«Թեհրանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը»․ Իրանի ԱԳՆ

«Թեհրանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը»․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ողջունել է Լիբանանում հրադադարի հաստատումը և երախտագիտություն է հայտնել Պակիստանին հրադադարի հասնելու գործում ցուցաբերած օգնության համար, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Նա նշել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պայմաններից մեկն էր։ ԱԳՆ-ն նաև ցավակցություն է հայտնել Լիբանանի զոհված բնակիչների ընտանիքներին և կոչ արել Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրի հարավից և վերականգնել տուժած շրջանները՝ միջազգային հանրության աջակցությամբ։

Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ


Բիզնես


Դեպի արդար, թափանցիկ և թվային ապագա․ հարկային ու մաքսային վարչարարության արմատական բարեփոխումների նոր փուլում, ինչպես նաև Հարկ վճարողի օրվա նախաշեմին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը․ «Մեզ համար առաջնային է հարկ վճարողների հետ ձևավորել նոր որակի հարաբերություն՝ հիմնված վստահության, բաց երկխոսության, մարդակենտրոն մոտեցման և կամավոր կարգապահության վրա։ Այս սկզբունքներն են դրված ՊԵԿ առաքելության և տեսլականի հիմքում․ մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ օրինապահությունը դառնում է գիտակցված ընտրություն՝ արժեք ստեղծելով թե՛ իրենց, թե՛ պետության համար»։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ առանցքային դեր ունեն թվայնացումը, վերլուծական գործիքների զարգացումը և արհեստական բանականության կիրառումը։ Փոփոխությունները նպաստում են արդար մրցակցության ձևավորմանը, բարձրացնում են վստահությունը և միտված են հանրային բարեկեցության աճին։

Կոմիտեի ղեկավարը կարևոր ձեռքբերում է համարել նաև այն, որ 2017 թվականից ի վեր հարկային եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ․ «Մեր համատեղ ստեղծված արդյունքի (ՀՆԱ-ի) մոտ 24 տոկոսը հարկերի տեսքով վերադառնում է պետական բյուջե՝ ուղղվելով հանրային կարևոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք այլ պայմաններում հնարավոր չէին լինի»։

Հանդիպման ընթացքում կարևորվել է բիզնեսի հետ բաց և շարունակական հաղորդակցությունը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել խնդիրները, այլև համատեղ գտնել դրանց լուծումները՝ նոր գաղափարների և գործնական նախաձեռնությունների միջոցով։ «Վստահ եմ՝ միասին շարունակելու ենք զարգացնել հարկ վճարելու մշակույթը, որը գնալով ամրապնդվում է՝ մարդկանց կողմից իրենց վճարած հարկերի արդյունքը տեսնելու շնորհիվ»,- ասել է Էդուարդ Հակոբյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների ընթացքը և նոր նախաձեռնությունները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ Հանդիպումն անցկացվել է բաց և կառուցողական մթնոլորտում՝ հարցուպատասխան ձևաչափով։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և նման ձևաչափով հանդիպումները։



Հայաստանի համար լավագույն ռազմավարությունը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե ևս մի բացառիկ դաշինքը․ Modern Diplomacy

Հայաստանի համար լավագույն ռազմավարական տարբերակը Ռուսաստանից կախվածության վերականգնումը կամ Արևմուտքի հետ լիակատար գործակցությունը չէ, այլ ինքնապաշտպանության, հավասարակշռված դիվանագիտության և ինստիտուցիոնալ ուժի աջակցությամբ` հավաստի չեզոքության դոկտրինը. գրում է Modern Diplomacy-ն։

Քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը վերաձևավորում է տարածաշրջանը, և Հայաստանը շարունակում է ենթարկվել տարածաշրջանային տերությունների ճնշումներին, որևէ դաշինքի հետ բացառիկ գործակցությունը կմեծացնի նրա խոցելիությունը, այլ ոչ թե կնվազեցնի այն։

Ինչպես նշվում է, Իրանի դեմ ընդլայնվող պատերազմը պարզապես ևս մի մերձավորարևելյան ճգնաժամ չէ։ Այն վերաձևավորում է Հարավային Կովկասի շուրջ ռազմավարական միջավայրը և բացահայտում, թե որքան խոցելի են փոքր պետությունները, երբ տարածաշրջանային կարգը փոխվում է։ Իրանին սահմանակից և դեռևս անվտանգության ռիսկերի առաջ կանգնած Հայաստանն անմիջականորեն ենթարկվում է հետևանքներին։

Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն մեկուսանալ Արևմուտքից, բայց նաև չի կարող գոյատևել՝ յուրաքանչյուր տարածաշրջանային հարաբերություն վերածելով այս կամ այն դաշինքի նկատմամբ հավատարմության փորձության:

2020 թվականից ի վեր Հայաստանն ապրել է պատերազմ, զանգվածային տեղահանություններ, ռուսական անվտանգության հովանոցի ձախողում և հակամարտությունների հետևանքների տարածում Հարավային Կովկասից շատ ավելի հեռու: Այժմ ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ ավելացնում է անորոշության ևս մի շերտ:

Ըստ հոդվածի՝ ավելի չեզոք Հայաստանը կարող է ավելի լավ ծառայել ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերին՝ ավելի կայուն սահմանային պետություն, կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև, ավելի բաց բազմազան տնտեսական կապերի համար։

 

«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան

«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ վարչական և ուժային լծակները՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, դատախազությունը, վարունգի նման բան են։
     Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած մարդիկ հիմնականում կամ նախկին ՀՀԿ-ական են, կամ հանցագործներ, իսկ Նիկոլի ընտրազանգվածը որքան ոգևորված հիմա նրան աջակցում է, վաղը նույնքան ոգևորված կքարկոծի, երբ Նիկոլը զրկվի իր իշխանությունից։
     Իսկ այդ ժամանակ նույն քննիչները, որոնք հիմա Նիկոլը հրահանգով ընդդիմության դեմ գործեր են կարում, վաղը հերթի կկանգնեն՝ Նիկոլին մեղադրելու աշխարհի ամենածանր հանցանքների համար։
     Օրը մոտ է»։

«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան

«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ վարչական և ուժային լծակները՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, դատախազությունը, վարունգի նման բան են։
     Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած մարդիկ հիմնականում կամ նախկին ՀՀԿ-ական են, կամ հանցագործներ, իսկ Նիկոլի ընտրազանգվածը որքան ոգևորված հիմա նրան աջակցում է, վաղը նույնքան ոգևորված կքարկոծի, երբ Նիկոլը զրկվի իր իշխանությունից։
     Իսկ այդ ժամանակ նույն քննիչները, որոնք հիմա Նիկոլը հրահանգով ընդդիմության դեմ գործեր են կարում, վաղը հերթի կկանգնեն՝ Նիկոլին մեղադրելու աշխարհի ամենածանր հանցանքների համար։
     Օրը մոտ է»։

Նրանք համաձայնել են վերադարձնել մեզ միջուկային փոշին


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է «փոխանցել» «միջուկային փոշին», որը թաղված է երկրի միջուկային օբյեկտների վրա 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ի ավիահարվածների հետեւանքով։ Խոսքը բարձր հարստացված ուրանի մասին է, որը, ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, շարունակում է մնալ խորը հողի տակ։

«Իրանը միջուկային զենք չունի, եւ նրանք համաձայնել են դրա հետ։ Նրանք համաձայնել են վերադարձնել մեզ միջուկային փոշին, որը գտնվում է խորը հողի տակ։ Մենք բազմաթիվ պայմանավորվածություններ ունենք Իրանի հետ, եւ կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է տեղի ունենա՝ շատ դրական, շատ կարեւոր»,- ասել է Թրամփը լրագրողներին։



ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են TRIPP-ի իրականացման հարցը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում…

Կարապետ Գուլոյանից եւ Ռոզա Ծառուկյանից կբռնագանձվի 1 մլրդ 300 մլն դրամ, 2000 բաժնետոմս, անշարժ գույք


Հայաստան


Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

  • Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը,
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ,
  •  «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս,
  • 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝

  • 934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք,
  • 1.227.490.966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
  • 58.120.147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար։