Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը


Ապրիլի 8-10-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի 148 անդամ երկրների 300 պատվիրակ, Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Հայաստանը ներկայացնում էր ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:


Համաժողովում ելույթ են ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը, նախագահը, Ինտերպոլի ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:

 

Քննարկվել են հանրության համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտների դեմ պայքարին, առկա մարտահրավերներին ու անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված հարցեր։


Ներկայացվել է հանցավորության դեմ պայքարում Ինտերպոլի գործիքակազմը։ Կարևորվել են անդամ երկրների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման ընդլայնումը, հանցագործությունների բացահայտման գործում թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառումը, ինչպես նաև իրավապահ մարմիններում կանանց դերի բարձրացումը:

 

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Նարինե Հակոբյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի նախագահի, տարբեր ենթավարչությունների ներկայացուցիչների ու մի շարք անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:

 

Ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, համագործակցության ընդլայնման և մի շարք այլ թեմաներով:

 

Ինտերպոլի ԱԿԲ պետերի ամենամյա համաժողովը միջազգային ոստիկանական համագործակցության ամրապնդման, գործնական հարաբերություններ կառուցելու, փորձի փոխանակման հնարավորություն է, ինչը նպաստում է հանցավոր սպառնալիքներին արդյունավետ դիմակայելուն։


Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալների


Սպորտ


Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացավ 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալների, հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից: Մեդալի հանձնման արարողությունը կայացավ Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում:

Աղասյանի մեդալը ստացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյան ընտանիքին:



Լիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տուն


Քաղաքականություն


Վաղ առավոտից մարդկանց հոսքը ուղղվել է դեպի Բեյրութի հարավային արվարձաններ, ինչպես նաև երկրի հարավում գտնվող քաղաքներ ու գյուղեր, որտեղ շաբաթներ շարունակ ընթանում էին թեժ մարտական գործողություններ։ 

Վերադարձի գործընթացն ընթանում է զգուշավոր տոնական մթնոլորտում, երբ մարդիկ, երկարատև ընդմիջումից հետո, հնարավորություն են ստացել կրկին տեսնել իրենց տները։

Տեղահանվածների զանգվածային վերադարձը հանգեցրել է լուրջ խցանումների հիմնական տրանսպորտային հանգույցներում։ Բեյրութից հյուսիս ընկած ճանապարհները ծանրաբեռնված են մայրաքաղաքի հարավային շրջաններ շտապող մեքենաներով։ 



Լիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տուն


Քաղաքականություն


Վաղ առավոտից մարդկանց հոսքը ուղղվել է դեպի Բեյրութի հարավային արվարձաններ, ինչպես նաև երկրի հարավում գտնվող քաղաքներ ու գյուղեր, որտեղ շաբաթներ շարունակ ընթանում էին թեժ մարտական գործողություններ։ 

Վերադարձի գործընթացն ընթանում է զգուշավոր տոնական մթնոլորտում, երբ մարդիկ, երկարատև ընդմիջումից հետո, հնարավորություն են ստացել կրկին տեսնել իրենց տները։

Տեղահանվածների զանգվածային վերադարձը հանգեցրել է լուրջ խցանումների հիմնական տրանսպորտային հանգույցներում։ Բեյրութից հյուսիս ընկած ճանապարհները ծանրաբեռնված են մայրաքաղաքի հարավային շրջաններ շտապող մեքենաներով։ 



Լիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տուն


Քաղաքականություն


Վաղ առավոտից մարդկանց հոսքը ուղղվել է դեպի Բեյրութի հարավային արվարձաններ, ինչպես նաև երկրի հարավում գտնվող քաղաքներ ու գյուղեր, որտեղ շաբաթներ շարունակ ընթանում էին թեժ մարտական գործողություններ։ 

Վերադարձի գործընթացն ընթանում է զգուշավոր տոնական մթնոլորտում, երբ մարդիկ, երկարատև ընդմիջումից հետո, հնարավորություն են ստացել կրկին տեսնել իրենց տները։

Տեղահանվածների զանգվածային վերադարձը հանգեցրել է լուրջ խցանումների հիմնական տրանսպորտային հանգույցներում։ Բեյրութից հյուսիս ընկած ճանապարհները ծանրաբեռնված են մայրաքաղաքի հարավային շրջաններ շտապող մեքենաներով։ 



Բելգիացի հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի Հայաստանի հավաքականը մարզելու հնարավորությունը

Բելգիական ֆուտբոլում իր հաստատուն տեղն ունեցող հայ մարզիչ Հայկ Միլկոնն այն մարդկանցից է, որոնց համար մասնագիտական ճանապարհն անբաժան է ինքնությունից, արժեքներից ու հայրենասիրությունից։ Նրա պատմությունը

