«Այո, Դավիթ Մինասյանի համար է, որ արդարությունը վերջապես վերականգնվի, լսելի լինենք, և խափանման միջոցը փոխվի։ Շատ ավելի վատ է, որ շատերը տեղյակ չեն, անտարբեր են։ Անտարբերությունն է հասցրել նրան, որ ով ինչ ուզում է, ում հանդեպ ուզում է՝ անում է։ Պետք է ավելի հետաքրքրված լինենք և միահամուռ լինենք որպես ազգ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի ազատման պահանջով նստացույցի մասնակից Նուբար Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ակցիայի նկատմամբ քաղաքացիների արձագանքը դեռևս մեծ չէ, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այսօր առաջին օրն է։
«Արձագանքը քիչ է, բայց ընդհանուր առմամբ դրական։ Սակայն կարծում եմ՝ մարդիկ պետք է ավելի հետաքրքրված լինեն, քանի որ սա մեզ բոլորիս է վերաբերում»,- նշեց նա։
Դանիելյանը նաև կոչ արեց քաղաքացիներին հաղթահարել անտարբերությունը։
«Ես հիմա և միշտ կոչ եմ անում քաղաքացիներին՝ չլինել այսքան էգոիստ, լինել միահամուռ, ցավալ մեկը մյուսի համար, աջակցել միմյանց։ Այս անտարբերությունը մեզ չի սազում, մենք կորցնում ենք մարդու հատկանիշները»,- ասաց նա՝ հավելելով, որ ունի երեք անչափահաս երեխա և չի ցանկանա, որ նրանք ապրեն նման միջավայրում։
Մանրամասները՝ տեսանյութում։