«Հասկանում եմ Թրամփին. ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ չեն կատարել իրենց պարտավորությունները». Ռյուտե

ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CNN-ի եթերում հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ
պատերազմի ընթացքում  Դաշինքի որոշ անդամ
երկրներ «չեն կատարել իրենց պարտավորությունները»։

Ռյուտեն
երեկ՝ ապրիլի 8-ին, Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ CNN-ի
եթերում հանդիպումը մեկնաբանելով՝ Ռյուտեն ասել է, որ Թրամփը «ակնհայտորեն
հիասթափված է ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներից, և ես հասկանում եմ այդ տեսակետը»։

ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ «եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունը»
օգնել է լոգիստիկայի հարցում, տրամադրել իրենց բազաները և ցուցաբերել այլ
աջակցություն։

Իր
հերթին, Թրամփը Ռյուտեի հետ հանդիպումից հետո իր Truth սոցցանցում գրել է. «ՆԱՏՕ-ն
այնտեղ չէր, երբ մենք նրանց կարիքն ունեինք, և նրանք այնտեղ չեն լինի, երբ կրկին
պետք լինեն»։

 

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *