«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան (տեսանյութ)

«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս: Ուրեմն, էն որ դեղինի տակ անցնում կանգնում են ու փակում խաչմերուկը, էդ դու ճիշտ ես ասում: Էն որ ՀՀ վարորդների կեսն էլեմենտար ճանապարհային կանոնները չգիտեն, ոչ մի խոսք: Բայց դուք դա փոխել չեք կարող: Հատկապես` ընտրություններից առաջ:
     Հիմա նայի դուք ինչ պիտի անեք: Էս երկրորդ նկարը մեծացրու, նայի ու «Գուգլ»-ում գրի «вафельная разметка на перекрестке»: Հատուկ քո համար թողել եմ յութուբյան լինկ: Ուշադիր նայի` ինչի համար ա ու գնացեք տենց գծեր գծելու: Բայց գծելը քիչ ա, հետո պիտի վերահսկեք ու տուգանեք: Հետևողական լինեք, կարողա մի 2 տարում էդ խնդիրը լուծվի: Ափսոս` դուք արդեն իշխանության չեք լինի, բայց մի լավ բան արած կլինես»:

Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին «խաղաղություն ապահովելու» ջանքերի համար

Նա ցանկություն է հայտնել, որ հրադադարի հասնելու այդ ջանքերը հնարավորինս շուտ շարունակվեն…

2024-ի համեմատ դատարան ուղարկված քրեկան վարույթների թիվն աճել է․ ՔԿ

Հաշվետու տարվա ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ընդունվել է 74.893 հաղորդում, որոնցից 57.670-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 17.221-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ ևս 649 վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` ապրիլի 16-ին գումարված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը․ տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Քննչական կոմիտեի նախագահի խոսքով 2025 թվականին քննվել է ընդհանուր 224.444 քրեական վարույթ` նախորդ տարվա 207.132-ի դիմաց:

Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննիչների միջին ծանրաբեռնվածությունն աճել է. 2025 թվականին մեկ քննիչի բաժին է ընկել միջինում 350 քրեական վարույթ` 2024 թվականի 319-ի դիմաց:

Հաշվետու տարվա ընթացքում դատարան է ուղարկվել 15.530 քրեական վարույթ 15.303 անձի վերաբերյալ: Նախորդ տարի դատարան էր ուղարկվել 11.825 վարույթ 12.805 անձի վերաբերյալ: Այսպիսով, դատարան ուղարկված վարույթների թիվն աճել է 2825-ով, իսկ անձանց թիվը` 2728-ով: Մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16.294 անձ` նախորդ տարվա 13.262-ի դիմաց:

Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է


Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ա…

Եվրոպային, ըստ ամենայնի, վեց շաբաթվա ավիավառելիքի պաշար է մնացել

IEA-ի գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը Associated Press գործակալությանը հայտնել է, որ չվերթները շուտով կարող են չեղարկվել, եթե մատակարարումները շարունակեն արգելափակված մնալ…

Այնպիսի բան առաջարկեցին, որ չմիացանք իրենց


«Բոլորին դեմ եմ» կուսակցությանն են միացել «Նժար» սահմանադրական շարժումը՝ Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ Տիգրան Խզմալյ…

Աղջիկը տարիներ շարունակ ձևացրել է, թե ունի քաղցկեղ, որպեսզի մարդիկ ավելի շատ ժամանակ անցկացնեն իր հետ

Աղջիկը տարիներ շարունակ ձևացրել է, թե ունի քաղցկեղ, որպեսզի մարդիկ ավելի շատ ժամանակ անցկացնեն իր հետ