Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
Գնումները շարունակում են մնալ հայկական սպառողների առօրյա կյանքի կարևոր մաս և գնալով ավելի հաճախ ընկալվում են ոչ միայն որպես անհրաժեշտություն, այլ նաև որպես դրական զգացմունքների աղբյուր։ Սա հաստատում են Հայաստանում Wildberries հարթակի ակտիվ օգտատերերի շրջանում RWB հետազոտական կենտրոնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքները։
Համաձայն հետազոտության՝ գնորդների 87%-ը զգում է երջանկություն իրերի ձեռքբերումից կամ տպավորություններից։ Միևնույն ժամանակ հարցվածների 52%-ը կարծում է, որ իրերն ու տպավորությունները հավասարապես կարևոր են, 21%-ը նախընտրում է գնումները, իսկ 11%-ը՝ տպավորությունները։ Սա ցույց է տալիս, որ օգտատերերի մեծամասնության համար գնումները դառնում են ավելի լայն էմոցիոնալ փորձառության մաս։
Դավիթ Սարգսյան, 32 տարեկան, ծրագրավորող․
«Ես հաճախ պատվիրում եմ Wildberries-ից ոչ միայն տան համար իրեր, այլ նաև աշխատանքիս հետ կապված ամեն ինչ՝ տեխնիկայից մինչև աքսեսուարներ։ Դա խնայում է ժամանակը և գնումների գործընթացը դարձնում է իսկապես հարմար ու հաճելի»։
Ամենաշատ ուրախություն են բերում առօրյա կյանքի և հարմարավետության հետ կապված կատեգորիաները՝ հագուստ, կոշիկ և աքսեսուարներ (46%), նվերներ հարազատների համար (33%), ինչպես նաև տան համար ապրանքներ (29%)։ Գնորդները նշում են, որ ուրախությունը հաճախ կապված է վաղուց ցանկալի բանի իրականացման հետ (24%), հարմարավետության մակարդակի բարձրացման (20%) և հարազատներին ուրախացնելու հնարավորության հետ (18%)։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր չորրորդ գնորդ շարունակում է դրական զգացումներ ունենալ գնումից մի քանի ամիս շարունակ։
Շողիկ Դավթյան, 33 տարեկան, մատնահարդար․
«Wildberries-ի միջոցով պատվիրում եմ թե՛ աշխատանքային նյութեր, թե՛ ինչ-որ բան ինձ համար։ Դա հարմար է, ընտրությունը մեծ է, և պատվեր ստանալը միշտ հաճելի է՝ դա արդեն փոքրիկ ուրախություն է առօրյայում»։
Տպավորությունները նույնպես կարևոր դեր են խաղում․ դրանց թվում առաջատար են ճանապարհորդությունները Հայաստանում (41%), արտասահմանյան ուղևորությունները (26%) և համատեղ հանգիստը՝ ռեստորաններ և սրճարաններ այցելելը (26%)։ Ուրախության հիմնական պատճառներն են ընտանիքի հետ անցկացրած ժամանակը (28%), նոր էմոցիաները (24%) և ընկերների հետ շփումը (10%)։ Միևնույն ժամանակ գնորդները, որպես կանոն, չեն հակադրում իրերն ու տպավորությունները, այլ ընկալում են դրանք որպես միմյանց լրացնող երջանկության աղբյուրներ։
Ալիկ Խաչատրյան, 51 տարեկան, կահույքագործ․
«Այսօր գնումները դարձել են ավելի հեշտ և արագ։ Գործիքներ և տան համար ապրանքներ պատվիրում եմ Wildberries-ի միջոցով՝ դա հարմար է և իսկապես օգնում է աշխատանքում։ Իսկ գործընթացն ինքնին արդեն հաճույք է պատճառում»։
Հետազոտության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև առցանց գնումներին․ օգտատերերի 47%-ը ուրախություն է զգում արդեն պատվիրելու կամ ապրանքը ստանալու պահին, իսկ 73%-ի համար ամենահուզիչ պահը մնում է բացումը (unboxing-ը)։ Սա ընդգծում է, որ գնումների գործընթացն ինքնին դառնում է դրական սպառողական փորձառության կարևոր մաս։
Այսպիսով, Wildberries-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ժամանակակից սպառողները գտնում են ներդաշնակություն իրերի գնումների և տպավորությունների միջև։ Գնումները տալիս են արագ էմոցիոնալ արձագանք և հարմարավետության զգացում, իսկ տպավորությունները ձևավորում են երկարաժամկետ հիշողություններ։ Միասին դրանք ստեղծում են կայուն բավարարվածության զգացում, որտեղ առաջին պլան են գալիս հարմարավետությունը, հասանելիությունը և դրական էմոցիաները։
Wildberries-ում պատրաստի սննդի առաջին ռեստորանը՝ արագ առաքմամբ

Դիլիջանցի ակտիվիստ Լուսինե Գրիգորյանը «Հանուն ձեր ապագայի» բարեգործական ՀԿ-ի համահիմնադիր Սուսաննա Իսահակյանի ու Արկադի Կիրակոսյանի նկարած եւ համացանցում տեղ…

Դիլիջանցի ակտիվիստ Լուսինե Գրիգորյանը «Հանուն ձեր ապագայի» բարեգործական ՀԿ-ի համահիմնադիր Սուսաննա Իսահակյանի ու Արկադի Կիրակոսյանի նկարած եւ համացանցում տեղ…
Կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Իսակովի պողոտայում, որտեղ արդեն տնկվել է շուրջ 500 ծառ։
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է միանալ ծառատունկին՝ ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին, Դավիթ Անհաղթի այգում։
Խորհրդարանում բյուջեի կատարողականի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ նա Մովսեսը չէ։
«Դուք ժողովրդին չբերեցի՛ք Ավետյաց երկիր․ Արթուր Խաչատրյան։ Դուք բերեցիք ողբ, ողբերգություն, Արցախի Հանրապետության կորուստ, Հայաստանի 3-րդ Հանրապետության կորուստ։ Դուք Իվան Սուսանինն ենք, այն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց զավթիչների զորքը, Դուք փորձում եք կործանել սեփական ժողովրդին»,- նշել է պատգամավորը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ Նա հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ամրապնդել խաղաղությունը, առաջ մղել երկխոսությունը և իրական հնարավորությունների վերածել այն, սակայն վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։
«Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա:
Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:
Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է:
Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:
Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:
2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:
Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները:
Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:
Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:
Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:
Հարգելի՛ գործընկերներ,
Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն»: