
Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի: Տեղեկությունը հայտնում է Vaticannews-ը:
Հոկտեմբերի 11-ին, «Տիրոջ հրեշտակի» աղոթքից հետո Հռոմի պապը ինքն է հայտնել այդ լուրը:
Նա նշել է, որ վերջերս բժշկական հետազոտության ժամանակ նրա մոտ թոքերի սահմանափակ հանգուցային գոյացություն է հայտնաբերվել։ Տեղայնացված հանգույցը գտնվում է սկզբնական փուլում, և բժիշկները նպատակահարմար են համարում վիրահատել։
«Հետևելով նրանց առաջարկություններին, ես որոշեցի վիրահատվել և հեռացնել այն: Վիրահատությունն արդեն նախատեսված է առաջիկա օրերին։ Շնորհակալություն հոգևոր մտերմության համար: Ապավինում եմ ձեր աղոթքին»,- նշել է Լևոն 14-րդը: