Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում։ Դժվար է՞ Իսակովի պողոտայի աշխատանքներն արագացնել, գիշերը աշխատել, մարզերից մի քանի կարգախումբ պարեկ ավելացնել, որպեսզի գոնե այս օրերին շրջանցող բոլոր խաչմերուկները կարգավորեն՝ Բաբաջանյան, Շերամ, Շիրակի, Արտաշիսյան, Նժդեհի փողոցներ, Արշակունյաց պողոտա և այլն։ Քաղաքում 13-14 կիլոմետր տարածությունը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնում ե՞ք ինչ քանակի ու բնույթի հայհոյանքներ են ձեզ հնչեցնում, ձեր ընտանիքները ափսոս չե՞ն…»։

ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի վրա ուկրաինական 62 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «ՀՕՊ ուժերը հինգշաբթի ժամը 20.00–ից (…
ՀՕՊ հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում ՌԴ մարզերի վրա ուկրաինական 62 անօդաչու են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «ՀՕՊ ուժերը հինգշաբթի ժամը 20.00–ից (…
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար, օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարևի հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը գտնվում էր Մոսկվայում։
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ, քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև սպորտի զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային մարզական հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Միխայիլ Դեգտյարևը ջերմորեն շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Եվրասիական մարզական ասոցիացիայի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, հույս հայտնել, որ այս հարթակը նպաստելու է տարբեր երկրների մարզական պոտենցիալի խորացմանը։
Գագիկ Ծառուկյանը նշել է, Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահությունը նոր դռներ է բացում համագործակցության խորացման համար։ «Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում»,- նշել է ՀԱՕԿ նախագահը, հավելելով, որ սպորտը դուրս է քաղաքականությունից և անարդար է, որ քաղաքական գործընթացների արդյունքում տուժում են մարզիկներն ու սպորտի առաջընթացն ընհանրապես։ Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և պայմանավորվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ի նպաստ օլիմպիական գաղափարների տարածման ու համաշխարհային սպորտի զարգացման։