Պուտինը հյուրընկալում է հինգերորդ տնտեսական խորհրդաժողովը

Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհյուրընկալի պատերազմական շրջանի իր հինգերորդ տնտեսական խորհրդաժողովը, գրում է Reuters-ը և հավելում, որ նրա կառավարությունը պայքարում է աճի ռազմավարություն մշակելու համար։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ռուսաստանի՝ հումքից կախվածություն ունեցող 3 տրիլիոն դոլարանոց տնտեսությունն անցյալ տարի կտրուկ դանդաղել է՝ հասնելով մոտ 1% աճի՝ 2024 թվականի 4,9%-ի համեմատ, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 0,2%-ով։ Պաշտոնյաները դրա համար մեղադրում են բարձր տոկոսադրույքները, արևմտյան պատժամիջոցները և ուժեղ ռուբլին։ Այժմ այս տարվա համար կանխատեսվում է ընդամենը 0,4% համեստ աճ։

Պուտինը պաշտոնյաներին հանձնարարել է աճի վերականգնման ուղիներ գտնել։ Բիզնեսի ներկայացուցիչներն ասում են, որ դրան հասնելու լավագույն միջոցը Ուկրաինայում պատերազմի ավարտն է։

«Ռուսական ֆոնդային բորսայում ակտիվությունն ու ոգևորությունը, որոնք հաջորդում են Ուկրաինայի հարցով ԱՄՆ միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցություններից ստացվող յուրաքանչյուր դրական լուրի, հուշում են, թե որն է նրանց իրական պատասխանը», – Reuters-ին հայտնել է խոշոր ընկերություններից մեկի ղեկավարը, ով ցանկացել է անանուն մնալ։

Կրեմլը հայտարարել է, որ խաղաղության բանակցությունները, որոնք մեծ շուքով սկսվել էին անցյալ տարվա փետրվարին, այժմ առկախված են, քանի որ Միացյալ Նահանգները զբաղված է Մերձավոր Արևելքի պատերազմով։ Ռուսաստանի տնտեսությունում միլիարդավոր դոլարների հնարավոր ամերիկյան ներդրումները, ինչպես նաև բանակցություններում քննարկվող արևմտյան պատժամիջոցների որոշակի մեղմացումը նույնպես սառեցված են՝ հոռետեսություն սերմանելով գործարար շրջանակներում։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը. ՀՖՖ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից հունիսի 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլի խաղերին: Մեր ընտրանին հունիսի 5-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Ղազախստանին։

3 օր անց կանանց Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանում կհանդիպի Բելառուսի թիմին։ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ խաղացողներին։ 

Դարպասապահներ

Շողիկ Սարդարյան – «Ուրարտու-աղջիկներ»

Ալինա Պողոսյան – «Ակրոն» Կոնոպլյովի ակադեմիա (Ռուսաստան)

Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ

Սավաննա Լի Թեյլոր – ԱՄՆ

Սվետլանա Ղարագյոզյան – «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

Լիանա Ղազարյան – «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

Սոֆիա Գրեյս Հարությունյան – «Ռոլինս» (ԱՄՆ)

Լուսինե Կոստանյան – «Ուրարտու-աղջիկներ»

Սուսաննա Բադալյան – «Փյունիկ-աղջիկներ»

Թահլիա Ոսկանյան – «Նորթ Վեսթ Սիդնեյ Սփիրիթ» (Ավստրալիա)

Անի Կարապետյան – «Փյունիկ-աղջիկներ»

Դինարա Շիխշաբեկովա – 

Կիսապաշտպաններ

Կլաուդիա Չոլակիան – «Աքթոնիանս» (Անգլիա)

Աննա Դալլաքյան –  «Ռիզայն-աղջիկներ» (Ռուսաստան)

Օքսաննա Պիզլովա – «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

Լարա Կազանջյան – «Դոննա Ռոմա-աղջիկներ» (Իտալիա)

Քրիստինե Ալեքսանյան – «Մետալիստ 1925» (Ուկրաինա)

Վերոնիկա Ասատրյան – «Փյունիկ-աղջիկներ»

Միլենա Սայադյան – «Ուրարտու-աղջիկներ»

Էլինա Մարտիրոսյան – «Ուրարտու-աղջիկներ»

Իզաբելլա Մանե Ներսեսյան – KKP Վարշավա (Լեհաստան)

Լիսա Կազանջյան – «Սթոունհիլ քոլեջ» (ԱՄՆ)

Սամիրա Շիխշաբեկովա – 

Հարձակվողներ

Անի Սաֆարյան – «Կոլումբիայի համալսարանի մարզական թիմ»

Մարալ Արթին

Տաթև Խաչատրյան – «Փյունիկ-աղջիկներ»

ՈՒԵՖԱ Կանանց աշխարհի առաջնության որակավորման փուլում մեր թիմի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա երկրորդ նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային կառույցների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա 12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ։

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Խանզադյան փողոց, 38, Ս. Խանզադյան փողոց, 46 և Նորքի փողոց, 86 հասցեների բնակելի տները, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի երեք խաչքարեր (1880-ական թթ.) և Քասախ գյուղի գյուղատեղին (XIII-XIV դդ.), Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի «Քահրիզների համակարգ» (XVIII դ.), Լիճք գյուղի «Գյուղատեղի Թաղամիրի» (XIII դ.- ուշ միջնադար) և «Թաղամիրի կամուրջ» (XVII դ.) պատմամշակութային օբյեկտները (քարտեզագրական նյութերը կցվում են):

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող խաչքարը (XIV դ.) և Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա․ II-I հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Քննարկվել են նաև Արարատի մարզի Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող «Մարդանց» ( XVII-XIX դդ., պետական ցուցիչ՝ 3.98.1.1), «Բաբերդ», V-XVII դդ. (պետական ցուցիչ՝ 3.98.5.1), «Ներքին Գլան» (X-XVII դդ., պետական ցուցիչ՝ 3.98.7.1), «Աղջոց» (X-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 3.99.1.1), «Եղեգի» (XVIII-XIX դդ., պետական ցուցիչ՝ 3.99.3.1), «Հավուց Թառ» (XI-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 3.99.4.3) գյուղատեղիների, Սյունիքի մարզի Ալվանք գյուղի Կուսանաց Անապատ վանական համալիրի (XVII-XVIII դդ., պետական ցուցիչ՝ 8.9.16), Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու (պետական ցուցիչ՝ 10.2.2), «Տավուշ» ամրոցի (պետական ցուցիչ՝ 10.2.8.3), Ենոքավան գյուղի «ՕԿՈՆ» ամրոցի ( Ք.ա. II-I հազ., պետական ցուցիչ՝ 10.28.6) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Արհեստական բանականությունը` որպես ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակության ոլորտ

Աշխարհ

Չինաստանը հրապարակել է նոր լայնածավալ կանոնակարգեր, որոնք խստացնում են արտասահմանյան գործարքների վերահսկողությունը, եթե դրանք առնչվում են չինացի ներդրողներին, տեխնոլոգիաներին, տվյալներին կամ ազգային անվտանգության հարցերին։

Քայլը հաջորդում է մեկ ամիս առաջ ընդունված որոշմանը, որով Պեկինը պարտավորեցրել էր «Meta»-ին հրաժարվել արհեստական բանականության ոլորտում գործող «Manus» ստարտափի ձեռքբերման գործարքից։

Պետական խորհրդի կողմից հրապարակված նոր կանոնները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։ Դրանց առանցքային դրույթներից մեկը նախատեսում է հատուկ պետական թույլտվություն չինական սահմանափակման տակ գտնվող ապրանքների, տեխնոլոգիաների, ծառայությունների և դրանց առնչվող տվյալների արտահանման համար։

Նոր իրավական շրջանակն առաջին անգամ Չինաստանի իշխանություններին տրամադրում է հստակ և համապարփակ լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում չեղարկելու նույնիսկ արդեն ավարտված արտասահմանյան գործարքները։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ դա զգալիորեն մեծացնում է միջազգային ներդրողների կարգավորիչ և իրավական ռիսկերը, հատկապես տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։

Ավելի վաղ չինական իշխանությունները հայտարարել էին, որ «Meta–Manus» գործարքը խախտել է արտասահմանյան ներդրումների վերաբերյալ գործող կանոնները՝ չհստակեցնելով, թե որ իրավական նորմերն են խախտվել։ Փորձագետների կարծիքով՝ այդ որոշումը հստակ ազդանշան էր տեղական ընկերություններին, որ առանց Պեկինի համաձայնության օտարերկրյա ներդրողներին բաժնեմասերի փոխանցումը կարող է բախվել լուրջ խոչընդոտների։

Պեկինը արհեստական բանականությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ և փորձում է կանխել տեխնոլոգիաների, մտավոր սեփականության և բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը երկրից։

Նոր կանոններով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև զգայուն ոլորտներում աշխատող մասնագետների միջազգային տեղաշարժին։ Դրանք արգելում են նման կադրերի անդրսահմանային փոխանցումները՝ առանց համապատասխան պետական թույլտվության։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս դրույթները ուղղված են նաև այնպիսի գործելակերպերի դեմ, ինչպիսին կիրառել էր «Manus»-ը, երբ մինչև «Meta»-ի հետ գործարքը ընկերության մի շարք աշխատակիցներ և գործունեության մասեր տեղափոխվել էին Սինգապուր։ Այդ պրակտիկան տեխնոլոգիական ոլորտում հաճախ անվանում են «Singapore-washing» («սինգապուրյան լվացում»)։

