Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ


Հայաստան


ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ եղանակային պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված՝ Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում մայիսի 16-ին նախատեսված աղբահավաքը հետաձգվում է։
 
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստացված տեղեկություններով՝ մասնավորապես Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում սպասվում են օդի ջերմաստիճանի նվազում, մառախուղ, առատ տեղումներ՝ անձրևի, իսկ առանձին հատվածներում՝ նաև թաց ձյան տեսքով, որոնց պատճառով հնարավոր չի լինի անտառմաքրումն իրականացնել։
 
Նախարարությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպչական աշխատանքներին մասնակցության և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած նախարարություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց, կամավորներին՝ ցուցաբերած պատասխանատու և համագործակցային վերաբերմունքի համար և հայտնում, որ միջոցառման անցկացման նոր ժամկետի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։



Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը


Մամուլ


Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Քիշնևում որոշել է հաստատել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալի կարևոր հիմնադիր փաստաթղթերից մեկը, մայիսի 15-ին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։

«Շատ շուտով Հատուկ տրիբունալը կդառնա իրավական իրականություն՝ 37 պետությունների մասնակցությամբ»,-ընդգծել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Պուտինը միշտ ցանկացել է պատմություն կերտել։ Եվ այս տրիբունալը կօգնի նրան դրան հասնել։ Նա կմտնի պատմության մեջ որպես հանցագործ։ Եվ ոչ միայն նա։ Պուտինը, Շոյգուն, Գերասիմովը, Բորտնիկովը, Զոլոտովը, Մեդվեդևը, Պատրուշևը, Լուկաշենկոն և ուրիշներ։ Այսօր նրանք բոլորը ստացան իրենց տոմսը դեպի Հաագա»,-հավելել է Սիբիհան։

armradio.am



Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները


Մշակույթ


Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնում են, որ մայիսի 16-ին՝ Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված, փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները։



Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները


Մշակույթ


Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնում են, որ մայիսի 16-ին՝ Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված, փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները։



Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWW


Սպորտ


Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) ուրբաթ՝ մայիսի 15-ին, հայտարարել է, որ այսուհետ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների: Նրանց թույլատրվում է կրել իրենց պետությունների անունների հապավումներով համազգեստներ, իսկ մրցանակաբաշխության արարողությունների ժամանակ կհնչեն նրանց ազգային օրհներգերը։ Նոր կանոններն արդեն ուժի մեջ են մտել։

Որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումից հետո, որը Բելառուսի մարզիկներին հնարավորություն տվեց վերադառնալու միջազգային մրցումներին, ներառյալ Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերը:

ՄՕԿ-ը խորհուրդ էր տվել ռուս և բելառուս մարզիկներին հեռացնել մրցումներից՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: 2024 թվականի Օլիմպիական խաղերում և պաշտոնական մրցումներում երկու երկրի ըմբիշները հանդես են եկել որպես չեզոք մարզիկներ, իսկ 2025 թվականից՝ UWW դրոշի ներքո։



Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում


Քաղաքականություն


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մի քանի շաբաթ տևած լարվածությունից հետո, որն առաջացել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մասին նրա քննադատական հայտարարություններից հետո, մայիսի 15-ին զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Ուկրաինայում պատերազմը և ՆԱՏՕ-ին վերաբերող հարցերը: «Մենք միասնական ենք»,- գրել է Ֆրիդրիխ Մերցը՝ ներկայացնելով իրենց ընդհանուր դիրքորոշումը. Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, Հորմուզի նեղուցը պետք է բացվի, Թեհրանը չպետք է միջուկային զենք ունենա:

Ապրիլի վերջին Գերմանիայի կանցլերը մեղադրել է ԱՄՆ-ին «հստակ ռազմավարություն» չունենալու համար և հայտարարել, որ ամերիկյան կողմը Թեհրանի հետ բանակցություններում «նվաստացնում է մի ամբողջ ազգի»։ Թրամփը կտրուկ արձագանքել է այդ դիտողություններին՝ պնդելով, որ Մերցը «չգիտի, թե ինչի մասին է խոսում», նաև ակնարկել էր, որ չի զգում բավարար աջակցություն Գերմանիայից և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներից։ Մայիսի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերմանիայից մի քանի հազար ամերիկյան զինվորականի դուրսբերման մասին։

Բեռլինում հեռախոսազրույցը դրական է ընկալվել՝ որպես ապացույց այն բանի, որ ամերիկյան կողմը մտադիր չէ վերջին տարաձայնությունները լիակատար խզման հասցնել և շահագրգռված է կառուցողական համագործակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև «Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման հարցը» և հունիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Մերցը մանրամասներ չի հայտնել, միայն շեշտել է. «Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում»։



Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի


Հայաստան


Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի։

Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել՝ հրապարակայնորեն հերքել իր հայտարարությունը, ինչպես նաև վճարել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ի ասուլիսում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը Չինաստանից մեկ տոննա՝ հալյուցինացիաներ առաջացնող սունկ է բերել, որն օգտագործում է իր ելույթներից առաջ։ Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտարարել էր, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

Լուրեր լրատվական ալիք




Սահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ Թագավորություն


Աշխարհ


2026 թվականի մայիսի 11-12ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ Թագավորություն: Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:
 
Լոնդոնում ընթացող աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մայիսի 11-ին այցելել է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան, որտեղ հանդիպում է ունեցել ՄԹ Գերագույն դատարանի նախագահ Լորդ Ռիդի և ՄԹ Գերագույն դատարանի փոխնախագահ Լորդ Սեյլսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են դատական իշխանության անկախության ապահովման, դատական առաջնորդության, ինչպես նաև հանրային վստահության պահպանման հիմնարար հարցերը։

Կողմերը կարևորել են սահմանադրական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության շարունակական զարգացումը և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և Լորդ Ռիդը հուշանվերներ են փոխանակել: Արման Դիլանյանը գրառում է կատարել ՄԹ Գերագույն դատարանի այցելուների հուշամատյանում:

ՄԹ Գերագույն դատարանում տեղի են ունեցել նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ՝ նվիրված դատական անկախության, դատարանների կառավարման և հանրային հաղորդակցության հարցերին։ Պատվիրակությունը շրջայց է կատարել Միացյալ Թագավորության Գերագույն դատարանում, ծանոթացել դատարանի գործունեության առանձնահատկություններին, կառուցվածքին և իրավասությանը։ Այնուհետև կայացել է մասնագիտական քննարկում դատարանի հաղորդակցության և արտաքին կապերի ղեկավարության հետ։ Քննարկվել են դատական իշխանության հաղորդակցման ժամանակակից գործիքները, լրատվամիջոցների հետ աշխատանքի մեխանիզմները, թվային հաղորդակցության ռազմավարությունները, ինչպես նաև հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
 
ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպումներին մասնակցել են ՀՀ ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Արտակ Զեյնալյանը, ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպումներին մասնակցել են նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ, Միացյալ Թագավորության արդարադատության նախարարության պաշտոնյաներ: Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում սահմանադրական արդարադատության զարգացմանը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի շրջանակում։




Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում


Աշխարհ


Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում, մայիսի 15-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «205 ռուս զինծառայողներ վերադարձվել են։ Փոխարենը, 205 ռազմագերիներ Ուկրաինայի զինված ուժերից տեղափոխվել են Ուկրաինայի զինված ուժեր»,-«Ինտերֆաքս»-ը մեջբերել է նախարարության հայտարարությունը։

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական միջնորդություն են ցուցաբերել, հավելել է նախարարությունը։ Ռուս զինծառայողներն այժմ Բելառուսում են՝ հոգեբանական և բժշկական օգնություն են ստանում։ Ավելի ուշ նրանք կտեղափոխվեն Ռուսաստան։

Զելենսկի. 205 ուկրաինացի վերադարձել է տուն

«Այսօր Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ), Ազգային գվարդիայի և Պետական ​​սահմանապահ ծառայության զինծառայողները վերադառնում են ռուսական գերությունից։ Սա 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման առաջին փուլն է», – հաստատել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Ըստ նրա, ազատ արձակվածների թվում են շարքայիններ, սերժանտներ և սպաներ։ Նրանց մեծ մասը ռուսական գերության մեջ էր 2022 թվականից ի վեր։ Նրանք պաշտպանել են Ուկրաինան Մարիուպոլում և Ազովստալում, Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Խերսոնի, Զապորոժյեի, Սումիի և Կիևի հատվածներում, ինչպես նաև Չեռնոբիլի ատոմակայանում, նշել է Զելենսկին։



Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ը

Բացահայտվել է 196 հանցագործություն, որոնցից 17-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

72 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավ