Շարունակվում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը


Սպորտ


Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում շարունակվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:

Մրցումային երրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝

Առաջին տարիքային խումբ՝

Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց – Վերին Գետաշենի միջնակարգ՝ 46:7

Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 – Հնաբերդի Երվանդ Պետրոսյանի անվան միջնակարգ ՝ 42:8

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց – Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց՝ 41:33

Կապանի թիվ 13 հիմնական դպրոց – Արենիի միջնակարգ դպրոց՝ 29:21

Երկրորդ տարիքային խումբ՝

Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց – Երևանի Վ. Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց՝ 23:75

Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500.000 ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,500.000 ՀՀ դրամով: Կպարգևատրվեն նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 75,000-ական դրամ:

Հանդիպումներն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում: Մուտքն ազատ է. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին:

Ապրիլի 17-ի խաղացանկը՝ կից:




Չինաստանը դիտարկել է Իրանին ՀՕՊ համակարգերի մատակարարումը. CBS


ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզությունը եզրակացրել է, որ Չինաստանը դիտարկել է Իրանին ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգեր հանձնելու հնարավորությունը, հաղորդում է CBS News-ը։

Խոսքը X-դիապազոնի ռադարների մասին է, որոնք կարող էին զգալիորեն ուժեղացնել իրանական ՀՕՊ-ի հնարավորությունները՝ այդ թվում ցածր թռչող անօդաչու սարքեր եւ թեւավոր հրթիռներ հայտնաբերելու համար։

Աղբյուրների տվյալներով՝ հայտնի չէ, թե արդյոք դրանք հանձնվել են, սակայն նման ծրագրերը մեծացնում են Վաշինգտոնի անհանգստությունը։

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր չինացի պաշտոնակից Սի Ծինպինը նամակով հերքել է Իրանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ «Ես նրան գրեցի եւ խնդրեցի դա չանել։ Նա պատասխանեց, որ նման բան չի անում»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփն զգուշացրել էր, որ Չինաստանը կունենա «մեծ խնդիրներ», եթե Թեհրանին ռազմական օգնության մասին տեղեկությունները հաստատվեն։



Կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:

Ընդգծվել է Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարեւոր հարթակ: Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ երկխոսության ձեւավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար:

Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած նրանց հանդիպումից հետո, եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները:

Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը՝ երկու հասարակությունների միջեւ վստահության հետագա ամրապնդման համար:

Հայաստան-Ադրբեջան հերթական բանակցություններ | Top-News.am


Հարեվաններ


Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:  ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում հանդիպումից տեսանյութ է հրապարակել:

 

«Հայաստան-Ադրբեջան հերթական բանակցություններ»,- տեսանյութին կից գրել է նա:

 

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաև այլ երկրների գործընկերների հետ:



Մոլդովան կլինի երրորդ երկիրը, որը դուրս կգա ԱՊՀ-ից՝ Վրաստանից և Ուկրաինայից հետո


Քաղաքականություն


Մոլդովան պաշտոնապես ԱՊՀ-ից դուրս կգա 2027 թվականի ապրիլի 8-ին, հայտարարել է երկրի փոխվարչապետը։ Քիշնևն այդ մասին տեղեկացրել է Մինսկին, կառավարությունը մարտին հաստատել է ԱՊՀ կանոնադրության չեղարկումը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտարարել էր, որ ԱՊՀ-ի արժեքներն ու սկզբունքներն այլևս չեն պահպանվում, և երկիրը ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը։

Նախագահ Մայա Սանդուի իշխանության գալուց ի վեր Մոլդովան շարժվում է այդ ուղղությամբ: Ուկրաինային հետևելով՝ Քիշնևը ԵՄ անդամակցության դիմում է ներկայացրել 2022 թվականի մարտին, և երկու երկիրն էլ թեկնածուի կարգավիճակ են ստացել նույն թվականի հունիսին:

Փոխվարչապետ և արտգործնախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ Մոլդովան երկար տարիներ չի եղել ԱՊՀ-ի մաս, չի մասնակցել քաղաքական և այլ միջոցառումներին, քանի որ դրանք չեն ծառայում երկրի շահերին։ Փոխվարչապետը միաժաժամանակ նշել է, որ Քիշինևը կմնա մի շարք տնտեսական համաձայնագրերի մասնակից, ինչպես դա արել է Վրաստանը՝ ԱՊՀ-ից դուրս գալուց հետո։

Մոսկվան հարտարարել է, որ Մոլդովայի դուրս գալը համաձայնագրերից սպասելի էր։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, այնուամենայնիվ,  ափսոսանք է հայտնել Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) պաշտոնապես դուրս գալու Քիշնևի որոշման համար։



«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, Արագածոտնի մարզի Ագարակ քաղաքում, Երևան–Գյումրի մայրուղի 9 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Եթե որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ. ԿԸՀ նախագահ


Քաղաքականություն


Իմ պաշտոնավարման ընթացքում խստագույնս պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը: Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, իմ լիազորություններն ու պարտականություններն իրացնելու եմ, որպեսզի մեր համայնքների ավագանիներում ու խորհրդարանում ընտրված պաշտոնյաները ներկայացնեն ՀՀ ժողովրդին ու ժողովրդի կամքը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ընտրությունների հետ կապված գործընթացներում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված, դպրոցի տնօրենները ճնշման են ենթարկվում, ԿԸՀ նախագահը հայտարարեց՝ եթե կան նման փաստեր, ապա պետք է ներկայացնել կա՛մ իրավապահներին, կա՛մ ԿԸՀ:

«Խոստանում եմ ես՝ որպես ԿԸՀ նախագահ, անձամբ այդ փաստերը հասցեագրել գլխավոր դատախազին, և հետամուտ լինել, որպեսզի այդ փաստերը պատշաճ քննության արժանանան:

Ուզում եմ հիշեցնել, որ դպրոցի տնօրենները նույնպես քաղաքական չեզոքության մանդատի ներքո են. սա ուղղակի հիշեցում: Բայց եթե կան խնդիրներ, որ որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, ապա խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ»,- ասաց նա:



Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին


Քաղաքականություն


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին: 

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը:





| Top-News.am


Հայաստան


Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։



Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ


Քաղաքականություն


Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել խորացման հեռանկարները։ 

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։