Մեքենայի ԱԲ սարք, որը զգում է վարորդի տրամադրությունը

Ավտոաշխարհում իրական տեխնոլոգիական հեղափոխություն է. ներկայացվել է Smart AI Aroma համակարգը, որը սովորական հոտավետիչից վերածվել է վարորդի օգնականի։

Ի տարբերություն սովորական միջոցների, այս սարքը USB-միացման և ներկառուցված AI սենսորների միջոցով անրաժեշտ պահի վերլուծում է մեքենայի մթնոլորտն ու վարորդի վիճակը։

Սարքը հասկանում է վարորդի սթրեսի մակարդակը։ Լարվածության դեպքում այն ավտոմատ արձակում է հանգստացնող բույրեր՝ լավանդա, սանդալ, որոնք բնականորեն իջեցնում են զարկերակը։ Եթե համակարգը ֆիքսում է հոգնածություն կամ քնկոտություն, այն ակտիվացնում է «Turbo Refresh» ռեժիմը՝ թարմ սուրճի և անանուխի կոնցենտրացված բույրով սթափեցնելով վարորդին։

Բույրին զուգահեռ փոխվում է սարքի լուսավորությունը՝ ստեղծելով թերապևտիկ միջավայր (կապույտ՝ հանգստության, կանաչ՝ կենտրոնացման համար)։ Փորձագետները նշում են, որ սա ոչ միայն հարմարավետություն է, այլև անվտանգության նոր մակարդակ։

Այն կանխում է քունը ղեկին և նվազեցնում ագրեսիվ վարքը երթևեկության ժամանակ։ Մեկ լիցքավորումը բավականացնում է ամիսներ շարունակ, քանի որ ԱԲ սարքը բույրը օգտագործում է միայն խիստ անհրաժեշտ պահերին։

«Սա ձեր մեքենայի անձնական հոգեբանն է»,– ասվում է սարքի նկարագրության մեջ։

Առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում․ վարչապետը հանդիպել է խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են կառավարության…

Ադրբեջանից վերադարձած հայը հիացած է ադրբեջանական ճանապարհների որակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանից վերադարձած հայը հիացած է ադրբեջանական ճանապարհների որակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է․ նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգին


Մշակույթ


Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը Երևանում է: Նրա բացառիկ ելույթը հանդիսատեսը կվայելի ապրիլի 14-ին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգին:

«Ես շատ երջանիկ եմ առաջին անգամ ելույթ ունենալ Հայաստանում: Միշտ հիացել եմ այս երկրի հարուստ երաժշտական ժառանգությամբ, և ինձ համար մեծ նշանակություն ունի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը հայ հանդիսատեսին ներկայացնելը. այս երաժշտությունն այնքան մեծ զգացմունքայնություն ու հոգի ունի։ Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ այն կատարելու հնարավորությանը: Զգում եմ, որ սա հենց այն ստեղծագործությունն է, որը պետք է հնչեր առաջին այցի ժամանակ»,- ասել է դաշնակահարը։

Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, դիրիժոր` Սերգեյ Սմբատյան:



Booking.com-ը հայտնել է հաճախորդների տվյալների արտահոսքի մասին

Չարագործներին հաջողվել է տեսնել ամրագրումների մանրամասները, հաճախորդների անունները, էլեկտրոնային և բնակության հասցեները, հեռախոսահամարները․․․

Լավ մարզավիճակում եմ գտնվում. կփորձեմ նվաճել 5-րդ ոսկե մեդալը. Մալխաս Ամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լավ մարզավիճակում եմ գտնվում. կփորձեմ նվաճել 5-րդ ոսկե մեդալը. Մալխաս Ամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի խորհուրդը Հայաստանին կոչ է արել հակախտրական համապարփակ օրենք ընդունել

Առանձնահատուկ շեշտադրմամբ Օ’Ֆլահերտին կոչ է արել օրենքով պաշտպանվող հիմքերի ցանկում ուղղակիորեն ներառել սեռական կողմնորոշումը․․․

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հարձակվել է իսրայելցի զինվորականների վարժական բազայի վրա

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հարձակվել է իսրայելցի զինվորականների վարժական բազայի վրա

ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի նախկին փոխնախագահի որդուն․ ինտրիգը մեծ է


ԱՄՆ իշխանությունները զրկել են գրին-քարտից և ձերբակալել Իսա Հաշեմիին՝ Իրանի կանանց և ընտանեկան հարցերով նախկին փոխնախագահ Մասումե Էբտեքարի (ով պաշտոնը զբաղեցր…