Իրանի դեմ պատերազմը հանգեցրել է Նյու Յորքում ծախսերի մեծացման. Զոհրան Մամդանի

Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությանը պետք է «հակադրվել ոչ միայն քաղաքական, բարոյական, այլև պարզ տնտեսական պատճառներով…

«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան

«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՅԴ-ին
     1.) Հայաստանի աշխարհագրական դիրքն ու օրվա աշխարհաքաղաքականությունն էնպիսին է, որ աշխարհը ՉԻ թույլատրելու, որ Հայաստանում այսօր իշխանության գա ՀՅԴ-ն: Անգամ, եթե մեր ժողովրդի մեծամասնությունը գնար ՀՅԴ-ի հետևից: Դուք ինձանից լավ եք հասկանում, թե ինչ ի նկատի ունեմ:
     Սա լավ ու վատի, ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի հարց չէ: Սա ռեալպոլիտիկ է՝ մաթեմատիկա է: Էլի ինձանից լավ եք հասկանում:
     2.) Հասկանո՞ւմ է էս պարզ բանը 10 տարի Հայաստանը ղեկավարած ու նրա արտաքին քաղաքականությունը վարած Ռոբերտ Քոչարյանը: 100 % այո՝ հասկանում է:
     3.) Այդ պարագայում ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին, թե ՀՅԴ-ով գնալով ընտրության, իբր, հավակնում է իշխանության:
     4.) Բանն այն է, որ Նիկոլին իշխանության ղեկին պահելու համար կենսական նշանակություն ունի ոչ միայն երկրի ներսում Նիկոլից նախընտրելի այլընտրանքի բացակայությունը, այլև արտաքին անվերապահ ու համակողմանի աջակցությունը՝ ԱՄՆ-ից Ռուսաստան ու ԵՄ, Անկարայից Բաքու:
     Ահա, հեծնելով ՀՅԴ-ին ու նրան տանելով քաղաքական ինքնասպանության, Քոչարյանը միջազգային հանրությանը մղում է ատամներով պահելու ու աջակցելու Նիկոլին. պահե՛ք Նիկոլին, քանի որ այլընտրանքը կարող է լինել բոլոր հարևանների հանդեպ տարածքային պահանջներ ունեցղ ՀՅԴ-ով իշխանության հավակնող Քոչարյանը:
     Իսկ հունիսի 7-ից հետո, երբ ՀՅԴ-ն իր ձեռքով արդեն դարձած կլինի արտախորհրդարանական ուժ, հիշե՛ք, նույն Քոչարյանը մենակ կթողնի ձեզ Նիկոլի քաղաքական բռնաճնշումների դեմ ու Պիղատոսի նման կլվանա ձեռքերը՝ կհաշվի նոր գործարքից ստացած քեշը:
     Խնդրում եմ, գտե՛ք տարբերակը, ձերբազատվե՛ք Քոչարյանից: Կամ մասնակցեք առանձին, որ հեշտությամբ հաղթահարեք 4 %-ի ընտրական շեմն ու մնաք խորհրդարանական ուժ կամ միացե՛ք Սամվել Կարապետյանին: Նժարին միայն ՀՅԴ-ի ճակատագիրը չէ:
     Քանի դեռ չի եկել հունիսի 8-ը»։

Ռուսական ծովային նավթի արտահանումը կարող է նվազել, հասնելով եռամյա ամենացածր մակարդակին

Մի քանի խոշոր նավահանգիստներում պարապուրդները համակարգային խնդիրներ են ստեղծում արտահանման համար…

Հռոմի Լևոն XIV պապի եղբայրներից մեկն ԱՄՆ-ում ռումբի պայթյունի սպառնալիք է ստացել

Ոստիկանները տան շուրջը պարագիծ են կազմել, իսկ մոտակա տները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնել է Նյու Լենոքսի ոստիկանությունը…

Գործ ունենք ոչ թե իրավական պրոցեսի, այլ՝ քաղաքական ռեպրեսիայի հետ․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործ ունենք ոչ թե իրավական պրոցեսի, այլ՝ քաղաքական ռեպրեսիայի հետ․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռազմական փորձագետ Դանիել Դեյվիսը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը մեծ փոթորկից առաջ անդորր է. Iranist

Վերլուծաբանը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնը չի ցանկանում Թեհրանի հետ լիարժեք հաշտության համաձայնագիր կնքել։ Իրականում ԱՄՆ-ը ​​ շատ ավելի լայնամասշտաբ հարձակում է ծրագրում…

Էս մարդիկ խաղաղությունը քննարկել են տարածաշրջանից հազարավոր կմ-եր հեռու՝ Մոսկվայում, Բրյուսելում, Քի Վեսթում

17.04.2026

Քաղաքականություն

Էս մարդիկ խաղաղությունը քննարկել են տարածաշրջանից հազարավոր կմ-եր հեռու՝ Մոսկվայում, Բրյուսելում, Քի Վեսթում

Դուք շանս ունեք էն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք երեխեքին ցեխերի մեջ պահել. Փաշինյան

17.04.2026, 13:11

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանին», «Հայաստանին» և ԲՀԿ-ին ձայն տվողը պիտի իրեն հայտարարագրի որպես «ժեխ, շունուշանգյալ, բոշա». Փաշինյան