Լուկաս Սելարայանը կարողացել է ինքնուրույն հեռանալ խաղադաշտից

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է Արգենտինայի գավաթի խաղարկության հերթական հանդիպման ժամանակ:

Օրեր առաջ «Բելգրանոն» մրցաշարի 1/16 եզրափակչի արտագնա խաղում ուժերն է չափել «Խիմնասիա ի Էսգրիմայի» հետ: Թիմի ավագը փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին, սակայն կարճ ժամանակ անց ինքնակառավարման կորստի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը: Թեև դաշտ է մտել շտապօգնության մեքենան, ֆուտբոլիստը կարողացել է ինքնուրույն հեռանալ, և հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Ավելի ուշ պարզվել է, որ միջադեպի պատճառը հիպոգլիկեմիան էր՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ նվազումը: Նման խնդիր Սելարայանն ունեցել է նաև նախորդ տարի, ինչի պատճառով նույնիսկ կորցրել էր գիտակցությունը։ «Արյանս մեջ շաքարի մակարդակը շատ ցածր էր։ Ցավում եմ, որովհետև խաղադաշտում տեղի ունեցածը մեծ անհանգստություն պատճառեց ընտանիքիս և երկրպագուներին։ Հիմա վերադառնում եմ թիմ, և այս շաբաթ կրկին անհրաժեշտ բժշկական հետազոտություններ կանցնեմ»,- նշել է Սելարայանը լրագրողների հետ զրույցում:

Արտագնա հանդիպումն ավարտվել է «Բելգրանոյի» հաղթանակով. թիմը 1/8 եզրափակչի ուղեգիրը նվաճել է հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում:

ԵՄ-ն պաշտպանությունից կզրկի զորակոչային տարիքի ուկրաինացիներին

Քաղաքականություն

Եվրամիությունում քննարկում են զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից զրկելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է «Euractiv» պարբերականը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի փաստաթղթին, այս առաջարկը հնչել է ԵՄ Ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի ապագայի շուրջ քննարկումների ընթացքում: 

Ներկայիս ծրագիրը, որն ապաստան է ապահովել պատերազմից խուսափող ավելի քան 4,3 միլիոն ուկրաինացիների համար և նրանց թույլ է տալիս ապրել ու աշխատել միության տարածքում, գործում է մինչև 2027 թվականի մարտը։

Այժմ ԵՄ երկրները դիտարկում են ծրագրի ժամկետը երկարաձգելու տարբերակը՝ միաժամանակ նեղացնելով դրա ազդեցության շրջանակը։ 

Մասնավորապես, քննարկվում է կարգավիճակի տրամադրման բացառումը զորակոչային տարիքի տղամարդկանց, ինչպես նաև այն անձանց համար, ովքեր Ուկրաինայի տարածքը լքել են անօրինական ճանապարհով։

ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ

Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի երկրները մեկ շաբաթվա ընթացքում 24 թռիչք են կատարել Բելառուսի տարածքում գտնվող թիրախների հետախուզման համար: Ինչպես հաղորդում է, հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Այս շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզական օդուժի 24  թռիչք է գրանցվել Բելառուսի Հանրապետության նկատմամբ», – ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Վինիսիուսն իսկական աստղ է. Պերես

Սպորտ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը El Pais պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագային և նրա պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցին։

– Վինիսիուսի պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի, բայց նա դեռ չի երկարաձգել այն։ Ի՞նչ է պատահել։

«Ժամանակ դեռ կա։ Վինին մեզ համար Չեմպիոնների լիգայի երկու գավաթ է նվաճել, և նա անչափ կապված է ակումբին։ Գիտե՞ք, թե ովքեր նրան չեն սիրում. միայն նրանք, ովքեր չեն երկրպագում «Ռեալին»։

– Բայց մարզադաշտում որոշ մարդիկ շատ հաճախ սուլում են նրան…

«Որոշ մարդիկ պարզապես սխալվում են։ Նրանք կարդում են որոշակի թերթեր և հայտնվում մոլորության մեջ… Վինիսիուսն իսկական աստղ է, և ես անչափ ուրախ կլինեի, եթե նա ընդմիշտ մնար Մադրիդում»,- եզրափակել է Պերեսը։

Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալի» շարքերը համալրել է 2018 թվականի ամռանը՝ տեղափոխվելով բրազիլական «Ֆլամենգոյից»։ Մադրիդյան կարիերայի ընթացքում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 375 հանդիպում՝ դառնալով 128 գոլի և 100 արդյունավետ փոխանցման հեղինակ։