«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, Արագածոտնի մարզի Ագարակ քաղաքում, Երևան–Գյումրի մայրուղի 9 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Եթե որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ. ԿԸՀ նախագահ


Քաղաքականություն


Իմ պաշտոնավարման ընթացքում խստագույնս պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը: Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, իմ լիազորություններն ու պարտականություններն իրացնելու եմ, որպեսզի մեր համայնքների ավագանիներում ու խորհրդարանում ընտրված պաշտոնյաները ներկայացնեն ՀՀ ժողովրդին ու ժողովրդի կամքը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ընտրությունների հետ կապված գործընթացներում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված, դպրոցի տնօրենները ճնշման են ենթարկվում, ԿԸՀ նախագահը հայտարարեց՝ եթե կան նման փաստեր, ապա պետք է ներկայացնել կա՛մ իրավապահներին, կա՛մ ԿԸՀ:

«Խոստանում եմ ես՝ որպես ԿԸՀ նախագահ, անձամբ այդ փաստերը հասցեագրել գլխավոր դատախազին, և հետամուտ լինել, որպեսզի այդ փաստերը պատշաճ քննության արժանանան:

Ուզում եմ հիշեցնել, որ դպրոցի տնօրենները նույնպես քաղաքական չեզոքության մանդատի ներքո են. սա ուղղակի հիշեցում: Բայց եթե կան խնդիրներ, որ որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, ապա խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ»,- ասաց նա:



Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին


Քաղաքականություն


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին: 

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել այլ երկրների գործընկերների հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը:





| Top-News.am


Հայաստան


Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 18-19-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։



Վահան Կոստանյանը և Բրազիլի ԱԳՆ քարտուղարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ


Քաղաքականություն


Ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Բրազիլի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Բրազիլի միջև քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության առկա դրական դինամիկային, ինչպես նաև քննարկել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել խորացման հեռանկարները։ 

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։



Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 16-ից 17-ը

Բացահայտվել է 109 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը

Ձերբակալվել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներ


Հայաստան



Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերում են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում, և նկատում, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան։

Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալում են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։

Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվում է։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Դատարանի որոշմամբ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։

26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է


Բիզնես


Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները անհատ ձեռնարկատեր Մարինե Սիմոնյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,

– արտադրամասը սարքավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,

– հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ, ախտահանել, ցամաքեցնել,

– պատերի մակերևույթների վերին հատվածները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել,

– առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկներ թափվելու հնարավորությունը,

– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։



Ասիայի ամենահարուստ մարդը | Top-News.am


Աշխարհ


Հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին՝ 92.6 միլիարդ դոլար կարողությամբ, դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը և աշխարհի 19-րդ ամենահարուստ մարդը։


Bloomberg-ի տվյալներով՝ հնդիկ ձեռնարկատեր Մուկեշ Ամբանին, որը երկար ժամանակ մայրցամաքի միլիարդատերերի ցուցակում առաջին տեղն էր զբաղեցնում 90.8 միլիարդ դոլար կարողությամբ, իջել է երկրորդ և համաշխարհային մակարդակով՝ 20-րդ տեղը։ 

Այս տարի, ֆոնդային շուկայի գների կտրուկ տատանումների պատճառով, Ադանիի կոնգլոմերատի՝ Adani Group-ի ակտիվներն աճել են 8.1 միլիարդ դոլարով, մինչդեռ Ամբանիի Reliance Industries-ը կորցրել է 16.9 միլիարդ դոլար։