Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի 45-օրյա հրադադարի նախաձեռնությունը՝ ուղարկելով սեփական 10 կետանոց փաստաթուղթը՝ հակամարտության կարգավորման առաջարկներով: Պահանջների թվում են պատժամիջոցների վերացումը և Հորմուզի նեղուցով անցման նոր կանոնների ներդրումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկները անվանել է «ոչ բավականաչափ լավը» և կրկնել Իրանի դեմ իր սպառնալիքները։
10 կետանոց ծրագիրը ներառում է ժամանակավոր հրադադարի փոխարեն հարձակումների լիակատար դադարեցում, Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի հարվածների դադարեցում և բոլոր պատժամիջոցների վերացում. գրել է NYT-ը։
Ավելի վաղ՝ մամուլի ասուլիսում, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է ամերիկյան նախաձեռնությունը՝ համարելով այդ առաջարկները չափազանց հավակնոտ, անսովոր և անտրամաբանական։