ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով
Month: April 2026
ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով
ԿԸՀ-ի համար շատ կարևոր է, որ ընտրություններն ավարտվեն քվեարկության փուլով
Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սյունիքի մարզի բնակիչը Երևանի իր բնակության վայրում տարբեր քիմիական նյութերի միջոցով պատրաստում էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։
Մարտի 25-ի երեկոյան, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում, 32-ամյա տղամարդը թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է և Նորագյուղ թաղամասի 46-ամյա բնակչի հետ միասին տեղափոխվել է Նոր Նորքի բաժին։
Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է ապակե կոլբա՝ մոխրացած հետքերով, մարիխուանայով լցված գլանակ, «Ֆենազեպամ» գրառմամբ հոգեմետ դեղահաբ և ծալովի դանակ։
32-ամյա տղամարդը ներկայացվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի երկու և մեթամֆետամինի մեկ փաթեթ, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված հեղուկային զանգվածներով լցված երկու տարա՝ 168 և 238 գրամ քաշերով։ Ըստ նրա հայտարարության՝ այդ հեղուկից սինթեզման միջոցով ստացել է մեթամֆետամինի բյուրեղային զանգված։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մենք ինչու՞ ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրում
Մենք ինչու՞ ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրում
Մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ մահացել է
Ապրիլի 14-15-ը բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես՝
- 56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
- 9 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 7 դեպք՝ խարդախության,
- 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 2-ական դեպք՝ խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու:
Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, փաստաթղթերի հափշտակության, կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար, 1 մարդ մահացել է։
Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների՝ ավելի քան 99 տոկոսը ներառող շուրջ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկության բուն գործընթացն իրականացվում է թղթային տարբերակով, մնացած ամբողջ գործընթացի ապահովման համար ներդրված են թվային գործիքներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս:
Ըստ ԿԸՀ նախագահի՝ զուգահեռ մի քանի պարագաներում պահպանվում են նաև թղթային տարբերակները, օրինակ՝ խոսքը վերաբերում է կուսակցությունների առաջադրման գործընթացին: Առաջադրվել պատրաստվող քաղաքական բոլոր ուժերը կարող են ընտրությունները նշանակվելուց հետո դիմել և ստանալ օգտահաշիվ:
«Այդ օգտահաշվով կարողանում են ձևավորել իրենց ցուցակները, կարողանում են ներկայացնել կից փաստաթղթերը, այսինքն՝ համակարգը դրա հնարավորությունը տալիս է, կարողանում են հետագայում հայտարարագրեր ներկայացնել, այդ թվում՝ քարոզարշավի փուլում ֆինանսական հաշվետվությունները:
Երեկ արդեն իսկ հրավիրել էինք օգտահաշիվ ստացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ քաղաքական այն ուժերին, որոնք օգտահաշիվ դեռ չեն ստացել, բայց կարող են մտադրություն ունենալ, որ առավել մանրամասն ծանոթանային այդ գործիքակազմի հետ»,- ասաց նա:
ԿԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ դիտորդների, ԶԼՄ-ների հավատարմագրումը ներկայումս ամբողջությամբ թվային է, այսինքն՝ վերջիններիս կարիք չկա գալ ԿԸՀ, e-request համակարգով իրենց դիմումները, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են, գրանցվում են, որից հետո համակարգն ինքնաշխատ ստուգում է տվյալները:
Անդրադառնալով ուղիղ եթերում քվեարկությունների ամփոփման գործընթացին՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ այդ մասով կա հեռարձակման համակարգի ընդլայնում:
«2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հեռարձակումն ապահովվել է ընտրողների 97 տոկոսը ներառող շուրջ 1500 տեղամասերից:
Առաջիկա ընտրություններում հեռարձակումը կապահովվի ընտրողների՝ ավելի քան 99 տոկոսը ներառող շուրջ 1800 տեղամասերից»,- ասաց նա՝ նշելով, որ կան փոքրաթիվ տեղամասեր, որտեղից հեռարձաման ապահովման ծախսը շատ է, քանի որ դրանք բարձրադիր գոտիներում են:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին` Մալաքե Թաուսի տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով։
Եզդիական համայնքը մեծ հարգանք և սեր է վայելում Հայաստանի Հանրապետությունում։
Հայաստանի եզդիները հայտնի են ազգային ինքնությանը, աշխատանքին, ավանդույթներին, Հայաստանի Հանրապետությանն իրենց նվիրվածությամբ և մեր պետական ինքնության կարևոր մաս են՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում ապրող ամենամեծ էթնիկ խմբերից մեկը։
