Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում

Այսպիսի կրթական նախաձեռնությունները կարևոր դեր ունեն տեխնոլոգիական համայնքի զարգացման և նոր սերնդի ձևավորման տեսանկյունից…

Հասմիկ Ամիրզադյանը հավատում է՝ ոչ մի հայ երեխա չպետք է դաստիարակվի ընտանիքից դուրս. Որդեգրել է 3 բալիկների. Կարապետյան

Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ…

«Նրանցից շատերը ստացած պարգևավճարը գոնե բարեգործության վրա են ծախսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)

«Նրանցից շատերը ստացած պարգևավճարը գոնե բարեգործության վրա են ծախսում»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճղճիմ բանսարկուն ընդդիմությանն է նկարում` թե բա եկան, որ պարգևավճար ստանան…
     Ա՛յ ողորմելի, ի տարբերեւթյուն քայլիստ֊դավաճանների, նրանից շատերը ստացած պարգևավճարը գոնե բարեգործության վրա են ծախսում…»։

Փոքրամասնության հաղթանակը՝ մեծամասնության լռության հաշվին

Արտաքին աջակցությունը որեւէ ընտրություններում կարող է հետաքրքիր, անգամ կարեւոր համարվել, բայց երբեք դա վճռորոշ չէ։ Ամենամեծ մոլորությունը, որ ժամանակ առ ժամա…

AI Conf Armenia 2026-ի առանցքում GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է

Ապրիլի 18-ին Երևանում կկայանա AI Conf Armenia 2026-ը՝ արհեստական բանականությանը նվիրված հայկական խոշորագույն համաժողովը, որը չորրորդ անգամ մեկ հարթակում կհամախմբի ոլորտի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և նորարարներին։

Այս տարվա համաժողովը խորհրդանշական է իր գաղափարախոսությամբ․ AI Conf-ը վերադառնում է «չորրորդ աստիճանում»՝ արտացոլելով արհեստական բանականության ոլորտի էքսպոնենցիալ զարգացումը և տեխնոլոգիական փոփոխությունների արագ տեմպը։

AI Conf Armenia 2026-ը տեղի կունենա ապրիլի 18-ին ժամը 09:00-ից Երևանի պետական համալսարանում՝ դառնալով քննարկումների հարթակ, որտեղ կվերլուծվի ոլորտի արագ աճը և կնախանշվեն ապագայի զարգացման ուղղությունները։ Համաժողովի առանցքում այս տարի GPU-ներով մասշտաբավորվելու և տեխնոլոգիական ենթակառուցվածքների միջոցով երկրի զարգացման հեռանկարն է։

GPU-ների դերը արհեստական բանականության զարգացման մեջ օրեցօր աճում է։

Եթե CPU-ն նախատեսված է տարբեր տեսակի խնդիրներ լուծելու համար՝ ունենալով քիչ, բայց հզոր միջուկներ, ապա GPU-ն ունի հազարավոր միջուկներ և կարող է միաժամանակ իրականացնել մեծ քանակի հաշվարկներ։

Այս հնարավորությունն է, որ դարձնում է GPU-ները կարևորագույն գործիք ժամանակակից AI մոդելների ստեղծման և գործարկման համար, որոնք պահանջում են միլիոնավոր և միլիարդավոր հաշվարկներ։

AI Conf-ին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան է ժամանում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ով հանդես կգա «ԱԲ գործակալները և թոքենների տնտեսությունը» բանախոսությամբ։

NVIDIA-ն ԱԲ-ով զբաղվող աշխարհի ամենաառաջադեմ ընկերություններից է, ինչպես նաև շուկայական արժեքով աշխարհի ընկերություններից ամենաթանկը։ Հատուկ հյուրերի շարքում է Perceptron-ի հիմնադիր Արմեն Աղաջանյանը՝ «Արհեստական բանականության հայկական դոկտրին» բանախոսությամբ։ Միջոցառմանը հանդես կգա նաև ավելի քան 20 առաջատար բանախոս պետական և մասնավոր հատվածներից:

Հանդիսատեսի համար AI Conf-ի մուտքը, ինչպես և նախորդ տարիներին, ազատ է, և այս տարի ակնկալվում է ռեկորդային հոսք՝ շուրջ 2000 մասնակից։ Համաժողովի դահլիճն ամբողջությամբ տրամադրվելու է երիտասարդ գիտնականներին, ուսանողներին, տեխնոլոգիական ձեռներեցներին և բոլոր նրանց, ում հետաքրքիր է ԱԲ հայկական հեռանկարը։

Վերջին տարիներին Հայաստանը գերհամակարգիչների և GPU ենթակառուցվածքների առումով արձանագրել է աննախադեպ աճ։ Մեկնարկած ներդրումային ծրագրերի բարեհաջող ընթացքի դեպքում արդեն հաջորդ տարի Հայաստանը կդառնա հաշվողական համախառն հզորությամբ աշխարհի թոփ 10 երկրներից մեկը։ Եվ գալիք AI Conf Armenia-ն մեծապես միտված է ֆենոմենալ այս աճը վերաիմաստավորելուն և երկրի զարգացմանը ծառայեցնելու ուղիներ որոնելուն։

AI Conf Armenia 2026-ը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի, Krisp-ի, YerevaNN-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից։

Համաժողովը նպատակ ունի խթանել արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ մասնագիտական համայնքի համար։

Starlink-ի խափանումները բացահայտում են Պենտագոնի կախվածությունը SpaceX-ից․ Reuters

Փորձարկումների ամփոփիչ զեկույցում շեշտվում է, որ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում Starlink-ն ունի որոշակի սահմանափակումներ․․․