Մերձավոր Արևելքում պատերազմը տարածաշրջանում և դրանից դուրս կործանում է կյանքեր և կենսական միջոցներ։ Այս մասին նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի և Համաշխարհային պարենային ծրագրի ղեկավարների միջև կայացած հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը համաշխարհային տնտեսության և պարենային անվտանգության վրա։
«Պատերազմն արդեն իսկ առաջացրել է համաշխարհային էներգետիկ շուկաների համար ամենամեծ ցնցումներից մեկը։ Նավթի, գազի և պարարտանյութերի գների կտրուկ աճը, զուգորդված տրանսպորտային սահմանափակումների հետ, անխուսափելիորեն կհանգեցնի սննդամթերքի գների բարձրացման և պարենային անապահովության աճի», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ազդեցության ծանրությունը կընկնի աշխարհի ամենախոցելի բնակչության վրա, մասնավորապես՝ ներմուծումից կախված ցածր եկամուտ ունեցող երկրներում։
«Վառելիքի գների կտրուկ աճը և սննդամթերքի գների հնարավոր կտրուկ աճը հատկապես մտահոգիչ են՝ հաշվի առնելով սահմանափակ ֆինանսական տարածքը և արդեն իսկ բարձր պարտքային բեռը, որը նվազեցնում է կառավարությունների կարողությունը պաշտպանելու խոցելի տնային տնտեսություններին»։
Մեր հաստատությունները կշարունակեն ուշադիր հետևել զարգացող իրավիճակին և համակարգել ճգնաժամից տուժածներին աջակցելու համար առկա բոլոր գործիքների օգտագործումը», — ընդգծվում է փաստաթղթում։