Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ապրիլի 10-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

 

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

«Միասնության թևեր»–ի և «ՀայաՔվե»-ի թևերը մասնատվեցին, դադարեցնում են համագործակցությունը

«Միասնության թևեր»–ը և «ՀայաՔվե»-ն այլևս միասին չեն համագործակցի:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդից հայտնում են, որ  փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։

Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը։

Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի և ընտրվել ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ

2026թ. ապրիլի 8-ին կայացած ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) անդամ՝ 2027-2029թթ. համար, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովի (CPD) անդամ՝ 2026-2030թթ. համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

«Հայաստանի ընտրությունն արտացոլում է հայաստանյան կողմի աճող ներգրավվածությունն ու հանձնառությունը՝ միջազգային համագործակցության խթանման, արդարադատության համակարգերի ամրապնդման և գլոբալ զարգացման առաջնահերթությունների առաջմղմանը նպաստելու ուղղությամբ։

 

Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հանդիսանում է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող ՄԱԿ գլխավոր մարմինը։

 

Հայաստանը նաև ընտրվել էր Հանձնաժողովի անդամ՝ 2024-2026թթ. համար և ներկայումս անդամակցում է նշյալ մարմնում։ Վերընտրվելով նոր՝ 2027-2029թթ. ժամանակահատվածի համար Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներդրումն ունենալ Հանձնաժողովի աշխատանքներին՝ կառուցողական ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ խթանելով երկխոսությունը և փորձի փոխանակումը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում։

 

Բնակչության և զարգացման հանձնաժողովը կարևոր հարթակ է բնակչության դինամիկայի, ժողովրդագրական միտումների և կայուն զարգացմանն առնչվող հարցերի քննարկման համար։

 

Հայաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Հանձնաժողովի շրջանակներում՝ աջակցելով ներառական քննարկումները և նպաստելով համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են գլոբալ մակարդակում բնակչության և զարգացման հիմնարար խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Երևանի 8 վարչական շրջանում և 10 մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

11:00–17:00 Սարի Թաղ փողոց 2-10, 6-10 շարքեր միակողմանի, Սարի Թաղ փողոց 2-10 շարքերի առանձնատներ մասնակի, Սարի Թաղ փողոց 8 շարք 177-225 առանձնատներ, Չարենցի փողոց 1-ին նրբանցք 12-113 առանձնատներ, Չարենցի փողոց 113 շենք, Ալեք Մանուկյան փողոց 10, 15, 15ա, 17 շենքեր, Այգեստան փողոց 7, 1-18 առանձնատներ, Հ. Շահինյան փողոց 1, 2, 11, 12 առանձնատներ, Թումանյան փողոց 40 շենք,

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝

11:00-17:00 Ռուբինյանց փողոց 27/4-27/21 շենքեր և 27/6 առանձնատուն,

Երևանի Ավան վարչական շրջան՝

11:00–15:00 Ավան՝ 4-րդ փողոց 3-րդ և 4-րդ նրբանցքների առանձնատներ, Դ. Մալյան փողոց 4/1, 7-23 առանձնատներ, Խուդյակովի փողոց 1/2 շենք, «Մառանիկ», «Վահագն», «Միհրան Պողոսյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

11:00–15:00 Նոր Նորք 2-րդ զանգված՝ Ն. Ստեփանյան փողոց 11, 13 շենքեր, Մոլդովական փողոց 30, 30/1, 32, 32/1, 36 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Այ-Նետ», «Էքսպրես-Գեղամ», «Նյու Յորք», «Շուգատուր» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

10:00-16:00 Ք․Քըրքորյան փողոց 1/6 (Պարկ Բրիջ) և Հասմիկի փողոց,

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

10:00-16:00 Րաֆֆու փողոց 111 շենք, Ա․ Բաբաջանյան փողոց 34, 38 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

10:00-16:00 թիվ 98 դպրոց, թիվ 131 մանկապարտեզ, Նորագավիթ թաղամաս, 1‑ին փողոց, շենք 95ա հասցե՝ «Շենգավիթի թիվ 5 մշակույթի կենտրոն», Նորագավիթ 1, 3, 7, 8 փողոցների, 1-ին փողոց 3-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ներքին Շենգավիթ 9 փողոցի առանաձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

10:00-16:00 Քաջազնունու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռոստոմի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ՝

11:00–13:00 Արմավիր քաղաք՝ Մխիթար Հերացու փողոց, «Պետրոս Զաքար» գազալցակայան, Լուկաշին գյուղի գինեգործարան, Նորապատ գյուղ մասնակի,

11:00–17:00 Արագած, Ակնալիճ, Այգեկ գյուղերն ամբողջությամբ, Բաղրամյան գյուղ մասնակի,

Արագածոտնի մարզ՝

11:00-13:00 Շենավան և Հարթավան գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00–12:30 Կանաչուտ, Դեղձուտ և Այգեստան գյուղեր մասնակի,

11:00–13:00 Այնթափ և Նոր Խարբերդ գյուղեր մասնակի,

11:00–14:00 Վեդի քաղաք՝ Արարատյան, Սազայի Նիկողոսյան, Պուշկինի, Կամոյի և Նար-Դոսի փողոցներ, Մաշտոցի փողոց մասնակի, Սիսավան և Արարատ գյուղեր մասնակի,

13:30–15:00 Մրգավան գյուղ մասնակի,

14։00-16։00 Սուրենավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Վայոց Ձորի մարզ՝

10:00–15:00 Կարմրաշեն, Հեր Հեր և Մալիշկա գյուղեր,

11:00–13:30 Գետափ գյուղ մասնակի,

11:00–14:00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց, Իսրայել Օրու փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղին մասնակի և հարակից առանձնատներ, Եղեգնաձոր քաղաք՝ Երևանյան խճուղի 1, 96, 98 հասցեներ, Աղավնաձոր գյուղ մասնակի, Արփի գյուղ,

Կոտայքի մարզ՝

11:00-13:00 Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի,

11։00-14։00 Բալահովիտ գյուղ մասնակի,

11:00–16:00 Եղվարդ քաղաք՝ Անտառտնտեսություն թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի և Ն. Ավետիսյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1-3-5-9-9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5-7-9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 1-ին փակուղի, Սեդրակ Ջալալյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի և Վահան Տերյան փողոցներ, Գառնի գյուղ՝ քարափի այգետնակներ,

11։00-17։00 Առինջ գյուղ մասնակի, Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալյա» ՍՊԸ, «Ալրեյամի ֆարմ» ՍՊԸ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ԲԲԸ, Սեփականատեր «Մ. Գևորգյան», Սեփականատեր «Գ. Պետրոսյան», Սեփականատեր «Սամվել Ամիրխանյան», Սեփականատեր «Անահիտ Վարդանյան», Սեփականատեր «Կ. Փիլոյան», Սեփականատեր «Զ. Կարապետյան», Սեփականատեր «Մ. Հարությունյան», Սեփականատեր «Հ. Բաղդասարյան», Սեփականատեր «Դ. Հայրապետյան», Սեփականատեր «Շ. Ղազարյան», «Վիվա Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Եղվարդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Նաիրի» հիվանդանոց, «Թոմ շին բետոն» ՍՊԸ, «Ուռենի» ՍՊԸ, «Եղվարդ ալրաղաց» ՍՊԸ, «Արմբերրի» ՍՊԸ, «Էլիտա» ՍՊԸ, Ասֆալտի գործարան, Շիրազի թաղամաս, Պ. Սևակի թաղամաս, Արայի թաղամաս, Սեփականատեր «Մ. Ավետիսյան», Սեփականատեր «Ս. Վարդանյան», Նար-Դոսի, Կոմիտասի և Աբովյան փողոցներ մասնակի,

13:00–14:00 Նոր Գեղի գյուղ՝ «Կոյուղի» թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող» ՍՊԸ, «Գոլդեն Ֆլաուե» ՍՊԸ, «Արզնի Էքսպրես» ՍՊԸ, «Վյակ» ՍՊԸ, «Էյ Էլ Թի» ՍՊԸ, «Արզնի Գրուպ» ՍՊԸ, «Արզնի Էսթետիկա» ՍՊԸ, «Լուսիմա» ՍՊԸ, «Արզնի Առողջարան» ՍՊԸ, Հանգստի գոտի, ԱՁ «Կ. Պողոսյան», ԱՁ «Ա. Ահարոնյան», Սեփականատեր «Մ. Հարությունյան», Սեփականատեր «Նարեկ Առաքելյան», «Նարեկ-95» ԼՏԸ, «Կոյուղի» թաղամաս, «Մանո» թաղամաս, «Սեփականատեր «Վ. Մանուկյան», «Սանատորիա» թաղամաս, «Խաչմերուկ» թաղամաս, «Սեփականատեր Վ. Հակոբյան», «Գետաշեն» թաղամաս, «Սառնարան» թաղամաս, «Գերեզմաններ» թաղամաս, «Գյուղապետարան» թաղամաս,

Գեղարունիքի մարզ՝

11:00–13:00 Ներքին Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–16:00 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի բնակիչ-բաժանորդներ, «Ռոյալ Ֆիշ» ռեստորանային համալիր, «ԱԼԻՔ» գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Աքվատիք» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպարյան» ԱՁ-ն,

11:00–17:00 Վարդաձոր բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12:00–16:00 Զոլաքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–16:00 Կախակն գյուղ մասնակի,

10:00–12:00 Ակունք գյուղ՝ 13-րդ փողոց, 1-ին փակուղի 16/1, 16/3, 16/8 հասցեներ, 16-րդ փողոց, 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, 9-րդ փողոց 3-րդ նրբանցք, 9-րդ փողոց 6-րդ նրբանցք,

12:20–14:20 Ակունք գյուղ՝ 13-րդ փողոց, 1-ին փակուղի, 1-ին նրբանցք, Սարալանջ 13-րդ փողոց

14:20–16:10 Ակունք գյուղ՝ 16/1 փողոց, 16/2 փողոց, 16/3 փողոց, 9-րդ փողոց,

Տավուշի մարզ՝

10:00-12:00 Իջևան քաղաք՝ Երևանյան փողոց մասնակի,

12:30-14:30 Իջևան քաղաք՝ Մեհրաբյան, Մյասնիկյան և Սպանդարյան փողոցներ մասնակի,

Լոռու մարզ՝

11:00-16:00 Օձուն, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր,

Շիրակի մարզ՝

11։00-14։00 Աշոցքի տարածաշրջան՝ Հարթաշեն գյուղ 3-րդ փողոց,

Սյունիքի մարզ՝

10:00–12:00 Սառնակունք, Ծղուկ և Սպանդարյան գյուղեր,

10:00–13:00 Տեղ գյուղ մասնակի,

11:00–16:00 Դարբաս գյուղ մասնակի,

11:00–14:00 Արավուս գյուղ, Տեղ գյուղ մասնակի,

14:30–16:30 Գորիս քաղաք՝ Ավանգարդ փողոց,

16:30–17:00 Գորիս քաղաք՝ Արզումանյան, Սաթյան և Սարյան փողոցներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ | Top-News.am

Ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչագործության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում:  Ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կողակիցը՝ Եվան, այնպես էլ Տիրոջ կողից հաստատվեց Նրա հարսը՝ Եկեղեցին:

Այսօր թեպետ ուրախություն է քրիստոնյաներիս հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն, քանի որ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

Ավագ ուրբաթ առավոտյան կատարվում է Խաչելության կարգ, որի ընթացքում կարդացվում են Հիսուսի` Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները:

Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։

Արդեն մահացած Հիսուսին խաչից իջեցնում և, պատանքի մեջ փաթաթելով, դնում են վիմափոր գերեզմանի մեջ` գերեզմանի մուտքը փակելով վեմ քարով:

«Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Ի՞նչ են ուսուցանում մեզ` քրիստոնյաներիս Քրիստոսի չարչարանքը, խաչելությունն ու մահը: Դա մեր փրկության ուղին էր, որ հանձն առավ Քրիստոս` լուռ և միայնակ կրելով իրեն բաժին հասած չարչարանքները, ենթարկվելով ծաղրի, խաչելության: Սակայն խորհենք մի պահ` որքանով ենք մենք՝ քրիստոնյաներս արժևորում այդ զոհաբերումը։

Արդյոք մենք էլ չե՞նք ծաղրում, ցավ չենք պատճառում Տիրոջը՝ մեր գործած մեղքերով, մեր ապրելակերպով։

Ի՞նչ գին ունի Փրկչի զոհաբերումը մեզ համար, յուրաքանչյուրիս կյանքում ու կենսաձևում։

Պատասխանը մեկն է, այն, ինչ քարոզում և սովորեցնում է մեզ մեր հավատքը՝ Սեր։ Տերը միայն ցանկանում է, որ մենք սիրենք Նրան, տեսնենք Նրան յուրաքանչյուրի մեջ, չծաղրենք ու չանարգենք Նրան մեր անտարբերությամբ, չանտեսենք, ցավ չպատճառենք միմյանց, քանի որ բոլորիս համար Նա խաչվեց։

«Եվ ձեզ, որ մի ժամանակ օտարացած և թշնամացած էիք Նրան ձեր մտածումներով և չար գործերով, այժմ, ահավասիկ, հաշտեցրեց ձեզ իր իսկ մարմնով և իր մահվամբ, որպեսզի ներկայացնի ձեզ Աստծու առաջ սուրբ, անբիծ և անարատ» (Կող. 1:21-22):

ԱՄՆ առաջին տիկինն առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է Ջեֆրի Էպշտեյնի մասին

«Այդ ժամանակ ես երբեք չէի հանդիպել Էպշտեյնին և ոչինչ չգիտեի նրա հանցավոր արարքների մասին»,- ասել է նա…

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ վերջին ժամերի ընթացքում որևէ երկրի դեմ հրթիռներ չի արձակել

«Եթե լրատվամիջոցների հաղորդագրությունները ճիշտ են, ուրեմն դա, անկասկած, սիոնիստական ​​թշնամու կամ Միացյալ Նահանգների ձեռքի գործն է»…

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ վերջին ժամերի ընթացքում որևէ երկրի դեմ հրթիռներ չի արձակել

«Եթե լրատվամիջոցների հաղորդագրությունները ճիշտ են, ուրեմն դա, անկասկած, սիոնիստական ​​թշնամու կամ Միացյալ Նահանգների ձեռքի գործն է»…

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ վերջին ժամերի ընթացքում որևէ երկրի դեմ հրթիռներ չի արձակել

«Եթե լրատվամիջոցների հաղորդագրությունները ճիշտ են, ուրեմն դա, անկասկած, սիոնիստական ​​թշնամու կամ Միացյալ Նահանգների ձեռքի գործն է»…