09.04.2026, 13:06
Տնտեսություն
Պատմի, թե ինչպես ես 10-15.000$ դոլարի պատճառով սրտի խնդիր ունեցող և նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել․ Սիմոնյան
09.04.2026, 13:06
Տնտեսություն
Պատմի, թե ինչպես ես 10-15.000$ դոլարի պատճառով սրտի խնդիր ունեցող և նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել․ Սիմոնյան
09.04.2026, 13:13
Հասարակություն
Հույս կա՞, որ խցանումների հետ կապված մի բան կարող ենք անել. Փաշինյանը՝ Ավինյանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում մեկնաբանել է Հայկ Մարությանի հարցազրույցը․
«Նոր տեսա, որ Տկզարը հարցազրույց է տվել և անոնսի ամենակարևոր կտորները իմ գեղձերի և պետական իբր 200.000$-անոց մեքենայի մասին է խոսում: Ապրես տկզարիոն, արդեն 5 տարի է` նույն բանն եք ասում, թե՛ դու, թե՛ մյուս քո նման լուսանցքում մնացածները, բայց ես ինչ եմ առաջարկում. արի հաջորդ անգամ հարցազրույցին կրկին հագի քո մտահոգ պարկեշտ դիմակը ու պատմի, օրինակ, թե ինչպես ես 10-15.000$ դոլարի պատճառով սրտի խնդիր ունեցող և նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել: Կամ հերթով պատմի` որտե՞ղ և ի՞նչ պատճառով ես կորցրել ընկերներիդ: Պատմի դու քո տարբերակը, ես` իմ:
Հա՛, ու ոչ մի խնդիր չկա, որ դերասանը զբաղվի քաղաքականությամբ, վատ է, երբ կեղծավոր ու փողի մեռած մարդն է զբաղվում քաղաքականությամբ: Բայց ամեն ինչի մասին իր ժամանակ և պահին»,- գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հավելենք՝ Հայկ Մարությանը Tete A Tete հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել։
ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը:
Նրանց վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:
Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է.
1. Ռոբերտ Քոչարյան
2. Իշխան Սաղաթելյան
3. Աննա Գրիգորյան
4. Սևակ Խաչատրյան
5. Արթուր Խաչատրյան
6. Քրիստինե Վարդանյան
7. Աղվան Վարդանյան
8. Գեղամ Մանուկյան
9. Ագնեսա Խամոյան
10. Լևոն Քոչարյան
11. Արթուր Սարգսյան
12. Լիլիթ Գալստյան
13. Մեսրոպ Մանուկյան
14. Գառնիկ Դանիելյան
15. Քրիստինե Նազարյան
16. Բորիս Թամոյան
17. Նարեկ Մանթաշյան
18. Լուսինե Քարամյան
19. Գերասիմ Վարդանյան
20. Կարեն Սիմոնյան
21. Անուշ Առաքելյան
22. Արման Ղազարյան
23. Արթուր Օհանյան
24. Արմենուհի Կյուրեղյան
25. Միհրդատ Մադաթյան
26. Իգոր Սարգսյան
27. Ռուբինա Պետրոսյան
28. Սամվել Հակոբյան
29. Արծվիկ Մինասյան
30. Անուշ Բրուտյան։
ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CNN-ի եթերում հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ
պատերազմի ընթացքում Դաշինքի որոշ անդամ
երկրներ «չեն կատարել իրենց պարտավորությունները»։
Ռյուտեն
երեկ՝ ապրիլի 8-ին, Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ CNN-ի
եթերում հանդիպումը մեկնաբանելով՝ Ռյուտեն ասել է, որ Թրամփը «ակնհայտորեն
հիասթափված է ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներից, և ես հասկանում եմ այդ տեսակետը»։
ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ «եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունը»
օգնել է լոգիստիկայի հարցում, տրամադրել իրենց բազաները և ցուցաբերել այլ
աջակցություն։
Իր
հերթին, Թրամփը Ռյուտեի հետ հանդիպումից հետո իր Truth սոցցանցում գրել է. «ՆԱՏՕ-ն
այնտեղ չէր, երբ մենք նրանց կարիքն ունեինք, և նրանք այնտեղ չեն լինի, երբ կրկին
պետք լինեն»։