ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։
Գուտերեշը բարձր է գնահատել երկու կողմերի զսպվածությունը և հակամարտությունը դիվանագիտական հուն տեղափոխելու պատրաստակամությունը։
ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ միայն երկխոսության և միջազգային իրավունքը հարգելով է հնարավոր հասնել կայուն խաղաղության։
Նա ասել է, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն անհրաժեշտ է քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։ ՄԱԿ-ի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին և մյուս միջնորդներին հրադադարի հաստատման գործում ցուցաբերած օգնության համար։