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Ագարակկում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդես

«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդես, որտեղ անդամ երկրները ներկայացրել են

Պանելային քննարկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան


Մշակույթ


Մշակութային ժառանգության պահպանության ոլորտը գտնվում է շարունակական փոփոխության մեջ՝ արձագանքելով ինչպես ժամանակակից մարտահրավերներին, այնպես էլ նոր հնարավորություններին։

Հայաստանում վերջին տարիներին նկատվում է համայնքների դերակատարման զգալի ակտիվացում՝ հատկապես ժառանգության պահպանության և հանրահռչակման գործընթացներում։ Սա կարևոր զարգացում է, սակայն միևնույն ժամանակ առաջ է բերում համակարգման, մասնագիտական ուղղորդման և արդյունավետ կառավարման նոր խնդիրներ։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Հուշարձան–համայնք փոխհարաբերությունները. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկում:

Քննարկման ընթացքում բանախոսները կանդրադառնան մշակութային ժառանգության պահպանության արդի մարտահրավերներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով համայնքի և ժառանգության փոխհարաբերությանը։

Բանախոսներ են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:

Քննարկումը կվարի Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը: Մուտքն ազատ է:



Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէր


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլից թիմի դուրս մնալուց հետո։

«Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէր։ Շատ ցավալի է նման կարևոր մրցաշարից դուրս մնալը, բայց պետք է առաջ նայել։ Մենք պետք է ուշադիր վերլուծենք մեր սխալներն ու հետևություններ անենք՝ նման հիասթափությունից կրկին խուսափելու համար։ Մենք երբեք չենք հանձնվի։

«Ռեալում» անհաջողությունը երբեք ընդունելի տարբերակ չի եղել։ Սակայն ես ձեզ մի բան կարող եմ խոստանալ՝ մենք նորից սկսելու ենք հաղթել, ընդ որում՝ շատ շուտով»,- գրել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ երկու խաղերի ընդհանուր արդյունքում «սերուցքայինները» 4։6 հաշվով զիջել են Մյունխենի «Բավարիային» և լքել պայքարը եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում։



Էրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ»


Ոճ և դեմքեր


79-ամյա Էրոլ Մասկը, որը մի քանի շաբաթ է, ինչ գտնվում է Ռուսաստանում, սկսել է դրամայնացնել իր երկրում անցկացրած ժամանակը, և դա անել շքեղ միջոցառմանը համեմատելի գնով։ Banksta Telegram ալիքի տվյալներով՝ ավագ Մասկի հետ անձնական ժամանակ անցկացնելու մեկ ժամն արժե 1.9 միլիոն ռուբլի (մոտավորապես 20,000 դոլար)։ Չնայած բարձր գնին, գրեթե բոլոր տեղերն արդեն լրացված են. պահանջարկը անսպասելիորեն բարձր է եղել։


Իր այցի նկատմամբ հետաքրքրությունը պահպանելու համար Էրոլը ակտիվորեն հայտնվում է լրատվամիջոցներում և թոք-շոուներում։ Անդրեյ Մալախովի շոուում նա, ի թիվս այլ բաների, խոսել է Ջեֆրի Էփշտեյնի գործի մասին՝ հայտարարելով իր կասկածների մասին նրա մահվան պաշտոնական վարկածի վերաբերյալ։

«Աբսուրդ է մտածել, որ նա մահացել է։ Դա ծիծաղելի է… իմ կարծիքով, նա ողջ է և առողջ», – ասել է Մասկը՝ պարզաբանելով, որ անձամբ չի ճանաչում Էփշտեյնին։

Իր շքեղ հայտարարություններից բացի, Էրոլը նաև կիսվում է «հաջողության խորհուրդներով»՝ խոսելով իր որդուն՝ ձեռնարկատեր Էլոն Մասկին դաստիարակելու և «հանճար» դաստիարակելու մասին։

Ավագ Մասկի այցը Ռուսաստան սկսվել է ապրիլի սկզբին։ Այս ընթացքում նա այցելել է Նիժնի Նովգորոդ, Վլադիմիրի մարզ և Թաթարստան, ինչպես նաև մասնակցել է Քրիստոսի Փրկչի տաճարում Զատկի պատարագին, որտեղ նրան առանձին տեղ են հատկացրել։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, նա նաև հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին և Վլադիմիրի մարզի իշխանությունների հետ քննարկել է հնարավոր ներդրումային նախագծեր, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայից ներգաղթյալների համար մի քանի միլիոն եվրո արժողությամբ բնակավայր ստեղծելու գաղափարը։