
Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը, որը հանդես է գալիս որպես միջնորդ Իրան-ԱՄՆ բանակցություններում, Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է իրանական բանակցային թիմի ղեկավար, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը:
Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ Մունիրը Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման և բանակցությունների նոր փուլի կազմակերպման միջնորդական ջանքերի շրջանակներում Թեհրան իր այցի ավարտից հետո կուղևորվի ԱՄՆ:
Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը և Պակիստանի ՆԳ նախարար Մոհսին Նաքվին գտնվում են Իրանում՝ Վաշինգթոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդությունը շարունակելու համար: Իրանի պետական հեռարձակողի հաղորդմամբ՝ այսօր իրանցի պաշտոնյաները Թեհրան այցելած պակիստանյան պատվիրակության հետ մանրամասն կքննարկեն Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը և ԱՄՆ առաջարկները: