Իսրայելը հարվածել է Հիյամ քաղաքին Լիբանանի հարավում

Իսրայելի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը՝ հրետանային կրակ բացելով լիբանանյան սահմանամերձ Հիյամ քաղաքի դեմ։ Այս մասին ապրիլի 17-ին տեղեկացրել են Լիբանանի NNA ազգային գործակալության թելեգրամ-ալիքում։

Գործակալության տվյալներով՝ բնակավայրի դեմ արձակվել է հինգ ական։ Նշվել է, որ իսրայելական հրետանու գործողությունները նախօրեին հայտարարված հրադադարի մասին համաձայնագրի խախտում են։

Իսրայելը եւ «Հեզբոլլահ» շարժումը հինգշաբթի երեկոյան հաստատել են լռության տասնօրյա ռեժիմ հաստատելու համաձայնությունը։

Իսրայելը շարունակել է հարձակվել հարավային Լիբանանի վրա՝ հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո

Իսրայելը շարունակել է իր հարձակումները հարավային Լիբանանի վրա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA):

«Չնայած այն հանգամանքին, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց անցել է մոտ կես ժամ, իսրայելական հրետանին շարունակում է հրետակոծել Խիյամ և Դեբին գյուղերը», – նշել է գործակալությունը։

Լրագրողների տվյալներով՝ տարածքի որոնումները նույնպես ընթանում են փոքր զենքերի միջոցով։

«Մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել». Սաթիկ Սեյրանյան

«Մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել». Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրակաշառքը շատ վատ, դատապարտելի երևույթ է: Ու կապ չունի այդ ընտրակաշառքի ծագման վայրը և տվողի հասցեն` Հայաստանի պետական բյուջե, Թուրքիա, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, առհասարակ` Եվրոպա, Ռուսաստան, թե այլ աշխարհագրական կետ:
     Հարցս հետևյալն է. ՔՊ խունտան իր ղեկավարով պետական բյուջեն լափում, մսխում, սեփական գրպանի պես օգտագործում է և անձնական նպատակներով, և քարոզարշավի, քաղաքական նպատակներով: Դրանից սնվում են հարյուրավոր իրենց ՀԿ-ներ, եվրոտասովշիկներ, ֆեյքային ՊՈԱԿ-ներ, որոնք գործի են դրվում հայ ժողովրդի, Հայաստանի դեմ: ՔՊ-ականները, որ ծակ գրպաններով ու ծակ գուլպաներով էին մինչև 2018թ. գունավոր հեղափոխությունը, հիմա միլիոններից, միլիարդներից են խոսում, գույք, ունեցվածք են ձեռք բերում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Եվրոմիլիոններն ու եվրոմիլիարդները, որ տրվում են գրանտակերներին, նրանց և քպ-ականների հետ փախկապակցված անձանց ո՞վ պիտի հաշվի, ով պիտի վերահսկի` ում գրպաններն են գնում, ինչպես են ծառայում օտարների շահերին` ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի: Հանկարծ կույս չձևանաք, լայվ մտնող, ինտերվյուներ տվող, դրսի համար տխմար զեկույցներ ու ստատուսներ գրող կանայք և տղամարդիկ, այդ թվում` ունց-ով ավարտվող ազգանուններով… Էդ տենդերները կաշառք չե՞ն: Թե՞ թվարկածներս ընտրակաշառք չեն ու քրեորեն դատապարտելի չեն, երբ աշխատում եք պետության ներսում` պետության ու հայ ժողովրդի դեմ: Թե՞ այն միլիոնավոր եվրո-դոլարները, որ ստանում եք, մաքուր է: Մի հիբրիդային պայքար էլ ձեր դեմ պիտի մղենք:
     Հա, մեկ էլ երևի մաքուր փողեր են ձեզ սպասարկող մեդիաներին տրվող արևմտյան միլիոնները…
     Գալու է ժամանակը, երբ ոչ միայն անվանական են այս բոլորն ասվելու, այլև հատ-հատ նշվելու է, թե ով որ երկրի առնվազն ազդեցության գործակալն էր ու տարիներ շարունակ ինչ խնդիր էր լուծում, որտեղ ինչ է ձեռքբերել, ում անունով ու ինչ է գրանցել…
     Էդպիսի մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել ու իբր որևէ բանի հետ էլ կապ չունի: Լո՞ւրջ»:

Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում։

Ի՞նչ եք արել այս ողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։

Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։

Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»։

Իսրայելը պատմական հնարավորություն ունի Լիբանանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու. Նեթանյահու

Նա ընդգծել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանում…

Իսրայելը պատմական հնարավորություն ունի Լիբանանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու. Նեթանյահու

Նա ընդգծել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանում…

Լիբանանում պաշտոնապես ուժի մեջ է մտել հրադադարը, որն ավելի շատ նման է լարվածության սրման

Զինադադարի ուժի մեջ մտնելուց մեկ ժամ առաջ իսրայելական ինքնաթիռները տասնյակ ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանում…

Քաջարանում սպասում են խաղահրապարակի կառուցմանը․ «Քիդ Սպորտ»-ը մրցույթի մի փուլն անցնել է, հետո՝ հրաժարվել

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում խաղահրապարակի կառուցման գործընթացը հետաքրքիր զարգացումներ է ունեցել։ 2026 թվականի մարտի 13-ին կայացած գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն՝ նախնական որակավորման փուլին մասնակցել են «Քիդ Սպորտ» և «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ները։

Հանձնաժողովն արձանագրել է, որ «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին, իսկ «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ի հայտը՝ ոչ, և այն ենթակա է մերժման։



Փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ն նախնական որակավորման փուլն անցած միակ մասնակիցն է եղել, սակայն, չգիտես թե ինչու վերջնական մրցույթին այդ ընկերությունը չի մասնակցել։ Արդեն հաջորդ փուլում հրապարակված հայտարարությունից պարզ է դառնում, որ տվյալ ընթացակարգով գնումը չի կայացել, նշված է, որ «ոչ մի հայտ չի ներկայացվել»։

Այս հանգամանքը ողջամիտ կասկածներ է առաջացնում․ ինչպե՞ս է ստացվում, որ նախնական որակավորման փուլը հաջողությամբ անցած ընկերությունը վերջնական փուլին չի մասնակցել։

Արդյոք ընկերությունը հրաժարվել է մասնակցությունի՞ց, թե՞ եղել են այլ պատճառներ, որոնք խոչընդոտել են գործընթացին։

Oragir.News-ը կապ հաստատեց Քաջարանի համայնքապետարանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ մրցույթը չի կայացել։

Քաջարանի համայնքապետի խորհրդական Վազգեն Ազարյանը հաստատեց, որ նախնական որակավորում անցել է միայն «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ն, որին ուղարկվել է հրավեր, սակայն ընկերությունը չի մասնակցել հաջորդ փուլին։

Նրա խոսքով՝ մյուս կազմակերպությունը չի անցել նախնական փուլը՝ փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով։

«Ես չեմ կարող ասել՝ ինչու չի մասնակցել։ Մեզ հետաքրքրել է միայն ընթացակարգային մասը․ հրավեր է ուղարկվել, բայց մասնակցություն չի եղել»,- նշեց նա՝ հավելելով, որ լրացուցիչ մանրամասների համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել։

Oragir.News-ը պարզաբանում ստացավ նաև մրցույթի վերջնական փուլում անհասկանալի պատճառներով չմասնակցած «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ից։

«Այն ժամկետները, որ մեզ առաջարկվում էին մրցույթի շրջանակում աշխատանքներն իրականացնելու համար, մեզ հարմար չէր, իրենց պետք էր շատ շտապ, և իսկ մենք այդ պայմաններում չէինք կարող իրականացնել աշխատանքները»,- հայտնեցին «Քիդ Սպորտ» ՍՊԸ-ից։

Այս ընկերությունից հավելեցին նաև, որ գնումների պատասխանատուները տեղում չեն, որպեսզի մանրամասներ ներկայացնեն։շ

Հասմիկ Մովսիսյան