Մեր Կառավարության ցանկությունն է, որ Հայաստանի եզդիների հաջողությունները շարունակաբար մեծանան։ Մենք մեծածավալ ներդրումներ ենք անում նաև եզդիաբնակ բնակավայրերում՝ ցանկանալով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության մնացած հատվածներում, կրթությունը լինի հասանելի և որակյալ, ենթակառուցվածքները լինեն պատշաճ մակարդակի, համայնքային, մշակութային կյանքը զարգանա, բարեկեցությունն աճի։
Այսօր՝ կիսելով բոլորիդ ուրախությունը, մենք արձանագրում ենք, որ պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը և աջակցել ձեր խնդիրների լուծմանը, իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված լեզվի, մշակույթի, եզդիական համայնքի ազգային դիմագծի պահպանմանը և զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Թող գալիք տարին մեր երկրի բոլոր քաղաքացիների հետ Հայաստանի եզդիական համայնքի համար լինի խաղաղ ու արգասաբեր, հաջողությունների, երջանկության ու առատության տարի։ Սիրում եմ բոլորիդ։
Շնորհավոր Մալաքե Թաուս»:
Հազարամյակների պատմություն և ավանդույթներ ունեցող հայկական արվեստը մեր ինքնության հիմնասյուներից է
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Արվեստի միջազգային օրվա կապակցությամբ։
Ուղերձում ասված է․
Սիրելի՛ արվեստագետներ և արվեստասեր հանրություն, ապրիլի 15-ին աշխարհը տոնում է Արվեստի միջազգային օրը: Այն առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ 2019 թվականից ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոների օրացույցում:
Օրը խորհրդանշական է և կապված է Լեոնարդո դա Վինչիի հետ, որը, իրավամբ, համարվում է ստեղծագործական ինքնարտահայտման, հումանզիմի, արվեստի և գիտության միասնականության խորհրդանիշը: Տոնը միտված է նպաստելու արվեստի և ստեղծարարության զարգացմանը, խրախուսելու մշակութային բազմազանությունը:
Իրապես, արվեստը սահմաններ չունի. այն բոլորիս հետ խոսում է իրեն բնորոշ լեզվով, որը համամարդկային է և կոչված է միավորելու մարդկանց՝ անկախ տարածությունից, ժամանակից, երկրից ու մշակույթից։ Այն ոչ միայն զգացմունքների, այլև յուրաքանչյուր ազգի կամ ժողովրդի ինքնության լավագույն արտահայտությունն է։
Հազարամյակների պատմություն և ավանդույթներ ունեցող հայկական արվեստը մեր ինքնության հիմնասյուներից է: Ամեն նկարի, ստեղծագործության, երաժշտության ու ներկայացման մեջ ապրում են մեր պատմությունը, հավատը, երազանքը, ապագայի մեր տեսլականը։ Արվեստի միջազգային օրը լավագույն հնարավորությունն է՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելու մեր արվեստագետներին և արվեստի գործիչներին՝ նկարիչներին, դերասաններին, երաժիշտներին, գրողներին, քանդակագործներին և բոլոր նրանց, ովքեր իրենց գործով հարստացնում են մեր հոգևոր կյանքը, ապրեցնում և հնչեցնում Հայաստանի մշակութային ձայնը՝ թե՛ մեր երկրում, թե՛ աշխարհում։
Պետության անմիջական աջակցությամբ և հետևողական քաղաքականության շնորհիվ մեր մշակութային կառույցներն արվեստի բոլոր բնագավառներում՝ սկսած գրականությունից մինչև թատրոն, երաժշտությունից մինչև նկարչություն և ցուցահանդեսներ, աշխատում են ամենօրյա հագեցած օրակարգով՝ հանրությանը մշտապես ներկայացնելով արվեստի բարձրակարգ դրսևորումներ: Շարունակաբար ստեղծվում են հնարավորություններ՝ հանրությանը՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, հնարավորինս մոտեցնելու արվեստի կախարդական աշխարհին՝ հաղորդակից դարձնելով հայ և համաշխարհային գործերին:
Նախորդ տարի պետության բաժանորդային ծրագրով մեր թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել շուրջ 310 հազար դպրոցական, իսկ կրթամշակութային 21 ծրագրերին մասնակցել է ավելի քան 31 հազար երեխա՝ 2024 թվականի նկատմամբ գրանցելով 49 տոկոս աճ:
Թերևս պետք է նշել, որ մշակութային ակտիվ կյանքը հնարավոր է դառնում նաև ֆինանսական ակտիվ հոսքերի արդյունքում: Այս առումով ոլորտում կարևոր ձեռքբերում է մշակութի տնտեսականացումը, որով սեփական եկամուտների աճ են գրանցել մշակութային հաստատությունները: Արդյունքի մասին խոսում են թվերը. թատրոնների սեփական եկամուտներն ավելացել են 152 տոկոսով՝ կազմելով 2,9 մլրդ դրամ, համերգային կազմակերպություններինը՝ 153 տոկոսով՝ կազմելով 1,23 մլրդ դրամ, թանգարաններինը՝ 112 տոկոսով՝ կազմելով 1,63 մլրդ դրամ:
Սիրելի՛ արվեստասերներ, ապրիլի 15-ին սպասվում են հետաքրքիր մշակութային նախագծեր: Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ դառնալու գեղեցիկ միջոցառումների մասնակիցը:
Շնորհավո՛ր Արվեստի միջազգային օր։
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
Ապրիլի 14-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։ Դատարանը նույն որոշումը կայացրել է նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։
Հիշեցնենք՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։
Նրանցից մեկը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանն է, երկրորդը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները դժվարանցանելի են
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։