Ամերիկացի օրենսդիրները կրկին փորձելու են Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանաձև ընդունել

#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ է վարում

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկ…
Մերձավոր Արևելքում պատերազմը տարածաշրջանում և դրանից դուրս կործանում է կյանքեր և կենսական միջոցներ։ Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի և Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավարների միջև կայացած հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության և պարենային անվտանգության վրա։
«Պատերազմն արդեն իսկ առաջացրել է համաշխարհային էներգետիկ շուկաների համար ամենամեծ ցնցումներից մեկը։ Նավթի, գազի և պարարտանյութերի գների կտրուկ աճը, զուգորդված տրանսպորտային սահմանափակումների հետ, անխուսափելիորեն կհանգեցնի սննդամթերքի գների բարձրացման և պարենային անապահովության աճի», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ազդեցության ծանրությունը կընկնի աշխարհի ամենախոցելի բնակչության վրա, մասնավորապես՝ ներմուծումից կախված ցածր եկամուտ ունեցող երկրներում։
«Վառելիքի գների կտրուկ աճը և սննդամթերքի գների հնարավոր կտրուկ աճը հատկապես մտահոգիչ են՝ հաշվի առնելով սահմանափակ ֆինանսական տարածքը և արդեն իսկ բարձր պարտքային բեռը, որը նվազեցնում է կառավարությունների կարողությունը պաշտպանելու խոցելի տնային տնտեսություններին»։
Մեր հաստատությունները կշարունակեն ուշադիր հետևել զարգացող իրավիճակին և համակարգել ճգնաժամից տուժածներին աջակցելու համար առկա բոլոր գործիքների օգտագործումը», — ընդգծվում է փաստաթղթում։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրեվոն հայտարարել է, որ քիչ էր մնում՝ հայտնվեր Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված հերթական հարվածի տակ, որը տեղ…
ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության համագումարում հաստատվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցանկի առաջին երեք տասնյակը: Պատգամավորի թեկնածուների անունների հաջորդականությունը հետևյալն է՝
1. Ռոբերտ Քոչարյան
2. Իշխան Սաղաթելյան
3. Աննա Գրիգորյան
4. Սևակ Խաչատրյան
5. Արթուր Խաչատրյան
6. Քրիստինե Վարդանյան
7. Աղվան Վարդանյան
8. Գեղամ Մանուկյան
9. Ագնեսա Խամոյան
10. Լևոն Քոչարյան
11. Արթուր Սարգսյան
12. Լիլիթ Գալստյան
13. Մեսրոպ Մանուկյան
14. Գառնիկ Դանիելյան
15. Քրիստինե Նազարյան
16. Բորիս Թամոյան
17. Նարեկ Մանթաշյան
18. Լուսինե Քարամյան
19. Գերասիմ Վարդանյան
20. Կարեն Սիմոնյան
21. Անուշ Առաքելյան
22. Արման Ղազարյան
23. Արթուր Օհանյան
24. Արմենուհի Կյուրեղյան
25. Միհրդատ Մադաթյան
26. Իգոր Սարգսյան
27. Ռուբինա Պետրոսյան
28. Սամվել Հակոբյան
29. Արծվիկ Մինասյան
30. Անուշ Բրուտյան