Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանը շարունակել է հանդիպումները գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող ընթացիկ խնդիրները, Պաշտպանի մանդատի շրջանակում արդեն իսկ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շարունակական աջակցության ապահովման և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերը։

Պաշտպանը վերահաստատել է, որ հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը ողջույնի խոսքում նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Երեկ և այսօր առանձնազրույցի ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Այժմ ընդլայնված ձևաչափով կշարունակենք մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում մեր երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ։

Գոհունակությամբ պետք է նշեմ մեր հարաբերություններում արձանագրված դրական և կայուն դինամիկան։ Հագեցած քաղաքական երկխոսությունը, բարձր և բարձրագույն մակարդակներով փոխայցելությունները, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացումը լրացուցիչ խթան են հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։

Իհարկե, պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերությունների զարգացման կարևոր փուլ դարձավ ռազմավարական գործընկերության հաստատումը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտոնական այց կատարեց Ղազախստան։ Համոզված եմ, որ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության հետագա խորացման համար և այժմ հետևողականորեն կյանքի են կոչվում։

Գոհունակությամբ արձանագրում ենք մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը՝ կանոնավոր միջգերատեսչական խորհրդակցությունները դիտարկելով որպես գործնական համագործակցության խորացման կարևոր գործիք։

Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր՝ մեր երկու երկրների, տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն՝ փոխկապակցվածությունը: Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի և հատկապես Ղազախստանի հետ փոխգործակցության հետևողական զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք առկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում։

Հարգելի՛ գործընկերներ,

Օգտվելով առիթից պետք է նշեմ, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին։ Արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։

Ուրախ եմ այս այցի շրջանակներում մտքեր փոխանակել երկարաժամկետ և ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։

Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը, վստահ ենք, համապատասխանում է մեր ժողովուրդների և պետությունների շահերին։

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ, հարգելի՛ գործընկեր»:

Իր հերթին Երմեկ Կոշերբաևն իր խոսքում նշել է.

«Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է։

Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Աստանա ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվեց Ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի քայլն անկասկած կամրապնդի մեր հարաբերությունները և նոր էջ կբացի մեր բազմակողմ համագործակցության համար»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը:

Հայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ

Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Մարգուս Ցահքնային և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ նշելով, որ հայ-էստոնական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, շարունակում են դինամիկ զարգանալ։ Անդրադառնալով Երևանում Էստոնիայի նստավայր դեսպանության պաշտոնական բացմանը՝ նախագահը կարևորել է այդ իրադարձությունը՝ այն գնահատելով որպես նշանակալի քայլ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման տեսանկյունից։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարեկամ Հայաստանում դեսպանության բացումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների խորացման ճանապարհին։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված սերտ և փոխվստահության վրա հիմնված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ միջազգային ձևաչափերում փոխգործակցության խորացման տեսանկյունից։

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարությունների, ինչպես նաև կառավարման ժամանակակից գործիքների ներդրման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով այս բնագավառներում Էստոնիայի փորձի կիրառման ներուժը Հայաստանում։

Կողմերը առանձնահատուկ կարևորությամբ ընդգծել են Եվրամիություն հարթակում համագործակցության զարգացումը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ և խոստումնալից ուղղություն համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Նշվել է, որ Հայաստանը մշտապես զգացել է Էստոնիայի աջակցությունն ու կառուցողական ներգրավվածությունը՝ հատկապես եվրոպական ինտեգրմանն առնչվող գործընթացներում, ինչն իր նշանակալի ներդրումն է ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է նաև երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունների բարեկամական բնույթը՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և փոխադարձ հարգանքի վրա։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը՝ ընդգծելով, որ Երևանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության բացումը կարևոր քայլ է այս ուղղությամբ։ Նշվել է, որ այն նոր խթան կհաղորդի քաղաքական երկխոսությանը, կակտիվացնի գործնական կապերը տարբեր ոլորտներում և էապես կնպաստի ժողովուրդների միջև փոխճանաչողության ու բարեկամության ամրապնդմանը։

Ռյուտեն ասել է, որ Թրփը ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամները Հորմուզի նեղուցի հարցով պարտավորություններ ստանձնեն. Reuters

ՆԱՏՕ-ն որպես այդպիսին որևէ դեր չի ունենա Իրանի դեմ պատերազմում, սակայն դաշնակիցները ցանկանում են օգտակար լինել Հորմուզի նեղուցի համար երկարաժամկետ լուծումներ գտնելու հարցում: Հաշվի առնելով Իրանի հետ ընթացող բանակցությունները՝ դա կարող է օգտակար լինել…

«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով…

Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. Ռուգինիենե

Քաղաքականություն

Լիտվայի վարչապետը մեկնել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինգա Ռուգինիենեն շեշտել է, որ Վիլնյուսը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին։

«Ողջունում ենք ձեռք բերված առաջընթացն ու աջակցում տարածաշրջանում կայունությանը»,- գրել է վարչապետը X-ի էջում։

Նա հավելել է, որ Լիտվան աջակցում է նաև ԵՄ-Ադրբեջան ավելի սերտ կապերին՝ երկու կողմի համարանվտանգությունը, կայունությունը և տնտեսական բարգավաճումը, էներգետիկգործակցությունը ամրապնդելու համար։

Իլհամ Ալիևն էլ ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հարաբերությունների հաստատման փաստը։

ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել

ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջը հրաժարական է տվել, հաստատում են Պենտագոննց։ Ավելի վաղ մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջորջի հեռանալը պահանջել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, գրում է BBC-ին։ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը X սոցիալական ցանցում գրել է, որ Ջորջը «անմիջապես կանցնի թոշակի՝ ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի 41-րդ պետի իր պաշտոնից»։

Սովորաբար ԱՄՆ բանակի շտաբի պետերը պաշտոնավարում են չորս տարի։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Ջորջին նշանակել էր 2023 թվականին։ Շտաբի պետի փոփոխությունը բավականին անսովոր է վերջին տարիներին ամերիկյան զինված ուժերի ամենախոշոր ռազմական գործողություններից մեկի ժամանակ, երբ ԱՄՆ-ը Իսրայելի հետ միասին պատերազմ է վարում Իրանի դեմ։

61-ամյա Ջորջը կադրային սպա է եւ ավարտել է ԱՄՆ ամենահեղինակավոր ռազմական ուսումնական հաստատությունը՝ Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիան։ Նա մասնակցել է Պարսից ծոցի առաջին պատերազմին, ինչպես նաեւ Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտություններին։

Նրա հեռանալու պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։ «Մենք շնորհակալ ենք նրան ծառայության համար, բայց ժամանակն է փոխել բանակի ղեկավարությունը», CBS News-ին ասել է Պենտագոնի անանուն ներկայացուցիչը։

Ջորջի փոխարեն շտաբի պետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի գեներալ Քրիստոֆեր Լա Նիվը։

CBS News-ը հայտնում է, որ Ջորջի հետ միասին ազատվել են եւս երկու բարձրաստիճան սպաներ՝  գեներալ Դեւիդ Հոդնեն, որը ղեկավարում էր բանակի վերափոխման եւ ուսուցման հրամանատարությունը, եւ գեներալ-մայոր Ուիլյամ Գրինը՝ գնդերեցների կորպուսի ղեկավարը։

6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը

Ըստ հայտարարագրի՝ Արթուր Մկրտչյանն ունի 6 միավոր անշարժ գույք։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ 2024 թվականին նա Երևանում ձեռք է բերել բնակարան՝ 41,314,395 դրամ արժեքով։ Բացի այդ, նա ունի ևս մեկ բնակարան Նոր Նորք վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2010 թվականին։

Նրա և ընտանիքի համատեղ սեփականությամբ հաշվառված են նաև Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում գտնվող անհատական բնակելի տուն, հողամասեր և բազմամյա տնկիներ։ Այսպիսով, հայտարարագրված գույքային փաթեթում ընդգրկված են ոչ միայն մայրաքաղաքային բնակարաններ, այլև մարզային անշարժ գույք և գյուղատնտեսական նշանակության ակտիվներ։

