«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել Մոսկվա


Քաղաքականություն


Ապրիլի 6-ին Ռուսաստանի եւս 175 քաղաքացի Իրանից Հայաստան է անցել  «Նորդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան էջում։ Նրանք «Բուշեր» ԱԷԿ-ի տարհանված աշխատակիցների հերթական խմբի անդամնեն էին, որոնք արդեն Երեւանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա։

Ռուս դիվանագետների եւ հայկական կողմի ներկայացուցիչների համատեղ համակարգված գործողությունների շնորհիվ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից հետո արդեն 509 Ռուսաստանի քաղաքացի է հայրենիք վերադարձել Հայաստանի տարածքով։

«Խորին երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ «Ռոսատոմ» ՊԿ-ի աշխատակիցների մուտքի արագ կազմակերպման եւ բարեհաճ վերաբերմունքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։



Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա


Հայաստան


Բոլոր հաշվարկներում մենք հաշվի ենք առել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշներ, այսինքն՝ բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան ըստ հաշվարկների՝ հիմնվելով իրենց ծանրաբեռնվածության և այն որակի վրա, որոնք կիրականացնեն: Դա է պատճառը, որ բազմաթիվ բուժաշխատողներ վերջին երեք ամիսների ընթացքում գրանցել են աշխատավարձերի բարձրացում: Այս մասին «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց  առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե ինչով է  պայմանավորված, որ որոշ բուժաշխատողների աշխատավարձերը չեն բարձրացել ծանրաբեռնվածությանը զուգահեռ: 

«Մենք շրջաբերական ենք պատրաստում, որպեսզի ավելի մանրամասն հասկանանք, չնայած այս երեք ամիսներին անընդհատ կապի մեջ ենք եղել բուժաշխատողների և բժշկական հիմնարկների հետ, թե ինչպես է պատահել»,- ասաց Նանուշյանը՝ հայտնելով, որ եղել են նաև թերի մուտքագրումներ, և դա է եղել պատճառը, որ աշխատավարձի բարձրացում որոշ դեպքերում չի նկատվել: 

Ինչ վերաբերում է պատգամավորի հնչեցված մտահոգությանը, փոխնախարարը նկատեց՝ իր համար տարօրինակ է, թե ինչպես է նա հաջողացրել «ընտրանքային եղանակով» մտնել այնպիսի սենյակներ, որտեղ աշխատավարձերի նվազեցում է գրանցվել:

«Ես զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում և բոլոր սենյակներում, բացի պոլիկլինիկաներում մեկ-երկու մասնագիտական կաբինետից, բոլորի մոտ գրանցվել է աշխատավարձի բարձրացում: Շատ զարմանալի է, թե ոնց հենց այդ երկուսը մտաք, մյուս սենյակները չմտաք կամ, օրինակ, քաղաքացիների հետ չխոսեցիք»,- նշեց Նանուշյանը:



Իրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավը


Քաղաքականություն


Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի 45-օրյա հրադադարի նախաձեռնությունը՝ ուղարկելով սեփական 10 կետանոց փաստաթուղթը՝ հակամարտության կարգավորման առաջարկներով: Պահանջների թվում են պատժամիջոցների վերացումը և Հորմուզի նեղուցով անցման նոր կանոնների ներդրումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկները անվանել է «ոչ բավականաչափ լավը» և կրկնել Իրանի դեմ իր սպառնալիքները։



10 կետանոց ծրագիրը ներառում է ժամանակավոր հրադադարի փոխարեն հարձակումների լիակատար դադարեցում, Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի հարվածների դադարեցում և բոլոր պատժամիջոցների վերացում. գրել է NYT-ը։

Ավելի վաղ՝ մամուլի ասուլիսում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է ամերիկյան նախաձեռնությունը՝ համարելով այդ առաջարկները չափազանց հավակնոտ, անսովոր և անտրամաբանական։



ԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2026 թվականի առաջին եռամսյակում Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ հայտնում է.

ԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2026 թվականի առաջին եռամսյակում Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ հայտնում է.

Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆ


Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ ձևավորվեց պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ձևաչափ։ Այդ համատեքստում փոխվեց նաև Գվարդիայի ծառայության մեթոդաբանությունը։ Շրջիկ կարգախմբերը ծառայություն են իրականացնում հանրային տարածքներում՝ ընդլայնելով երթուղիներն ու ապահովելով քաղաքացիների հետ շփման նոր որակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Մենք ծառայություն ենք իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, նաև ակտիվորեն համագործակցում ենք Ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։ Անհրաժեշտության դեպքում արագ արձագանքում ենք և մոտենում նշված վայր»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ծառայության տեսուչ Զեփյուռ Զոհրաբյանը։

Նոր մոտեցման հիմքում թիրախային և համապարփակ վերլուծություններն են, նպատակը՝ կանխարգելիչ աշխատանքի արդյունավետության բարձրացումն ու հնարավոր միջադեպերին արագ արձագանքումը։

«Հաշվի են առնվել մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են, օրինակ՝ եղանակային պայմանները, բուհերում դասերի վերսկսելը, դասամիջոցները, որոնց արդյունքում իրականացվել են ծառայություն իրականացնող վերակարգերի տեղորոշման փոփոխություններ, վերակարգերի քանակի ավելացում բուհերում և հարակից զբոսայգիներում»,- նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանը:

Հերթափոխի ընդունումն ազդարարվում է հրահանգավորմամբ․ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ծանոթանում են նախորդ օրվա օպերատիվ իրավիճակին, ստանում համապատասխան հանձնարարականներ և դուրս գալիս երթուղիներ։

«Գվարդիայի ծառայողները անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունից անմիջապես կապ են հաստատում մյուս ծառայողների հետ»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի հրամանատարի տեղակալ Միքայել Այվազյանը։

Ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայողների մշտական ներկայությունը թույլ է տալիս ոչ միայն կանխել միջադեպերի զարգացումը, այլև վաղ փուլում չեզոքացնել դրանց առաջացման ռիսկերը։

«Համագործակցությունը գնահատում եմ լավ, որովհետև անմիջական կապի մեջ ենք․ առավոտյան հեռախոսահամարներով փոխանակվում ենք, նույնը կատարվում է երկրորդ հերթափոխով՝ ժամը 16․00-ին»,- նշել է ԵՊՀ անվտանգության ծառայության պետ Արմեն Օհանյանը։

Թե՛ հետիոտն, թե՛ ավտոմեքենաներով շրջիկ ծառայությունը շարունակաբար գրանցում է դրական արդյունքներ։ Գվարդիայի ձևավորումից՝ նոյեմբերի 1-ից մինչ օրս, ծառայողները բացահայտել են 314 հանցագործության դեպք և արձանագրել 30 իրավախախտում։

«Հետևողականորեն շարունակելու ենք մեր աշխատանքը և կատարված վերլուծությունների հիման վրա հնարավոր է կատարենք նոր վերաբաշխումներ։ Մոտեցումը միատեսակ չէ. այն ձևավորվելու է ստեղծված օպերատիվ իրավիճակի հիման վրա»,- նշել է Էդգար Պետրոսյանը:

Ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության գվարդիան շարունակելու է մշտադիտարկումն ու երթուղիների ընդլայնման քաղաքականությունը՝ կանխարգելելու և արձագանքելու ցանկացած միջադեպի՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը։


Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 730 հազար դրամ է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մարտի 16-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի նշված վճիռը ստացել է օրինական ուժ:

Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի մայիսի 5-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին:

Այսպիսով, մինչ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝

  1. Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,
  2. Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
  3. Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
  4. Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
  5. Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
  6. Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
  7. Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
  8. Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
  9. Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
  10. Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
  11. Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
  12. Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
  13. Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:
  14. Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:



Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։
 
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 19-ի վճռով՝ բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել էր Իջևան քաղաքի Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
 
Հակակոռուպցիոն դատարանի նշված վճիռը ստացել է օրինական ուժ:
 
Գլխավոր դատախազության դիմումի հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2026 թվականի մայիսի 20-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Իջևան համայնքին: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 366 հազար դրամ:
 
Այսպիսով, մինչ այսօր Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու հետևյալ գույքերը՝
 
Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասը,
Վալանսի փողոց թիվ 1/30 հասցեում գտնվող՝ 0.04 հա մակերեսով հողամասը,
Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող՝ 19.8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0.06 հա մակերեսով հողամասը,
Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը,
Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը,
Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը,
Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը,
Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասը,
Թատերական 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասը:
Թատերական 18/2 հասցեում գտնվող՝ 12 քմ մակերեսով հողամասը:
 
Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: