ԱՄՆ-ում հայտարարել են, որ ավելի շատ միջուկային զենք են արտադրում, քան երբևէ


Աշխարհ


ԱՄՆ-ն արտադրում է ավելի շատ միջուկային զենք, քան երբևէ Սառը պատերազմի ժամանակներից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Համապատասխան տեսանյութը տարածել է American Public Television-ը։

Ռայթի խոսքով՝ ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը կից Միջուկային անվտանգության ազգային վարչությունը «կատարում է անվտանգ, հուսալի և նոր և զարգացող սպառնալիքների հանդեպ արդյունավետ զսպման ապահովման առաքելությունը»։ «Վարչությունը մատակարարում է ավելի շատ նոր սպառազինություններ, քան երբևէ Սառը պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակաշրջանում», – հայտարարել է Ռայթը։

Նա նշել է, որ խոսքը, մասնավորապես, պլուտոնիումային միջուկների արտադրության, ինչպես նաև «միջուկային մարտագլխիկների արդիականացման յոթ ծրագրերի» իրականացման մասին է։ «Տեղի է ունենում միջուկային վերածնունդ», – հավելել է նա։

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների  հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Միացյալ Նահանգները չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին՝ ևս մեկ տարվա ընթացքում հետևել դրա հիմնական սահմանափակումներին։ Վաշինգտոնը ցանկանում է նմանատիպ եռակողմ համաձայնագիր կնքել Չինաստանի մասնակցությամբ։ Չինաստանը նշում է, որ իր միջուկային զինանոցը զգալիորեն փոքր է ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինանոցներից:



ՌԴ ՀՕՊ միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ միջոցներով որսացվել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի 207 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ թիրախները խոցվել են Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի, Բրյանսկի, Օրյոլի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների վրա։

Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ


Հայաստան


Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի հայտարարությունն այն մասին, որ կուսակցության համակիրներ և անդամներ են բերման ենթարկվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից նաև հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 



Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Տեղում «Tesla»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ մեկ այլ ավտոմեքենա իր համար ստեղծել է վթարային իրավիճակ։

Տեղում պարեկները պարզել են, որ վթարի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա՝ բակային հատվածում, կայանված է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը սակայն հերքում է, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծել։

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել

«Ինչպես խոստացել էինք, այն կվերանորոգվի մինչև ապրիլի վերջ՝ ոչ ամբողջությամբ, սակայն բավականաչափ, որպեսզի կարողանա գործել»,- ասել է նա, հաղորդում է «Украинская правда»-ն։

Նա հավելել է, որ նավթի բոլոր ամբարները միաժամանակ չեն վերանորոգվի, քանի որ դա երկարատև գործընթաց է։

ՆԳՆ և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել նախարար Արամ Մանուկյանի հիշատակին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը Ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Հայաստանի ներքին գործերի առաջին նախարար

Ադրբեջանը ապրանքներ է ներմուծել Հայաստանից

Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ այս տարվա մարտին Ադրբեջանը Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներ։

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն


Աշխարհ


ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակներն իրանական ճգնաժամի հարցում միասնական են: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մեր և ԱՄՆ-ի նպատակները նույնն են…. Մենք ցանկանում ենք, որ Իրանից դուրս բերվեն միջուկային նյութերը, ուրանի հարստացման հնարավորությունները պետք է վերացվեն։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ հիմնական երթուղիներով նավագնացությունը վերսկսվի», – նրա խոսքը մեջբերում է The Times of Israel-ը։

Նեթանյահուն հայտնել է, որ ամերիկացի դաշնակիցներն անընդհատ տեղեկացնում են Իսրայելին Իրանի հետ իրենց շփումների մասին։ Իսրայելի վարչապետը նշել է, որ չգիտի, թե ինչի կհանգեցնեն ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, ուստի Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսման։



Նորվեգիան հայտնել է նավթի արտահանման ռեկորդային եկամտի մասին

Դոնալդ Թրամփը նույնպես արձագանքել է այս թվերին: Նա Մեծ Բրիտանիային կոչ է արել ավելացնելու սեփական նավթի արտադրությունը և նշել, որ Եվրոպան լուրջ էներգետիկ պակաս ունի, չնայած Լոնդոնը, նրա խոսքով, դժկամությամբ է զարգացնում Հյուսիսային ծովի հանքավայրերը:

Թրամփը գրել է նաև, որ Նորվեգիան իր նավթը Մեծ Բրիտանիային վաճառում է կրկնակի գնով և հսկայական շահույթ է ստանում:

Նորվեգիան մնում է Եվրոպայի ամենամեծ նավթարտադրողը և Գերմանիայի հիմնական մատակարարը. անցյալ տարի այն կազմել է հում նավթի ներմուծման 16.6%-ը: Հաջորդը ԱՄՆ-ն է՝ 16,4%-ով, այնուհետև Լիբիան՝ 13,8%-ով:

Բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ

Վթարի հետևանքով վարորդներից Մարութ Ս․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «ГАЗель»-ում եղել են 12 ուղևորներ, որոնց շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։