Օդանավակայան մեկնելիս հաշվի առեք խցանումները, Իսակովի պողոտայում շինաշխատանքներ են ընթանում. հայտարարություն

Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Այս մասին տեղեկացնում են օդանավակայանից:

«Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։ Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները և մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Ո՞վ եք դուք, այ քաղքենիներ, այ սուտի «կապույտ արյուն» ունեցողներ․ Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

16.04.2026

Քաղաքականություն

Ո՞վ եք դուք, այ քաղքենիներ, այ սուտի «կապույտ արյուն» ունեցողներ․ Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է IPU 152-րդ վեհաժողովի լիագումար նիստին

Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ:

Կերակրող մորը կամ կնոջը դրդում են ընտրազեղծարարության, բայց օրենքը կարգավիճակ չի ճանաչում․ Հովհաննիսյան

Կերակրող մորը կամ կնոջը դրդում են ընտրազեղծարարության, բայց օրենքը կարգավիճակ չի ճանաչում․ Հովհաննիսյան

«Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ». #IRIB

«Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակի հետ». #IRIB

Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը, որը հանդես է գալիս որպես միջնորդ Իրան-ԱՄՆ բանակցություններում, Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է իրանական բանակցային թիմի ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը:

Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ Մունիրը Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման և բանակցությունների նոր փուլի կազմակերպման միջնորդական ջանքերի շրջանակներում Թեհրան իր այցի ավարտից հետո կուղևորվի ԱՄՆ:

Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Պակիստանի ՆԳ նախարար Մոհսին Նաքվին գտնվում են Իրանում՝ Վաշինգթոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդությունը շարունակելու համար: Իրանի պետական ​​​​հեռարձակողի հաղորդմամբ՝ այսօր իրանցի պաշտոնյաները Թեհրան այցելած պակիստանյան պատվիրակության հետ մանրամասն կքննարկեն Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը և ԱՄՆ առաջարկները:

Ո՞վ է ասել, որ մենք գոհ ենք, որ ոստիկանության նկատմամբ վստահությունը 61 տոկոս է, իսկ ինչո՞ւ 85 տոկոս չէ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ 21-րդ դարում, ռեպուտացիայից ավելի կարևոր բան չկա, և մեդիատիրույթում երբեմն…

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ․ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման նախաձեռնությունները

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ․ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման նախաձեռնությունները