Եվրոպան պետք է ինքնուրույն կառուցի անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ում՝ առանց ԱՄՆ-ի. Մելոնի

Եվրոպան պետք է պատասխանատվություն ստանձնի եւ համարձակ կառուցի դաշինքի եվրոպական հենարանը…

Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան


Հայաստան


Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն դատարանից 1lurer.am-ին հայտնել են, որ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին: Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
 
Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
 
Դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավ:
Վերաքննիչ դատարանը հունվարի 16-ին վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին որոշումը:

Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացրել են, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։

 



Հայկական երկաթուղու վերահսկողությունը ՌԴ-ից մեկ այլ երկրի փոխանցելու Փաշինյանի հայտարարությունն ընտրություններից առաջ հրապարակային հնարք է․ տնտեսագետ

Ռուսաստանը երբեք չի խախտել հայկական երկաթուղիների վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի պայմանները, ուստի Նիկոլ Փաշինյանի փորձերը՝ վերանայելու ստատուս քվոն, ոչ այլ ինչ են, քան խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակային հնարք․ «Взгляд» թերթի հետ զրույցում նշել է տնտեսագետ Իվան Լիզանը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ կապը վախեցնում է պոտենցիալ հաճախորդներին։ Սակայն մեր ընկերությունը չի ենթարկվում արևմտյան պատժամիջոցներին», – նշել է Լիզանը։

Մասնագետը հիշեցրել է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի հարցում գործում է միայն մեկ սահմանափակում. այն չի կարող կապիտալ ներգրավել որոշակի եվրոպական երկրներից։ Սակայն դա չի ազդում բեռնափոխադրման և տեղափոխման վրա։

«Փաշինյանը մեծապես չափազանցնում է։ Եվ հայկական երկաթուղուց օգտվել ցանկացողները շատ չեն», – հավելել է նա՝ ընդգծելով, որ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավական հիմքեր չկան։ Ավելին՝ նման որոշումը կվնասի հենց Հայաստանին։

«Գործող ամբողջ լավ համակարգը կփլուզվի, և հանրապետությունը կհայտնվի քայքայման վիճակում։ Երևանի համար դժվար կլինի նույնիսկ պահպանել երկաթուղու ներկայիս վիճակը», – զգուշացնում է փորձագետը։

Հայաստանի աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով երկաթուղային ոլորտում գործընկերներ գտնելը, ընդհանուր առմամբ, դժվար է։ Չեզոք մտածողությունը ենթադրում է, որ Փաշինյանի գաղափարը կարող է աշխատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամրապնդված համագործակցության դեպքում։ Սակայն, ըստ տնտեսագետի, Անկարան և Բաքուն Երևանի՝ որպես միջնորդի կարիքը չունեն։

«ՀՀ վարչապետի նախաձեռնությունը դատապարտված է ձախողման և նույնիսկ վնասակար է հանրապետության համար։ Սակայն նա այս հարցը բարձրացնում է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում հաղթելու համար։ Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանը կզայրանա իր հայտարարություններից, և դա օգտագործում է իր քարոզարշավում», – կարծում է Լիզանը։

Եվս մեկ կորուստ․ նախկին ԱԳ նախարարը մահացել է ստացած վերքերից


Անցյալ շաբաթ ավիահարվածի ժամանակ ստացած վնասվածքներից երեկ երեկոյան մահացել է Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստա…

«Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու կազմակերպությունների բոլոր անդամներին և աջակիցներին վստահության…

Հրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում


Հայաստան


Ապրիլի 9-ին՝ ժամը 16։30-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում գտնվող ամառանոցներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել Է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել են շինության (մոտ 40 քմ) փայտե կառուցատարրերը և գույքը։



«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին․ հայտնում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

«Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու կազմակերպությունների բոլոր անդամներին և աջակիցներին վստահության և համագործակցության համար, և փոխադարձ հաջողություն ենք ցանկանում մեր հայրենիքի անվտանգության և բարօրության համար մղվող պայքարում»,- ասված է հայտարարության մեջ։