Ռոբոտ-տրանսֆորմերը արդեն պատրաստ է զանգվածային արտադրության

Գիտություն

Չինական Unitree Robotics ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին` մարդու միջոցով կառավարվող ռոբոտ-տրանսֆորմերը՝ GD01 մոդելը, որը արդեն պատրաստ է զանգվածային արտադրության։ Նոր ռոբոտը իսկական «երկաթե հսկա» է․ նրա հասակը ավելի քան երկու անգամ գերազանցում է մարդու հասակը։ Այն կարող է շարժվել ինչպես երկու, այնպես էլ չորս վերջույթների վրա՝ փոխելով իր ձևն ու շարժման ռեժիմը։ Ռոբոտի ներսում տեղադրված է հատուկ խցիկ-կաբինա, որտեղ կարող է նստել մարդը և կառավարել համակարգը։

Ընկերության հրապարակած տեսանյութում երևում է, որ ներսում եղել է հենց Wang Xingxing-ը՝ Unitree Robotics-ի ղեկավարն ու հիմնադիրը։ Ռոբոտը կարող է փոխել իր դիրքը՝ ուղղահայացից անցնելով հորիզոնական և հակառակը, ինչպես նաև շարժվել չորս «ոտքերի» վրա՝ նման կենդանու։ Ռոբոտի քաշը մարդու հետ միասին մոտ 500 կգ է։ Տեսանյութում այն ցուցադրում է իր ուժը՝ մեկ հարվածով տապալելով շինարարական բլոկներից կառուցված պատը։ Այս նորույթը համարվում է առաջին քայլերից մեկը դեպի մարդով կառավարվող խոշոր ռոբոտների իրական կիրառություն։

Մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի

Հայաստան

ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։

Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։

Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:

Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների։

«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել

Սպորտ

«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մամուլի ասուլիսից հետո։

​Լրագրողների հետ զրույցում «սերուցքայինների» ղեկավարն անդրադարձել էր կապտանռնագույնների և Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրայի համագործակցության կոռուպցիոն բնույթին։ Պերեսը նաև հայտնել էր, որ այս գործով համապատասխան փաստաթղթերն արդեն փոխանցվել են ՈւԵՖԱ-ին։

​Այս առնչությամբ կատալոնական ակումբը հանդես է եկել պաշտոնական արձագանքով.

​«Կապված Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հրավիրած մամուլի ասուլիսի հետ՝ հայտնում ենք, որ մեր իրավաբանական բաժինն ուշադիր ուսումնասիրում է նրա հայտարարություններն ու մեղադրանքները։

Ներկայումս դրանք վերլուծության փուլում են, և գնահատվում են մեր հետագա քայլերը։ Մենք լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք մեր դիրքորոշման և կայացվելիք որոշումների վերաբերյալ այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

Սպորտ

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում անցկացվել են հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։

Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արմինե Երիցյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ:

1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և մարզերի 412 դպրոցի 4094 աշակերտ է մասնակցել:

Հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցուցաբերել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով (կցորդ անիվներով) և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը:

4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և մարզերի 580 դպրոցի ավելի քան 5800 աշակերտ է մասնակցել:

Հաղթողի տիտղոսը նվաճել է Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Լեռնահովիտի Սարգիս Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:

Ընդհանուր առմամբ՝ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցել է 9894 աշակերտ՝ ՀՀ ավելի քան 650 դպրոցից:

Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։

Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակ

Հարեվաններ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը:
 
«Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է: Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:
 
Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։
 
Հիշեցնենք, որ երեկ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ, ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ականջին ինչ-որ բան ասել:
 
Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել էր, որ խոսքը Թուրքիայից դեպի Հայաստան ապրանքների արտահանման ձևակերպումների փոփոխությանն է վերաբերում։
 
Ըստ նրա՝ թուրքական կողմի օրենսդրական կարգավորումների համաձայն՝ Հայաստանը երկրների ցանկում ներառված չի եղել, ինչի պատճառով ապրանքներն առաջին հերթին ձևակերպվել են որպես երրորդ երկիր արտահանվող, ապա նոր վերաարտահանվել Հայաստան։
 
«Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, այսինքն՝ տանում էին ուրիշ երկիր, ձևակերպում էին, նոր էին բերում, հիմա նրանք դա ձևակերպում են, որպեսզի ուղիղ, ոչ թե ֆիզիկապես, այլ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»,- պարզաբանել էր Փաշինյանը:

Արմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հայաստան

Արմավիրի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի մայիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի, «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության և երրորդ անձ Կարեն Մանվելի Գրիգորյանի, Կադաստրի կոմիտեի՝ ի թիվս այլնի, 2015 թվականի մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 16-ի վճռով բավարարել է Արմավիրի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել 1175 քմ և 587 քմ մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 2 հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթները: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր են ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին կվերադարձվեն 1175 քմ և 587 քմ մակերեսով հողատարածքները:

Նիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել էր

Աշխարհ

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը Կարիբյան ծովի Բոնեյրե կղզում կատարած պաշտոնական այցի ընթացքում հանկարծակի հոսպիտալացվել է՝ ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով, որը, ըստ նախնական տվյալների, կարող էր առաջանալ ծովում լողալու ժամանակ անհայտ կենդանու խայթոցից։  
Միջադեպը տեղի է ունեցել հանգստի ընթացքում, երբ վարչապետը գտնվել է ջրում։ Կարճ ժամանակ անց նա սկսել է զգալ սուր ալերգիկ ախտանշաններ և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։
 
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Յետենը մի քանի ժամ մնացել է բժշկական հսկողության տակ, սակայն հետագայում հայտարարել է, որ իր վիճակը կայունացել է և ինքը պատրաստ է շարունակել այցը։ «Ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառով ստիպված եղա մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում։ Հիմա ինձ ավելի լավ եմ զգում»,- նշել է նա իր X-ի իր միկրոբլոգում։
 
Դեպքի պատճառով չեղարկվել են մի շարք կարևոր հանդիպումներ։

Մի խումբ անձինք ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու համար

Հայաստան

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։ 

«Բացի այդ, նույն անձը ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հաղորդագրությանը կից ներկայացվել են նաև ձայնագրություններ։ 

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի խումբ անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։