ԵԹԿՊԻ-ն և ֆրանսիական «CinéFabrique»-ը ստորագրել են համագործակցության հուշագիր

Աշխարհ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Լիոնի ու Մարսելի կինոյի բարձրագույն պետական դպրոցը՝ «CinéFabrique»-ը, ստորագրել են համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մամուլի ծառայությունը։ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «CinéFabrique»-ի գլխավոր տնօրեն Կլոդ Մուրիերասն ազդարարել են նոր նախագծի սկիզբը, որը ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար կբացի մասնագիտական աճի նոր դռներ։

Այս նախագիծը ԵԹԿՊԻ-ի և «CinéFabrique»-ի ուսանողներին հնարավորություն է տալիս՝ վերանայել իրենց գեղարվեստական փորձը՝ առնչվելով այլ իրականության, ստեղծագործելու, աշխատելու կամ աշխարհն ընկալելու այլ ձևերի հետ, առնչվել միջազգային համատեղ արտադրություններին՝ հասկանալով, սովորելով և փոխանակելով աշխատանքային այնպիսի մեթոդներ, որոնք կարող են խթանել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապագա համատեղ նախագծերը, ձեռք բերել մասնագիտական ինքնուրույնություն՝ նկարահանումների ժամանակ աշխատելով առանց մասնագիտական վերահսկողության, աշխատել և նկարահանել օտար լեզվով։

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ՝ ֆրանսիացի ուսանողները 2026 թվականի հունիսին և հուլիսին կգտնվեն Երևանում և հայաստանյան նախագծերի հեղինակների հետ կիրականացնեն ֆիլմի նկարահանումներ, իսկ հայ ուսանողները 2026 թվականի աշնանը կմեկնեն Ֆրանսիա՝ իրականացնելու ֆիլմի հետարտադրական փուլը։ 

Գազի գնի բարձրացման հետ կապված խոսակցությունները չափազանցված են

Հայաստանը պաշտոնական խողովակներով գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել, հետևաբար այդ հարցին առնչվող խոսակցությունները չափազանցված են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով  հասարակության ներսում պարբերաբար շրջանառվող գազի գնի հնարավոր բարձրացման հարցին։ 

«Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ մեր աշխատանքները բավականին լավ են ընթանում։ Ընթացիկ շահագործումների մասով կայուն գազամատակարարում ենք ունեցել նախորդ տարվա ընթացքում՝ չնայած եղանակային վայրիվերումներին։ Նաև ներդրումային ծրագրերի մասով ենք «Գազպրոմ Արմենիա»-ի գործընկերների հետ աշխատում։ Մեր աշխատանքի մեջ խնդրահարույց պրոբլեմներ չեմ տեսնում»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն ունի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ, որոնց շնորհիվ կկարողանա կոմպենսացնել գազի գնի թանկացումը, եթե նման բան տեղի ունենա, Խուդաթյանն ասաց. «Անկախ էներգակիրների գնի թանկացումից՝ ցանկացած երկիր պետք է փորձի իր սեփական էներգետիկ ռեսուրսներն ապահովել։ Մեր դեպքում խոսքը վերաբերում է նախևառաջ արևային կայաններին։ Նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 10 միլիարդ կվ/ժ էներգիա, որից ավելի քան 1,6 միլիարդ կվ/ժ էներգիան արտադրվել է արևային կայանների միջոցով։ Թվերի խորությունը պատկերացնելու համար հավելեմ, որ Մեծամորի ատոմակայանն արտադրել է ընդհանուր արտադրանքի շուրջ 29 տոկոսը, և արդեն մեր արևային կայաններն արտադրում են Մեծամորի ատոմակայանի արտադրանքի շուրջ 60 տոկոսը, ինչը կարևոր է։ Նախորդ տարիներին արևային էներգետիկայի ոլորտի տարբեր հատվածներով ազատականացված շուկայում գործարքների թվի, մատակարարների քանակի առումով, ինչպես նաև տնային տնտեսություններում արևային կայանների տեղադրման քանակով ունեցել ենք կրկնակի աճ։ Նախորդ տարին փակել ենք 1100 մեգավատ դրվածքային հզորությամբ կայանների առկայությամբ, որոնց թիվն այս պահին ավելացել է ևս 100-ով»,- ասաց ՏԿԵ նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկում հաստատվեց նաև օրենսդրությունը մշակելու հետ կապված հարցը, ուստի առաջիկայում ԱԺ-ին կներկայացվի կուտակիչ կայանների լիցենզավորման կարգին առնչվող նախագիծը։ Կուտակիչ կայանների լիցենզավորումն, ըստ Խուդաթյանի, հնարավորություն կտա նոր ներդրումներ ունենալ այդ կայանների կառուցման մասով։

