Եթե կարողանանք, ֆանտաստիկ կլինի․ ԲՏԱ-ի ընտրասֆալտը և խոստում, որ ՌԴ-ի հետ լրիվ չեն թարսվի

«Եթե մենք կարողանանք այդ համալիր լուծումները գտնել, ապա․․․ ֆանտաստիկ կլինի։ ․․․Էս առումով ես լավատես եմ»,- երեկ «Լուրջ քասթ» հաղորդման 35-րդ րոպեին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Այս հաղորդման մեջ «եթե»-ով սկսվող այլ մտքեր ևս ավարտվում էին խոստումնալից ապագա ցնցող հաջողությունների նկարագրություններով։ Բնավ չնսեմացնելով տեխնոլոգիական այն առաջընթացը, որի ուղղությամբ արվել են որոշակի քայլեր, ձեռք են բերվել պայմանավորություններ, նշենք, որ այս զրույցում ԲՏԱ նախարարն էլ իր մասով իր ոլորտի «նախընտրական ասֆալտ» ցույց տալու խնդիր էր լուծում։

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի արտահայտությանը, թե եթե ՔՊ-ն չընտրվի, արհեստական բանականություն էլ չի լինի՝ Հայրապետյանն ասում է․

«Գործընկերս՝ Գևորգ Պապոյանը ենթադրում եմ, որ ուղղակի չի կարծել, թե տառացի պիտի հասկացվի էդ ձևակերպումը» (11։25),- և բացատրում է, որ ԱԺ ընտրություններում եթե ընտրվեն պրոռոսական ուժեր, ապա, հավանաբար, ամերիկյան կողմը կդադարեցնի Արհեստական Բանականության մասշտաբային ծրագրի շրջանակում համագործակցությունը։

Սակայն քիչ անց՝ 27-րդ րոպեին նախարարն ասում է, որ ծրագրի առաջին փուլի գրաֆիկական պրոցեսորների գնումները մասամբ արդեն կատարվել են։ Ստացվում է, որ պայմանավորությունը, որ պետական մակարդակում արդեն սկսվել է կատարվել, ավելին, «Արհեստական բանականության գործարանը պատրաստ կլինի արդեն այս տարվա ընթացքում» (26։20), սակայն եթե ՔՊ-ն չվերընտրվի․․․ այս ամենը կփլուզվի։

Ու չի հասկացվում՝ ինչ կարվեն արդեն ձեռք բերված պրոցեսորները, և այն բազմաթիվ գործերը, պայմանավորությունները էներգարտադրող և այլ ընկերությունների հետ, որ պետական մակարդակում ձեռք են բերվել, և որոնց մասին Մխիթար Հայրապետյանը պատմում էր ավելի քան 30 րոպե։

Ստացվում է, որ պայմանավորություններ են ձեռք բերվել ոչ թե ՀՀ կառավարության, այլ՝ ՔՊ ղեկավարության հետ։

Հաղորդավարն ասում է, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամանակ «մեզ սպառնացին 600 դրամանոց գազով», նախարարը պատասխանում է․ «Յուրաքանչյուր անգամ բարդ խոսակցություն, դրա մոտիվը, նպատակը, որ հաղթահարվեն տարատեսակ չպարզաբանված հարցեր։

Այս իմաստով ես էդտեղ որեւէ ռիսկ չեմ տեսնում» (38:20), «Եթե հունիսի 7-ին մեր քաղաքացիները մեզ իրենց վստահության քվեն տան, կարող են վստահ լինել, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները լրիվ չեն թարսվելու»։

Նկատենք՝ սփոփիչ է հնչում։ 54-րդ րոպեին նախարարը տեղեկացնում է, որ մայիսին կլինի ElevateAi ընկերության բացումը․ դե ինչպե՞ս չասես «ոլորտային ասֆալտապատում» ընտրություններից մեկ-երկու շաբաթ առաջ։ 8 տարի չկար-չկար, և ահա։

Եվ իհարկե, խոսվում է նաև սպառազինության ցուցադրության մասին, որ կրկին ներկայացվում է որպես «հաշվետվություն քաղաքացիներին», իսկ դա արդեն մայիսի 28-ին է լինելու՝ ընտրություններից օրեր առաջ։

Եվ վերջում մի փոքրիկ ուփս․ «Կիսահաղորդչային ինդուստրիայում, օրինակ, ում գիտեք, խոշորներից՝ Nvidia, Sinopsys, բոլոր էդ նախագծային աշխատանքները, սիմուլյացիաները, էդ ամբողջ պրոցեսներն անում են արհեստական բանականությամբ» (56։07),- ասում է նախարարը․ ես պատկերացնում եմ ճարտարագետների կլորացած աչքերը սա լսելիս։

Այսօր որքան էլ, որ արհեստական բանականությունը մասնագետներին օգնի, մի փոքր արագացնի աշխատանքային մի քանի պրոցեսներ, բացառվում է, որ այն կատարի ողջ գործը՝ «նախագծային աշխատանքները, սիմուլյացիաները, էդ ամբողջ պրոցեսները»։

Սա էլ վերագրենք նախարարի՝ նախընտրական ասֆալտակերակրման անփորձությանը։

Մարտիկ Մինասյան

Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ

Կարևոր հանդիպում՝ Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ՝ հանդիպումից:

«Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել»,- գրել է նա։

Տեսանյութը՝ այստեղ:

Արդարությունը պետք է վերականգնվի․ նստացույց՝ Դավիթ Մինասյանի ազատության համար (տեսանյութ)

«Այո, Դավիթ Մինասյանի համար է, որ արդարությունը վերջապես վերականգնվի, լսելի լինենք, և խափանման միջոցը փոխվի։ Շատ ավելի վատ է, որ շատերը տեղյակ չեն, անտարբեր են։ Անտարբերությունն է հասցրել նրան, որ ով ինչ ուզում է, ում հանդեպ ուզում է՝ անում է։ Պետք է ավելի հետաքրքրված լինենք և միահամուռ լինենք որպես ազգ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի ազատման պահանջով նստացույցի մասնակից Նուբար Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ակցիայի նկատմամբ քաղաքացիների արձագանքը դեռևս մեծ չէ, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այսօր առաջին օրն է։

«Արձագանքը քիչ է, բայց ընդհանուր առմամբ դրական։ Սակայն կարծում եմ՝ մարդիկ պետք է ավելի հետաքրքրված լինեն, քանի որ սա մեզ բոլորիս է վերաբերում»,- նշեց նա։

Դանիելյանը նաև կոչ արեց քաղաքացիներին հաղթահարել անտարբերությունը։

«Ես հիմա և միշտ կոչ եմ անում քաղաքացիներին՝ չլինել այսքան էգոիստ, լինել միահամուռ, ցավալ մեկը մյուսի համար, աջակցել միմյանց։ Այս անտարբերությունը մեզ չի սազում, մենք կորցնում ենք մարդու հատկանիշները»,- ասաց նա՝ հավելելով, որ ունի երեք անչափահաս երեխա և չի ցանկանա, որ նրանք ապրեն նման միջավայրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արդարությունը պետք է վերականգնվի․ նստացույց՝ Դավիթ Մինասյանի ազատության համար (տեսանյութ)

«Այո, Դավիթ Մինասյանի համար է, որ արդարությունը վերջապես վերականգնվի, լսելի լինենք, և խափանման միջոցը փոխվի։ Շատ ավելի վատ է, որ շատերը տեղյակ չեն, անտարբեր են։ Անտարբերությունն է հասցրել նրան, որ ով ինչ ուզում է, ում հանդեպ ուզում է՝ անում է։ Պետք է ավելի հետաքրքրված լինենք և միահամուռ լինենք որպես ազգ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի ազատման պահանջով նստացույցի մասնակից Նուբար Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ակցիայի նկատմամբ քաղաքացիների արձագանքը դեռևս մեծ չէ, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այսօր առաջին օրն է։

«Արձագանքը քիչ է, բայց ընդհանուր առմամբ դրական։ Սակայն կարծում եմ՝ մարդիկ պետք է ավելի հետաքրքրված լինեն, քանի որ սա մեզ բոլորիս է վերաբերում»,- նշեց նա։

Դանիելյանը նաև կոչ արեց քաղաքացիներին հաղթահարել անտարբերությունը։

«Ես հիմա և միշտ կոչ եմ անում քաղաքացիներին՝ չլինել այսքան էգոիստ, լինել միահամուռ, ցավալ մեկը մյուսի համար, աջակցել միմյանց։ Այս անտարբերությունը մեզ չի սազում, մենք կորցնում ենք մարդու հատկանիշները»,- ասաց նա՝ հավելելով, որ ունի երեք անչափահաս երեխա և չի ցանկանա, որ նրանք ապրեն նման միջավայրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Պրեմիերա․ Grooovy (feat. Eduard Gevorgyan) Հեռացումի խոսքեր / Նույնն է կարոտս՝ անսփոփ ու որբ

Ներքին
Տեսանյութ
21:57 27-04-2022

Մենք նմանվել ենք որբ երեխայի, որին ոչ ոք չի սիրում. Վազգեն Պետրոսյան

«ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ  Վազգեն Պետրոսյանն ասաց, որ այլասերվածությունն այն է, երբ մարդ մոռանում է իր անձնական արժեքների մասին։

1 շաբաթ անդադար նստացույց ենք անելու, որ Դավիթի գործին ուշադրություն հրավիրենք․ Սաիդա Պողոսյան

18-ամյա Դավիթի ճակատագրով մտահոգված քաղաքացիները, այսօրվանից նստացույց են սկսել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքի դիմաց.

«1 շաբաթվա նստացույց ենք իրականացնում։ Նպատակը Դավիթի գործին ուշադրություն հրավիրելն է, ավելի շատ մարդկանց ներգրավելով: Եվ այսօր այստեղ մարդիկ են հավաքվում, որոնք չեն վախենում, և իրենց լիակատար աջակցությունն են հայտնում Դավիթի ընտանիքին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Նախնյաց հետքերով» մշակութային Հ/Կ նախագահ և նստացույցի մասնակից Սաիդա Պողոսյանը։

Եթե ներդրումներն աճել են, ապա որտե՞ղ է դրա արտացոլումը տնտեսության մեջ. թվերը սխալ չեն, բայց դրանց ներկայացման ձևը խեղաթյուրված է և քաղաքականապես շահարկվող. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքում գրել է.

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, որ 2025 թվականին՝ 2024-ի համեմատ, Հայաստանում ներդրումներն աճել են 88%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ 3.6 անգամ։

Թվերը, այո, վերցված են պաշտոնական վիճակագրությունից։ Բայց եթե դրանք չվերլուծենք, ստացվում է այն, ինչ հաճախ փորձում են ներկայացնել՝ ներդրումային բումի պատրանք։

Եկեք նայենք նույն թվերին՝ ամբողջական պատկերով։ Պաշտոնական տվյալներով 2024 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կազմել են 131.6 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2025 թվականին՝ 605.1 մլն ԱՄՆ դոլար։

Այսինքն՝ աճը կազմում է ոչ թե պարզապես «3.6 անգամ», այլ իրականում մոտ 4.6 անգամ (կամ մոտ +360%)։

Բայց այստեղ սկսվում է ամենակարևորը։

Նույն պաշտոնական աղբյուրի համաձայն, 2024 թվականին իրական հատվածում ուղղակի ներդրումների զուտ հոսքը եղել է -47.5 մլրդ դրամ։ Այսինքն՝ ունեցել ենք ոչ թե ներդրում, այլ ներդրումների արտահոսք։

2025 թվականին այդ ցուցանիշը դարձել է +93.0 մլրդ դրամ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք ոչ թե բում, այլ անցում բացասականից դեպի դրական դաշտ։

Երբ բազան բացասական է կամ ծայրահեղ ցածր, ցանկացած վերականգնում թվերով կարող է թվալ «պայթյունային աճ»։

Հիշեցման կարգով նշենք, որ 2024 թվականին, միջազգային գնահատականներով, ՕՈՒՆ-ը կազմել էր ՀՆԱ-ի ընդամենը մոտ 0.3%-ը։ Սա չափազանց ցածր մակարդակ է նույնիսկ զարգացող տնտեսության համար։

Այս ֆոնին 2025 թվականի աճը ավելի շուտ վերականգնման էֆեկտ է, ոչ թե կառուցվածքային շրջադարձ։

Հիմա անցնենք մեկ այլ կարևոր հանգամանքի։ Ներկայացվում է նաև երկրների ցանկ՝ ԱՄՆ, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Սինգապուր, Շվեյցարիա, Ֆրանսիա։ Թվերով․ ԱՄՆ՝ շուրջ 93.9 մլրդ դրամ, Լյուքսեմբուրգ՝ 41.5 մլրդ դրամ, Սինգապուր՝ 18.9 մլրդ դրամ և այլն։

Բայց այստեղ կա մի հիմնարար նրբություն։ Լյուքսեմբուրգը, Սինգապուրը, Շվեյցարիան հաճախ հանդիսանում են ֆինանսական միջնորդ հարթակներ, ոչ թե ներդրողի իրական աղբյուր։

Այսինքն՝ այս ցանկը ցույց է տալիս ոչ թե «ով է ներդրում անում Հայաստանում», այլ՝ որտեղից են գրանցվում ֆինանսական հոսքերը։

Եվ վերջապես՝ ամենակարևոր հարցը։

Եթե ներդրումները իրականում աճել են այս տեմպերով, ապա որտե՞ղ է դրա արտացոլումը տնտեսության մեջ։ Որտե՞ղ է արդյունաբերության կայուն աճը, արտահանման ընդլայնումը, ինչպես նաև արտադրողականության բարձրացումը։

Փոխարենը մենք տեսնում ենք արտահանման անկում, արդյունաբերության տատանումներ և կառուցվածքային տեղաշարժերի բացակայություն։

Եզրակացությունը հստակ է։ Թվերն արտաքուստ սխալ չեն, բայց դրանց ներկայացման ձևը մեթոդաբանական առումով խեղաթյուրված է և քաղաքականապես շահարկվող։

Մենք գործ ունենք ոչ թե ներդրումային բումի, այլ ցածր բազայի վրա ձևավորված թվաբանական աճի, ֆինանսական հոսքերի վերադասավորման և վիճակագրական ցուցանիշների ոչ լիարժեք մեկնաբանության հետ։

Իսկ սա արդեն ոչ միայն վիճակագրության հարց է, այլ տնտեսական քաղաքականության և այդ քաղաքականությունն իրագործողի որակի հարց»։

Մեքենաները լողում են Իսակովի պողոտայում. ինչ իրավիճակ է հորդ անձրևից հետո

Երեկ տեղացած հորդ անձրևից հետ Երևանը բառացիորեն վերածվել էր Վենետիկի:

Մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցներում գետեր էին հոսում, փողոցներով անցնել գրեթե անհնար էր, մեքենաները լողում էին ջրի մեջ, տասնյակ մեքենաներ էլ դուրս են բերվել ջրից միայն փրկարարների օգնությամբ:

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է հորդ անձրևից հետո իրավիճակը Իսակովի պողոտայում, որտեղ մեքենաները լողալով են անցնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

3 օրում բացահայտվել է հանցագործության 294 դեպք. 32 ավտովթարից զոհվել է 7, վիրավորվել՝ 67 մարդ

Ապրիլի 10-13-ը բացահայտվել է 294 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝

77 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
35 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
30 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
12 դեպք՝ հոգեկան ներգործության,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
9-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կողոպուտի, թմրանյութի իրացման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինքիրավչության, անձի տիրապետությունից դուրս գտնվող գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու։

Բացահայտվել են սպանության փորձի, մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու, հողամասի ինքնակամ զավթումը չկասեցնելու, սուտ մատնության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, սնանկության ընթացքում ապօրինի գործունեության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

12 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ շորթման,
2 դեպք՝ խարդախության,
1-ական դեպք՝ կաշառք տալու, ստանալու միջնորդության, ավազակության, խուլիգանության։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Հայտնաբերվել է 4 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 7 մարդ զոհվել է․ 67-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ԿԸՀ-ն սկսում է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը

ՀՀ ԿԸՀ-ն այսօրվանից սկսած՝ ընդունում է հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների՝ կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն, հանձնաժողով ներկայացնեն օերնքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նաև պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները: