Կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ–ում կներկայացնի 2025–ի գործունեության հաշվետվությունը

Ենթադրվում է, որ նախընտրական այս շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

Մանրամասներ ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակից


Ապրիլի 10-ին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարուն…

Ապրիլի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ

Ապրիլի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ

Ադրբեջանում բարձրացրել ենք գերիների հարցը՝ նշելով, որ դա չի տեղավորվում խաղաղության օրակարգում. Սուլթանյան

Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել , բարձրացրել ենք գերիների և պահվող անձանց…

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պարտվեց ընտրություններում. Սա ուղերձ է մեր հանրությանը. Գոհար Մելոյան

16 տարի կառավարելուց հետո՝ պրոթուրքական, կոնսերվատիվ գործիչ, Հունգարիայի…

Բաքվի ընկալմամբ, տարածաշրջանային մարտահրավերներն Ադրբեջանի և Հայաստանի համար ընդհանուր են

Ադրբեջանական կողմի ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանը անվտանգային առումով գտնվում են մեկ նավակի մեջ, և տարածաշրջանային մարտահրավերները երկու երկրների համար ընդհանուր են։ Այս մասին…

Թրամփը դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու սցենարը՝ խաղաղ բանակցությունների ձախողման ֆոնին․ WSJ

Բացի այդ, WSJ-ի տվյալներով, Հորմուզի նեղուցի շրջափակման ժամանակ ԱՄՆ-ն պատրաստվում է ճնշում գործադրել դաշնակիցների վրա․․․

Թրամփը դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու սցենարը՝ խաղաղ բանակցությունների ձախողման ֆոնին․ WSJ

Բացի այդ, WSJ-ի տվյալներով, Հորմուզի նեղուցի շրջափակման ժամանակ ԱՄՆ-ն պատրաստվում է ճնշում գործադրել դաշնակիցների վրա․․․

Ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են


Գաբալայում տեղի ունեցած հանդիպման շրջանակում քննարկել ենք նաև տարածաշրջանային հարցեր՝ հաշվի առնելով մեր հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը:

«Երկու կողմերն էլ միակարծիք են, որ մի կողմից՝ ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Իրանի շուրջ զարգացումներն ավելի լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար, որը փաստացի այս պահին դարձել է կայունության և խաղաղության որոշակի կղզյակ, երբ մեր շուրջը տեղի  են ունենում նման բուռն զարգացումներ:

Միևնույն ժամանակ մեզ համար ակնհայտ էր, որ Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո ադրբեջանական կողմի մտահոգություններն ավելի են սրվել այս ուղղությամբ, և առնվազն արձանագրվել է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում, որ տվյալ հակամարտությունները չընդլայնվեն տարածաշրջանում, և իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի»,- ասաց նա:

Ըստ Նարեկ Մինասյանի՝ քննարկվել է նաև հարցը, թե տարածաշրջանային այս զարգացումներն ինչպես կարող են ազդել TRIPP-ի կյանքի կոչման վրա՝ հաշվի առնելով, որ իրանական ուղղությամբ զարգացումները դեռևս շարունակվում են:

«Իսլամաբադի բանակցությունները, ըստ էության, տապալվեցին: Բավականին մեծ է անորոշությունը, թե ինչպես կզարգանա իրավիճակը, և ինչ հետևանքներ կունենա այն տարածաշրջանի համար:

Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են, և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետևաբար պետք է գնահատել նաև ներկայիս իրավիճակը և փորձել այն ամրապնդել:

Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարգավորման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրի համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել, և տարածաշրջանային այս պատերազմը կարող է նաև ընդլայնել իր աշխարհագրությունը»,- ասաց նա:

1lurer.am