Ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհին

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ երկու համոզմունք ունի տարածաշրջանի վերաբերյալ: «Առաջինը՝ Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես ավար կամ մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին:

Երկրորդ համոզմունքն այն է, որ Հարավային Կովկասը կարող է վերականգնել (քարտեզը շատ լավ ցույց է տալիս) իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև, և Հարավային Կովկասում հնարավորությունները, իրոք, ընձեռում են առիթ՝ լինելու խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել միջին միջանցք. սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել:

Ես ցանկանում եմ, որպեսզի հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն այս խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման ճանապարհին, որպեսզի սահմանները բացվեն, և բացվեն ամբողջովին:

Այս տարածաշրջանը շատ հաճախ քիչ է նշանավորվում դրսից, շատ հաճախ և երկար ժամանակ հերմետիկ ձևով փակ է եղել: Ինչպես ասում էր Թուրքիայի հայազգի երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքը՝ պետք է կոտրել այն կողպեքները, որոնք մոտ ժողովուրդներին դարձնում են հեռավոր հարևաններ: Հենց դա պետք է արվի, որպեսզի Կովկասի պահը գա, որպեսզի սահմանները բացվեն, իրականում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և որպեսզի չլինի որևիցե սահմանափակում Վրաստանի հետ: Սա է մեր համոզմունքը, սա պետք է լինի հանձնառությունը, նաև Ֆրանսիայի զարգացման գործակալության հանձնառությունը, որը շատ գործողություններ է իրականացնում Հայաստանում, և մոտավորապես 4 մլրդ եվրոյի ներդրումներ են իրականացվել Կովկասում»,- ասաց նա:

Մակրոնը նաև ողջունեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը և հաղորդակցությունների վերականգնումը՝ ընդգծելով, որ դա միայն սկիզբն է: Նա միաժամանակ նկատեց, որ Հայաստանը նաև առանցքային հիմք է դրել ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար:

Անդրադառնալով Ռուսաստանի դերին տարածաշրջանում՝ Մակրոնը նկատեց, որ շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո:

«2020 թվականի պատերազմը, այն, ինչ ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, այն, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպես շատերս պատկերացնում էինք:

Տեսանք, որ Ռուսաստանը լքեց ՀՀ-ին, և հասկացանք, որ այդ երազանքներն իրականություն չեն: Բոլորը կարծես սովորել էին, որ Ռուսաստանը պետք է լինի տարածաշրջանի հովանավորը, որովհետև Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից, իսկ Հայաստանի պահանջը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը սկսել եք 2018 թվականից, այսինքն՝ խաղաղությունը, որը ընտրել եք, իրատեսական է, և որ դուք դրա դերակատարն եք, որ բարգավաճում հնարավոր է՝ առանց կայսրությունների միջամտության»,- ասաց նա:

Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը

Աշխարհ

«Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: 

ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս

Աշխարհ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ժամանել է Ադրբեջան։ «Ադրբեջանը Եվրոպական միության արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկերն է, ուստի հաճելի է այսօր գտնվել Բաքվում։ Մեր համագործակցությունը խորացնելու ակնհայտ ներուժ կա, հատկապես՝ առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր ռազմավարական շահերին, և մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ավելի կառուցվածքային գործընկերություն:

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական հնարավորություն է, և կարևոր է պահպանել այդ թափը: ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ այդ գործընթացին աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծում, որտեղ մենք արդեն խոշորագույն դոնորն ենք»,- հայտարարել է Կալասը։

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ) | Top-News.am

Տեսանյութեր

Տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։

Ադրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետը

Աշխարհ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Երեւանից ուղեւորվել է Բաքում։ Ադրբեջանական  APA գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի կառավարության ղեկավարը նշել է, որ ժամանել է Բաքու՝ նպատակ ունենալով ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ։

«Այս գործընկերությունը Իտալիայի համար ունի կոնկրետ եւ երկարաժամկետ նշանակություն։ Մենք մտադիր ենք էլ ավելի ամրապնդել Ադրբեջանի հետ բավականին նշանակալի համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի, ներդրումների եւ քաղաքական երկխոսության ոլորտներում, ինչպես նաեւ աստիճանաբար այն վերածել կոնկրետ հնարավորությունների մեր երկրների համար»։

Մելոնին նշել է, որ երբ գլոբալ մակարդակում տեղի են ունենում բարդ գործընթացներ, հուսալի գործընկերությունները ձեռք են բերում առանձնահատուկ նշանակություն։

«Իտալիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները հենց այդպիսի գործընկերություն են»,- նշել է նա։

Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին

40 տարի Հայաստանը և Ադրբեջանն ապրել են թշնամության միջավայրում: Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել, և, վե՛րջ, թշնամություն այլևս գոյություն չունի, միայն խաղաղություն է: Այդ մասին ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս հարաբերություններին:

«Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից: Բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է, որովհետև, էլի եմ ասում, այդ գործընթացը հնարավոր չէ, եթե նույնիսկ հիմա խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված լիներ, որովհետև խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումն այն է, ինչ տեղի է ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական մակարդակում:

Թո՛ւյլ տվեք ասել, որ իրականում այս ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, իհարկե, թվերով արտահայտված չեն, բայց թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ այդ ուղղությամբ ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նույնիսկ կարելի էր սպասել:

Հետևաբար, ես վստահ եմ, որ կհասնենք այդ կետին, երբ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին մենք խաղաղության համաձայնագիրը կստորագրենք»,- ասաց նա:

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ըստ Փաշինյանի, չի նշանակում, որ աշխատանքն ավարտվեց: Համաձայնագրի ստորագրումից և տեքստի հրապարակումից հետո բազմաթիվ ուղղություններով անհրաժեշտ է լինելու համաձայնեցնել և ստորագրել նորանոր համաձայնագրեր, այդ թվում՝ ոլորտային համագործակցության առումով, չնայած այն հանգամանքին, որ տրանսպորտի ոլորտում, օրինակ, կա համագործակցություն՝ առանց համաձայնագրի:

«Այս առումով չափազանց կարևոր է TRIPP նախագիծը, և չափազանց կարևոր են այն նախագծերը, որոնք քննարկվում են ԵՄ-ի հետ: Հենց աշխարհագրական դիրքի վերաբերյալ խոսույթը դրա մասին է, որ երբ մենք լիարժեք բացենք ճանապարհները միմյանց համար, այդ թվում՝ Թուրքիայի հետ սահմանը բացվի (իսկ որ դա տեղի է ունենալու, ես ոչ մի րոպե չեմ կասկածում, դա շատ ակնհայտ է), դա նույնպես խաղաղության ինստիտուցիոնալացման շատ կարևոր քայլ է:

Ընդ որում՝ մենք մեր ճանապարները միմյանց տրամադրելու ենք ազատ տեղաշարժի և ազատ բեռնափոխադրումների, երթևեկության համար երկկողմ առևտրի իմաստով, Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի ճանապարհով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի ճանապարհներով՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տեսակետից ահռելի պոտենցիալ կա իրագործելու ՀՀ-ԵՄ համագործակցության տեսակետից:

Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար

Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ, որը ԵՄ-ի՝ Կիևին ցուցաբերվող օգնության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջատար քննադատներից մեկն է: «Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար և հետաքրքրված է ամուր հարաբերությունների զարգացմամբ»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում երկուշաբթի՝ մայիսի 4-ին կայացած բանակցություններից հետո։

Նա ասել է, որ Ֆիցոյի հետ քննարկել են համագործակցությունը տարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին:

Կողմերը նաև համաձայնել են մոտ ապագայում բանակցություններ անցկացնել միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով Կիևում և Բրատիսլավայում:

Սլովակիայի վարչապետն ընդգծել է, որ առկա տարաձայնություններից անկախ, Սլովակիան և Ուկրաինան մնում են հարևան երկրներ, որոնք պետք է զարգացնեն համագործակցությունը, այդ թվում՝ տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում։

Ռոբերտ Ֆիցոն նաև հայտարարել է, որ պլանավորել էր մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին, սակայն Զելենսկու հետ խոսելուց հետո հրաժարվել է այդ ծրագրից՝ իր օրակարգում թողնելով միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարճատև հանդիպումը։

Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի

Աշխարհ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ գագաթնաժողովում։

«ՀՀ աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունը հիմա այն չէ, որ Հայաստանը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում։ Նկարագրությունն այն է, որ ՀՀ-ով է անցնում արևելքն արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը»,- ասել է նա։

Ըստ նրա. «Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց դրա աշխարհագրական դիրքը փոխվի։ Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրսներ չունեցողից վերածվել ու տրանսֆորմացվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի»։ Վարչապետը շեշտել է, որ ՀՀ-ում նավթի ու գազի հանքեր չեն հայտնաբերվել, այլ՝ էներգետիկ անսահմանափակ պոտենցիալ ունեն՝ արևային էներգիայի զարգացման բերումով։

Նա շեշտել է, որ խաղաղության հարցում առանցքային դեր ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը. «Այն ճարտարապետությունը, որի ներկայության մասին խոսում ենք այսօր, ի վերջո արձանագրվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ նախագահ Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնած քառակողմ հանդիպման արդյունքներով, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա՝ համաձայնվելով, որ այս հռչակագիրը կդրվի սահմանազատման հիմքում»։

«Ուզում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով»,- ելույթը եզրափակել է նա։