Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել. Փաշինյան

Քաղաքականություն

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել ընտրություններից առաջ էլ, հետո էլ, մանավանդ որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի:

Այդ մասին Կառավարության ճեպազրուցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե շատերին թվում է՝ ընտրություններից հետո առողջապահության ապահովագրության համակարգում հնարավոր են փոփոխություններ, դրա համար այս պահին համակարգից օգտվողների հոսքը մեծ է, Կառավարությունն էլ ստիպված լրացուցիչ միջոցներ է հատկացնում:

«Ամեն ինչ գնում է Կառավարության պլանավորածի համաձայն: Այսօր էլ մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջապահության ապահովագրության համակարգ, և մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչության առողջության ապահովագրության համակարգ ներառելու մասին դրույթ»,- ասաց նա:

Ինչու Սպերցյանը չտեղափոխվեց Պորտու | Top-News.am

Սպորտ

Հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան պարզաբանել է, թե ինչու ժամանակին Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը ռուսական «Կրասնոդարից» պորտուգալական «Պորտու» չկայացավ։ «Կարծում եմ՝ այն գումարը, որի դիմաց «Կրասնոդարը» պատրաստ էր վաճառել ֆուտբոլիստին, չափազանց մեծ էր «Պորտուի» համար։ Սակայն «Բարսելոնայի» հետ հնարավոր գործարքն իսկապես քննարկվել է, և շրջանառվող այդ լուրերը լիովին համապատասխանում են իրականությանը»,- պորտուգալացի գործակալի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում դեռևս չի փոխել ակումբային գրանցումն ու չի լքել հարազատ թիմը:

Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ Բարբոսան հավելել է, որ այժմ «Պորտուն» այլևս չի դիտարկում ռուսական տրանսֆերային շուկան, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին նախապատվությունը տալիս է եվրոպացի խաղացողներին։

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները

Գիտություն

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացված Հայկական համադպրոցական գիտության փառատոնին այս տարի մասնակցել է շուրջ 140 սովորող Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարաններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր հինգ հիմնական անվանակարգերում․

  • «Մաթեմատիկա և ծրագրավորում» (14 նախագիծ)
  • «Ֆիզիկա և աստղագիտություն» (10 նախագիծ)
  • «Քիմիա» (18 նախագիծ)
  • «Կենսաբանություն» (18 նախագիծ)
  • «Հասարակական գիտություններ» (18 նախագիծ)

Սովորողները նորարարական գաղափարներն այս տարի ևս բազմազան էին․ մի մասը վերաբերում էր բնապահպանական խնդիրներին՝ առաջարկելով օդի ու ջրի աղտոտման լուծումներ, էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և խելացի լուծումներ քաղաքում և բնության մեջ։ Քիչ չէին նաև ԱԲ կիրառությանը, փրկարար ռոբոտների ու օժանդակ տեխնոլոգիաների նախագծմանը միտված աշխատանքները։ Միաժամանակ աճել է հետաքրքրությունը հասարակագիտական հետազոտությունների նկատմամբ՝ թվային տեխնոլոգիաներով ուղեկցվող սոցիոլոգիական, իրավական ու պատմական նախագծերով։

Յուրաքանչյուր անվանակարգում սովորողներն արժանացել են 1-րդ, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների, պատվոգրերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակների։

Փառատոնի երկուական մրցանակակիր նախագծերը կներկայացվեն Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին և Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթին։ Սա թույլ կտա մասնակիցներին ձեռք բերել միջազգային խոշոր մրցույթներին ներկայանալու հմտություններ, ծանոթանալու միջազգային ամենաբարձր չափանիշներին և փոխանակելու իրենց հետազոտական գաղափարներն աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ։

Փառատոնի մրցանակակիրների վերաբերյալ տեղեկատվությունը՝ կից:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը

Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։ 

Գուտերեշը բարձր է գնահատել երկու կողմերի զսպվածությունը և հակամարտությունը դիվանագիտական հուն տեղափոխելու պատրաստակամությունը։

ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ միայն երկխոսության և միջազգային իրավունքը հարգելով է հնարավոր հասնել կայուն խաղաղության։

Նա ասել է, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն անհրաժեշտ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ ՄԱԿ-ի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին և մյուս միջնորդներին հրադադարի հաստատման գործում ցուցաբերած օգնության համար։

Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն. ՆԳՆ

Հայաստան

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ը: Բացահայտվել է 180 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 81 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 10 դեպք՝ խարդախության,
  • 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 4 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 3 դեպք՝ ինքնիրավչության,
  • 2-ական դեպք՝ կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, սառը զենքի հայտնաբերման։

Բացահայտվել են բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենքի, զինամթերքի առգրավման, հրազենի մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, հետամտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

  • 2 դեպք՝ բնակարանային գողության,
  • 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բրյուսելում՝ սոցիալական իրավունքների օրակարգով. ՄԻՊ աշխատակազմն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մարտի 30-31-ը ճանաչողական այցով եղել են Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում՝ Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Այցի առաջին օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման Դաշնային ինստիտուտի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես են եկել Դաշնային ինստիտուտի ղեկավար Մարտիեն Սքոթսմանսը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը։

Կողմերը ներկայացրել են իրենց հաստատությունների մանդատը, կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթություններն ու մարտահրավերները, ինչպես նաև այլ հարցեր։

Սոցիալական իրավունքների խնդիրների մշտադիտարկումների և զեկույցների կազմման հետ կապված մի շարք հարցեր քննարկվել են Խորհրդատվական կարծիքների, զեկույցների և հետազոտական խմբի ղեկավարի, ինչպես նաև Մարդու իրավունքների կցորդի (attaché) հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ծրագրի համակարգող (Սոցիալական իրավունքների վարչություն, Եվրոպայի խորհուրդ) Տանյա Մոնտանարին և Ծրագրի ղեկավար Մարիամ Ալեքսանյանը։

Մարտի 31-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գրասենյակ, որտեղ հանդիպումներ են տեղի ունեցել Աղքատության դեմ պայքարի ծառայության (Combat Poverty Service), Հավասար հնարավորությունների և ռասիզմի դեմ պայքարի միջդաշնային կենտրոնի (UNIA), Կանանց և տղամարդկանց միջև հավասարության ինստիտուտի, ինչպես նաև Բելգիական Դաշնային միգրացիոն կենտրոնի (MYRIA) ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հավասարության, խտրականության բացառման և խոցելի վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։