համակարգել և արդյունավետորեն օգտագործել սահմանափակ ռեսուրսները»,- հավելել է նախարարը։



Կրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից


Քաղաքականություն


Վերջին շաբաթվա ընթացքում Կրեմլը երրորդ անգամ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց պահանջել է զորքերը դուրս բերել Դոնբասից՝ նման քայլը նշելով որպես պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ սկսելու պայման։ «Զելենսկին պետք է հրամայի ուկրաինական զինված ուժերին դադարեցնել կրակը և լքել Դոնբասը»,- չորեքշաբթի՝ մայիսի 13-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ «այդ պահին կհաստատվի հրադադար, և կողմերը կարող են հանգիստ սկսել բանակցել»։ Միևնույն ժամանակ, բանակցությունները «անխուսափելիորեն շատ բարդ կլինեն և մեծ թվով կարևոր մանրամասներ կպարունակեն»,- հավելել է Պեսկովը:

Մոսկվան բազմիցս հայտարարել է խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին՝ դա կապելով ուկրաինական ուժերի դուրսբերման հետ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի ամբողջ մարզերից, որոնք Կրեմլը համարում է Ռուսաստանի տարածք 2022 թվականի «հանրաքվեների» արդյունքներից հետո։



Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են


Ավտո


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։

 

X-ի իր էջում Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է․ «Մենք առաջընթաց ենք գրանցել ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում։ Ես գիտեմ՝ այն հայերի համար մեծ նշանակություն ունի։ Այն կարևոր նշանակություն ունի նաև ԵՄ-ի համար, քանի որ սրա արդյունքում մեր ժողովուրդները ավելի են մոտենում իրար։ Ես վստահ եմ՝ մենք կհասնենք ցանկալի արդյունքին»։

 

Նմանատիպ մի գրառում է կատարել նաև ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները․ «Հայաստանից այսօր շատ դրական ազդակներ ենք ստանում. վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկում ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության և սահմանների կառավարումը ամրապնդելու ուղղությամբ։ Սրանք վիզաների ազատականացման գործընթացի հիմնական պահանջներն են»։

ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ


Քաղաքականություն


«Եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի ժողովրդի օրինական և կոնկրետ պահանջները դիվանագիտական ​​ոլորտում, ապա մարտի դաշտում պետք է սպասի պարտությունների կրկնությանը։ Ցանկացած նոր սպառնալիքի, հարձակման կամ ագրեսիայի դեպքում, թշնամին, անկասկած, կստանա անհապաղ, վճռական և վերջնական պատասխան, որը նրան կստիպի զղջալ իր գործողությունների համար»,- Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Ռեզա Թալայինիկի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։

Գեներալը կարծում է, որ Իրանի ժողովուրդը ապագայում էլ կմնա այս «պարտադրված պատերազմի» հաղթողը:

Նախօրեին Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի իշխանությունները չեն վերսկսի բանակցությունները ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հինգ պայմանը, այն է՝ պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, հատկապես՝ Լիբանանում, հակաիրանական պատժամիջոցների վերացում, իրանական միջոցների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրավունքի ճանաչում:



Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ


Քաղաքականություն


ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման  վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։

Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը։

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Արագած և Քուչակ գյուղերի մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն երեք ահազանգ էր ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին:



Լոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն


Հայաստան


Պլանային աշխատանքներ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան, Տերյան, Ղուկասյան, Խորենացու փողոցների, Բաթումի փողոցի թիվ 2, 4, 6 բազմաբնակարան շենքերի, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 18-30 բազմաբնակարան շենքերի (զույգ համարների) և Տիգրան Մեծի պողոտայի գազասպառողների գազամատակարարումը։



Լոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն


Հայաստան


Պլանային աշխատանքներ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան, Տերյան, Ղուկասյան, Խորենացու փողոցների, Բաթումի փողոցի թիվ 2, 4, 6 բազմաբնակարան շենքերի, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 18-30 բազմաբնակարան շենքերի (զույգ համարների) և Տիգրան Մեծի պողոտայի գազասպառողների գազամատակարարումը։



Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքեր


Քաղաքականություն


Միացյալ Թագավորությունը Հորմուզի նեղուցի շրջան է ուղարկում ինքնավար ականազերծող սարքավորումներ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի առաջադեմ համակարգեր, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:

Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության միջազգային գործողությանը մասնակցելու համար Լոնդոնը տարածաշրջան կուղարկի թագավորական նավատորմի HMS Dragon նավը: Այդ քայլը կատարվում է ջրային այդ երակի անվտանգությունն ապահովելու համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գլխավորած բազմազգ կոալիցիայի շրջանակներում:

Անցած չորեքշաբթի Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտնել էր, որ այդ նպատակով Մերձավոր Արևելք է ուղևորվում ֆրանսիական ավիակիր հարվածային խումբը՝ «Շառլ դը Գոլ» ավիակրի գլխավորությամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ Ֆրանսիան «հակամարտության կողմ չէ» և «մնում է հավատարիմ միջազգային իրավունքին և ինքնիշխանությանը»։

Ապրիլին Լոնդոնում կայացած երկօրյա հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ավելի քան 44 երկրի ներկայացուցիչներ, ռազմական պլանավորողները քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ ստեղծված բազմազգ առաքելության գործնական կողմերը։ Ըստ հաղորդագրությունների՝ մոտ 40 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, համաձայնել են մասնակցել այդ առաքելությանը։