Տրանսպորտային միջոցների մասով «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Մկրտչյանն ունի 2018 թվականի արտադրության KIA մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև 1983 թվականի արտադրության VAZ։

Հայտարարագրում առկա են նաև տրված փոխառություններ․ ՍԱՖԱՐՅԱՆ ՇԻՆ ՍՊԸ-ին տրամադրվել են գումարներ՝ ընդհանուր տասնյակ միլիոնավոր դրամների չափով՝ մոտ 41 մլն դրամ։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ պաշտոնյայի գույքային պատկերը ձևավորվում է ոչ միայն աշխատավարձային եկամուտներով և անշարժ գույքով, այլև ֆինանսական ակտիվներով, որոնք կարող են եկամուտ գեներացնել տոկոսների տեսքով։

Դրամական միջոցների մասով «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ նա ունի 11.7 մլն դրամի բանկային ավանդ, ինչպես նաև բանկային հաշվում՝ 1,086.7 եվրո։ Կանխիկ միջոցները կազմել են 6,000 ԱՄՆ դոլար և 4 մլն դրամ։ Այս տվյալները վկայում են, որ հաշվետու տարվա ավարտին Մկրտչյանը պահպանել է ոչ միայն գույքային, այլև զգալի իրացվելի միջոցներ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են ընդհանուր 15,428,892 դրամ, որոնք ձևավորվել են տարբեր աղբյուրներից՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից, Պետական եկամուտների կոմիտեից ստացված աշխատավարձից՝ 2,924,725 դրամ, ինչպես նաև վարչապետի աշխատակազմից՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից ստացված աշխատավարձից՝ 11,549,758 դրամ։ Այս կառուցվածքից երևում է, որ նրա տարեկան եկամտի հիմնական մասը ձևավորվել է պետական համակարգից ստացված վարձատրությունից, սակայն առկա են եղել նաև լրացուցիչ ֆինանսական հոսքեր։

Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ պաշտոնյան ունի նաև վարկային պարտավորություններ․ տարվա վերջի դրությամբ վարկի մնացորդը կազմել է շուրջ 29.5 մլն դրամ, որը կապված է բնակարանի ձեռքբերման հետ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են ավելի քան 4.1 մլն դրամ։ Սա նշանակում է, որ 2024 թվականին նրա գույքային ընդլայնումը տեղի է ունեցել նաև փոխառու միջոցների հաշվին։

Հայտարարագրում նշված է նաև, որ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսվել է 4.2 մլն դրամ, իսկ այլ խոշոր միանվագ ծախսերը կազմել են 6,770,575 դրամ։ Այլ կերպ ասած՝ հաշվետու տարում պաշտոնյայի ծախսային բեռը սահմանափակված չի եղել միայն վարկի սպասարկմամբ կամ ընթացիկ ծախսերով․ առկա են եղել նաև լրացուցիչ խոշոր վճարումներ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Արթուր Մկրտչյանի հայտարարագիրը ներկայացնում է պաշտոնյայի բավական ծավալուն գույքային և ֆինանսական պատկերը՝ 6 միավոր անշարժ գույք, նոր ձեռք բերված բնակարան Երևանում, ավտոմեքենաներ, բազմամիլիոն դրամի փոխառություններ, բանկային ավանդ, կանխիկ միջոցներ, ինչպես նաև զգալի վարկային պարտավորություններ ու խոշոր ծախսեր։ Այս հայտարարագրից տպավորություն է ստեղծվում, որ խոսքը միայն աշխատավարձով ապրող պաշտոնյայի մասին չէ, այլ մի համակարգի ներկայացուցչի, որի ֆինանսական պատկերը ձևավորվում է միաժամանակ մի քանի ուղղություններով՝ պետական աշխատավարձ, տոկոսային եկամուտ, գույքային կուտակում և վարկային ներգրավվածություն»։