Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է. «Հրապարակ»

ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը դատարանը նորից երկարաձգել է, հայտնում է «Հրապարակը»։

Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է նոյեմբերի 4-ին՝ 2 ամիս ժամկետով, որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում էր ներկայացրել` Բեգլարյանից 76.8 մլն դրամ բռնագանձելու համար։ Դատարանն ամբողջությամբ բավարարել էր հայցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *