«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը

Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` մեկ միասնական ճակատով հանդես գալու հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին․ հայտնում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։

«Անցած ժամակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել` ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու կազմակերպությունների բոլոր անդամներին և աջակիցներին վստահության և համագործակցության համար, և փոխադարձ հաջողություն ենք ցանկանում մեր հայրենիքի անվտանգության և բարօրության համար մղվող պայքարում»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ

Աշխարհ

2026թ. ապրիլի 8-ին կայացած ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) անդամ՝ 2027-2029թթ. համար, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովի (CPD) անդամ՝ 2026-2030թթ. համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

«Հայաստանի ընտրությունն արտացոլում է հայաստանյան կողմի աճող ներգրավվածությունն ու հանձնառությունը՝ միջազգային համագործակցության խթանման, արդարադատության համակարգերի ամրապնդման և գլոբալ զարգացման առաջնահերթությունների առաջմղմանը նպաստելու ուղղությամբ։

Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հանդիսանում է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող ՄԱԿ գլխավոր մարմինը։

Հայաստանը նաև ընտրվել էր Հանձնաժողովի անդամ՝ 2024-2026թթ. համար և ներկայումս անդամակցում է նշյալ մարմնում։ Վերընտրվելով նոր՝ 2027-2029թթ. ժամանակահատվածի համար Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներդրումն ունենալ Հանձնաժողովի աշխատանքներին՝ կառուցողական ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ խթանելով երկխոսությունը և փորձի փոխանակումը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում։

Բնակչության և զարգացման հանձնաժողովը կարևոր հարթակ է բնակչության դինամիկայի, ժողովրդագրական միտումների և կայուն զարգացմանն առնչվող հարցերի քննարկման համար։

Հայաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Հանձնաժողովի շրջանակներում՝ աջակցելով ներառական քննարկումները և նպաստելով համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են գլոբալ մակարդակում բնակչության և զարգացման հիմնարար խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ուկրաինան համաձայնել է Պուտինի առաջարկած «զատկական» զինադադարին

Ուկրաինան համաձայնել է Պուտինի առաջարկած «զատկական» զինադադարին․ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կիևը բազմիցս հայտարարել է փոխադարձ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամության մասին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ ուկրաինական կողմը նույնպես առաջարկել է զինադադար «զատկական» տոների ընթացքում և կգործի համապատասխանաբար։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Հարության կապակցությամբ զինադադար էր հայտարարել։

Վերակառուցման և զարգացման բանկը 5 միլիարդ եվրո կտրամադրի Իրանի պատերազմից առավել տուժած երկրներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2026 թվականին 5 միլիարդ եվրո կներդնի Իրանի պատերազմից ամենաշատը տուժած երկրների տնտեսություններում. նշվում է Լոնդոնում գտնվող ՎԶԵԲ-ի հայտարարությունում։

Ծրագիրը կկենտրոնանա Իրաքի, Հորդանանի, Լիբանանի, Արևմտյան ափի և Գազայի, ինչպես նաև Եգիպտոսի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների վրա։

Որոշում ենք կայացրել ավարտել համատեղ աշխատանքը

Փետրվարի 27-ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ հավաստելով ի…

Իսրայելի ֆինանսների նախարարը կոչ է արել ընդլայնել սահմանները՝ ներառելով Լիբանանը և Սիրիան

Նույն օրը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի կառավարությանը սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի…

Քուվեյթը և Սաուդյան Արաբիան մեղադրել են Իրանին նոր հարվածներ հասցնելու մեջ

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հինգշաբթի երեկոյան անօդաչու թռչող սարքերի հարձակումները…