«Կուտակիչ կայաններով հնարավոր կլինի արևային կայաններից ստացվող էլեկտրաէներգիան դարձնել հաստատուն գրաֆիկով էներգիա, ինչն ավելի կօգնի Հայաստանի տնտեսությանը։ Աշխատանքն այդ առումով կդառնա ավելի արդյունավետ։ Հիմա ցերեկային ժամերին ունենում ենք արևային էներգիայի արտադրանքի պիկ, հետևաբար ստիպված ենք լինում մեր հիմնական արտադրական հզորությունների դեպքում օրվա այդ ժամերին դրանց արտադրողականությունն իջեցնել, կամ առհասարակ հանել էներգետիկ համակարգից, մինչդեռ կուտակիչ կայանների գոյությունը մեզ հնարավորություն կտա հաստատուն գրաֆիկով օգտագործել արևային կայանների միջոցով արտադրված էլեկտրաէներգիան, ուստի մենք էլ փորձում ենք օրենսդրական կարգավորումներով նպաստել ոլորտի արագ զարգացմանը»,- ասաց Խուդաթյանը։     

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Միասնական ազգային սահմանադրական կուսակցության ցուցակի 2-րդ համարն է

Քաղաքականություն

Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը հրապարակել է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում իր նախընտրական ցուցակը։ Դրա առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.

1. Ավագյան Օֆելյա

2. Աղազարյան Հովիկ

3. Ասլանյան Հակոբ

4. Մելքոնյան Ռուբեն

5. Մխիթարյան Լյովա

6. Մարտոյան Նաիրա

7. Աղազարյան Իվան

8. Մուրադյան Արթուր

9. Մովսիսյան Մարիամ

10. Հովհաննիսյան Սարգիս

Նոր Գեղի գյուղում այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա

Ավտո

Ապրիլի 20-ին, ժամը 19։13-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի Ֆ․ Թևոսյան փողոցում այրվում է Tesla մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը  22:02-ին, մարվել՝ 22:30-ին:

Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. նախաքննությունն ավարտվել է

Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Մ.Մ.-ի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 27-ին Մ.Մ.-ն Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: 

Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է

Ավտո

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

+++

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկ օրով կդադարեցվի Սյունիքի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը

Բիզնես

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 21-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ը ժամը 09:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի՝ Աճանան և  Նորաշենիկ գյուղերի, Կապան քաղաքի Շահումյան բանավանի իրավաբանական բաժանորդների, Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլին եւս ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Վենսը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է Պակիստանի մայրաքաղաք` Իրանի հետ հնարավոր զինադադարի համաձայնագրի շուրջ բանակցելու համար, հայտնել են ամերիկյան աղբյուրները Axios-ին։ «Սպիտակ տունը երկուշաբթի օրը սպասում էր Թեհրանից ազդանշանի, որ վերջինս իր բանակցային թիմը կուղարկի Իսլամաբադ»,- գրում է Axios-ը։

Պարբերականի աղբյուրի կարծիքով՝ իրանցիները ձգձգում են բանակցությունները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ակնհայտ ճնշման պատճառով։ Պահապանների կորպուսը պնդում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել Հորմուզի նեղուցի շրջափակումը, ոչ մի բանակցություն չի կարող լինել։

 «Իրանական թիմը սպասում էր գերագույն առաջնորդ [Մոջթաբա Խամենեի] թույլտվությանը։ Աղբյուրի խոսքով՝ այն ստացվել է երկուշաբթի երեկոյան»,-  Axios-ից մեջբերում է անում BBC-ին։

Իրանական աղբյուրը Reuters գործակալությանը նախօրեին ասել էր, որ Իրանը, հակառակ պաշտոնական հայտարարություններին, քննարկում է բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, սակայն որոշումը դեռ ընդունված չէ։

Պակիստանում աղբյուրը նշել էր, որ հրադադարի ռեժիմի ժամկետը ավարտվում է երեքշաբթի կեսգիշերին` ըստ Գրինվիչի, սակայն Թրամփը երկուշաբթի ասել էր, որ վերջնաժամկետը չորեքշաբթի երեկոն է։

ԱՄՆ նախագահը New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել էր, ոպ ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահ Վենսը։ Նա նաեւ ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը բանակցությունների առաջին փուլում։ Պատվիրակության մեջ նաեւ նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։