ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնում է Պակիստանի մայրաքաղաք` Իրանի հետ հնարավոր զինադադարի համաձայնագրի շուրջ բանակցելու համար, հայտնել են ամերիկյան աղբյուրները Axios-ին։ «Սպիտակ տունը երկուշաբթի օրը սպասում էր Թեհրանից ազդանշանի, որ վերջինս իր բանակցային թիմը կուղարկի Իսլամաբադ»,- գրում է Axios-ը։
Պարբերականի աղբյուրի կարծիքով՝ իրանցիները ձգձգում են բանակցությունները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ակնհայտ ճնշման պատճառով։ Պահապանների կորպուսը պնդում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել Հորմուզի նեղուցի շրջափակումը, ոչ մի բանակցություն չի կարող լինել։
«Իրանական թիմը սպասում էր գերագույն առաջնորդ [Մոջթաբա Խամենեի] թույլտվությանը։ Աղբյուրի խոսքով՝ այն ստացվել է երկուշաբթի երեկոյան»,- Axios-ից մեջբերում է անում BBC-ին։
Իրանական աղբյուրը Reuters գործակալությանը նախօրեին ասել էր, որ Իրանը, հակառակ պաշտոնական հայտարարություններին, քննարկում է բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, սակայն որոշումը դեռ ընդունված չէ։
Պակիստանում աղբյուրը նշել էր, որ հրադադարի ռեժիմի ժամկետը ավարտվում է երեքշաբթի կեսգիշերին` ըստ Գրինվիչի, սակայն Թրամփը երկուշաբթի ասել էր, որ վերջնաժամկետը չորեքշաբթի երեկոն է։
ԱՄՆ նախագահը New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել էր, ոպ ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է փոխնախագահ Վենսը։ Նա նաեւ ղեկավարում էր ամերիկյան պատվիրակությունը բանակցությունների առաջին փուլում։ Պատվիրակության մեջ նաեւ նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։